Jump to content

Անպորտֆել նախարար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Անպորտֆել նախարար»՝ կառավարության այն անդամն է, որը չի ղեկավարում պետական կառավարման որևէ ոլորտ[1], բայց ունի կառավարությունում նույն քվեարկության իրավունքը, ինչ մյուս նախարարները[2]։ Անպորտֆել նախարարները կառավարության այն անդամներն են, որոնք չեն ղեկավարում որևէ նախարարություն և/կամ այլ կենտրոնական գործադիր մարմին, բայց ունեն կառավարության նիստերում քվեարկելու լիարժեք իրավունք և նաև կատարում են վարչապետի անհատական հանձնարարականները[3]:

Անպորտֆել նախարարները ամենից հաճախ հանդիպում են նախարարների կաբինետի կողմից կառավարվող պետություններում, հատկապես մի քանի քաղաքական ուժերից բաղկացած կոալիցիոն կառավարություններով երկրների դեպքում։ Սովորաբար անպորտֆել նախարարները քաղաքական գործիչներ են, ովքեր կարող են կառավարության համար ապահովել խորհրդարանում իրենց քաղաքական կուսակցության անդամների աջակցությունը։ Տարբեր երկրներում անպորտֆել նախարարները կարող են տարբեր կերպ անվանվել, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում, Հնդկաստանում, Իռլանդիայում, Կանադայում, Պակիստանում, Ճապոնիայում՝ պետնախարար[3], իսկ Գերմանիայում՝ հատուկ հանձնարարություններով նախարար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Портфель // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
  2. ↑ «Портфель». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. 1 2 Большой юридический словарь. 3-е изд., доп. и перераб. / Под ред. проф. А. Я. Сухарева. — М.: ИНФРА-М, 2007. — VI, 858 с.