Անո-Լիոսիա
Բնակավայր | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
ԲԾՄ | 150 մետր | |
Բնակչություն | 33 565 մարդ (2011) | |
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 210 | |
Փոստային դասիչ | 133 xx | |
Պաշտոնական կայք | liosia.gr | |
| ||
Անո-Լիոսիա (հուն․՝ Άνω Λιόσια), Աթենքի հյուսիսային արվարձանը։ Գտնվում է ծովի մակերևույթից 160 մետր բարձրության վրա՝ Աթենական հարթավայրում, Պարնիսից դեպի հարավ և Պոյկիլոնից դեպի հյուսիս-արևելք, 27 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք՝ Աթենքի միջազգային օդանավակայանից՝ «Էլեֆտերիոս Վենիզելոս»-ից, 3 կիլոմետր դեպի արևմուտք՝ Ախարնես քաղաքից, 3 կիլոմետր դեպի հյուսիս՝ Կամատերոն քաղաքից և Աթենքի կենտրոնից՝ Օմոնիաս հրապարակից 11 կիլոմետր դեպի հյուսիս։ Համայնքի վարչական կենտրոնը Ֆիլին է, որը գտնվում է ծայրամասային միավոր Արևմտյան Ատտիկեի Ատտիկա շրջանում։ 2011 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ բնակչության թվաքանակը կազմում է 33565 մարդ։ Մակերեսը կազմում է 38,447 քառակուսի կիլոմետր։
«Ատտիկա» ավտոճանապարհը, որը (А6 և А65) Եվրոպական E94 երթուղու մի հատվածն է, քաղաքի արևելքն ու արևմուտքը կապում է իրար։ Քաղաքում է գտնվում երկաթուղու «Անո-Լիոսիա» կայարանը, որն սպասարկում է Աթենքի արվարձանային երկաթուղին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թվականի սեպտեմբերի 7-ի Աթենքի երկրաշարժը, տարբեր գնահատականների համաձայն, վնասել է 100-ից մինչև 1000 բնակելի տուն։ Հունաստանի՝ 2007 թվականի անտառային հրդեհները ոչնչացրին անտառների շրջակայքը։ Այս շրջանում ապրում են զգալի թվով գնչուներ։
Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
2001 թվականին քաղաքում անցկացվեց շախմատի XI միջազգային մրցաշարը[1]։ Անո-Լիոսիայում գործում են հետևյալ մարզական թիմերը.
- «Ակրատիտոս». ֆուտբոլի հունական ակումբ, որը հիմնադրվել է 1963 թվականին
- «Դաս Անո-Լիոսիա» բասկետբոլի հունական ակումբ։
Մարզական օբյեկտներ
- Անո-Լիոսիայի օլիմպիական դահլիճ
- Զոֆրիա փակ դահլիճ. բասկետբոլի հարթակ, որից օգտվում է բասկետբոլի АЕК ակումբը
- Ակրատիտոս ակումբի պահեստային մարզադաշտ
- «Դաս Անո-Լիոսիա» ակումբի համար բասկետբոլի հարթակ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անո-Լիոսիայի բնակչության փոփոխության աղյուսակը | ||||||||||||||
1951 | 1961 | 1971 | 1981 | 1991[2] | 2001 | 2011 | ||||||||
1 660 | 3 348 | 11 388 | 16 862 | 21 925 | 27 305 | 33 565 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ano Liosia 2001» (անգլերեն)։ Chess.GR։ 2001-08-31։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-05-ին։ Վերցված է 2017-06-02
- ↑ «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն)։ Ελληνική Στατιστική Αρχή։ Արխիվացված է օրիգինալից 2006-07-16-ին։ Վերցված է 2017-06-22
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անի-Լիոսիա քաղաքի վեբ-կայք Archived 2010-04-13 at the Wayback Machine.
- http://www.chess.gr/anoliosia/ Archived 2012-04-14 at the Wayback Machine.
- http://www.stadia.gr/anoliossia/anoliossia.htm(չաշխատող հղում)
|