Անու Կաալ
Անու Կաալ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 4, 1940[1] (84 տարեկան) Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Մասնագիտություն | օպերային երգչուհի, երաժշտության ուսուցիչ և դերասանուհի |
Երգչաձայն | կոլորատուրային սոպրանո և քնարական սոպրանո[2][3] |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Էստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիա |
Ամուսին | Hillar Kaal? և Väino Aren? |
Պարգևներ | |
![]() |
Անու Կաալ (էստոներեն՝ Anu Kaal, ծնյալ Անու Կինդլամ. նոյեմբերի 4, 1940[1], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի օպերային երգչուհի (քնարա-կոլորատուրային սոպրանո)[4] և թատրոնի դերասանուհի[5]: 1977 թվականին արժանացել է Էստոնական ԽՍՀ ժողովրդական արտիստուհու, 1981 թվականին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհու կոչման: 1980 թվականին պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության խորհրդային շքանշանով, 2001 թվականին՝ Էստոնիայի Հանրապետության Սպիտակ աստղի 3-րդ աստիճանի շքանշանով[6]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Տալլինի երաժշտական դպրոցում (Tallinna Muusikakool), ապա՝ Էստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիայում: Ստաժավորում է անցել Միլանի Լա Սկալա օպերային թատրոնում՝ Ռենատա Կարոզիոյի և Էնցի Ֆեռարիի ղեկավարությամբ[7]:
1967-1996 թվականներին հանդես է եկել որպես օպերային մեներգչուհի[8]: Օպերային մի շարք բեմադրություններում երգել է Գեորգ Օտսի հետ[9][10]: Հիշարժան են նրա կատարումները Վերդիի «Տրավիատա», Պուչինիի «Բոհեմ», Դոնիցետիի «Գնդի դուստրը», Բախի «Die Passion», Հայդնի «Տարվա եղանակները», Պերգոլեզիի «Stabat Mater» և նշանավոր այլ օպերային ստեղծագործությունների բեմադրություններում:
Անու Կաալը 1984 թվականից դասավանդել է Էստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիայում:
1986 թվականից ապրել է բալետի պարող և դերասան Վյայնո Արենի զուգընկերությամբ. նրանց համատեղ կյանքը տևել է մինչև վերջինիս մահը, որը տեղի է ունեցել 2023 թվականին[11]:
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թողարկվել են Անու Կաալի մասնակցությամբ հետևյալ ձայնագրությունները[5][12].
- Tobias. Sest Ilmaneitsist ilusast (LP, 1973)
- Laule ja romansse / Anu Kaal, Frieda Bernštein (LP, 1979)
- Cyrano de Bergerac (2 LP-d 1981; 2 CD-d 2000)
- Missa solemnis (LP, 1983)
- Anu Kaal (LP, 1984)
- Opera arias & duets (CD, 1997)
- Rahvusooper Estonia 100 (CD, 2006)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ https://menu.err.ee/267565/anu-kaal-ookuninganna-roll-oli-mulle-tundmatusse-vette-viskamine
- ↑ https://maaleht.delfi.ee/artikkel/34078921/anu-kaal-mul-ei-ole-uldse-kahju-et-ma-ise-enam-laval-ei-laula
- ↑ Zirin, Mary; Livezeanu, Irina; Worobec, Christine D.; Farris, June Pachuta (2015 թ․ մարտի 26). Women and Gender in Central and Eastern Europe, Russia, and Eurasia: A Comprehensive Bibliography Volume I: Southeastern and East Central Europe (Edited by Irina Livezeanu with June Pachuta Farris) Volume II: Russia, the Non-Russian Peoples of the Russian (անգլերեն). Routledge. ISBN 978-1-317-45197-6.
- ↑ 5,0 5,1 Cytuj |tytuł = Kaal, Anu |data dostępu = 2021-05-05 |opublikowany = Eesti Entsüklopeedia |url = http://etbl.teatriliit.ee/artikkel/kaal_anu3 |język = et
- ↑ Cytuj |tytuł = Vabariigi President |data dostępu = 2021-05-05 |opublikowany = www.president.ee |url = https://www.president.ee/et/vabariik/teenetemargid/kavaler/3412/* |język = et
- ↑ Cytuj |autor = Agnes Toomla |tytuł = Muusikauudised | Eesti Muusika Infokeskus |data = 2010-03-11 |data dostępu = 2021-05-05 |opublikowany = emic.ee |url = https://web.archive.org/web/20210505232020/https://www.emic.ee/rahvusooper-estonia-tahistab-anu-kaalu-ja-urve-tautsi-juubeleid--la-traviata--etendusega |język = et
- ↑ Soviet Life (անգլերեն). Embassy of the Union of the Soviet Socialist Republics in the USA. 1979 թ․ հուլիս.
- ↑ Pakats, Maarja (2020 թ․ մարտի 12). «Geniaalne, salapärane, traagiline Georg Ots». Eesti Päevaleht (էստոներեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ ERR (2020 թ․ մարտի 15). «Ану Кааль: с Георгом Отсом было легко даже на вершине оперного олимпа». ERR (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «Aren, Väino - Eesti Entsüklopeedia». entsyklopeedia.ee (էստոներեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ Cytuj |tytuł = Anu Kaal |data dostępu = 2021-05-05 |opublikowany = Discogs |url = https://www.discogs.com/artist/1325014-Anu-Kaal |język = en
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անու Կաալ» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 4 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Ապրող անձինք
- Տալլին քաղաքում ծնվածներ
- Քնարական սոպրանոներ
- Էստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիայի շրջանավարտներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասանուհիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Էստոնական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Էստոնացի երգչուհիներ
- Խորհրդային ակադեմիական երաժիշտներ
- Խորհրդային դերասանուհիներ
- Խորհրդային օպերային երգիչներ և երգչուհիներ
- Մանկավարժներ այբբենական կարգով
- Սոպրանոներ
- Օպերային սոպրանոներ