Անուշ Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անուշ Հովհաննիսյան
Ծնվել էնոյեմբերի 8, 1986(1986-11-08)[1] (37 տարեկան)
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Կայքanushhovhannisyan.co.uk

Անուշ Հովհաննիսյան, հայ օպերային երգչուհի։ «Ստելա Մարիս» մրցույթի հաղթող, Մարսելի Բելլինիի անվան բելկանտոյի մրցույթի մրցանակակիր[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեց տարեկանից սովորել է ջութակ նվագել։ Սովորել է Երևանի Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, որից հետո Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի բաժնում։ Ուսումը շարունակել է Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայում, որն ավարտել է 2013 թվականին։

Սկսել է երգել Երևանի օպերային ստուդիայում, հետո Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում։ Ելույթներ է ունեցել Տաղարան համույթի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբի և մանկական նվագախմբի հետ[3]։

Հանդես է գալիս տարբեր բեմերում, հայտնի երաժիշտների հետ։

2017 թվականի հունիսին Ուելսում կայանալիք «Աշխարհի երգիչ» օպերային մրցույթի ֆինալում Անուշ Հովհաննիսյանը հանդես է գալու համաշխարհային պրեմիերայով։ Նա առաջին անգամ կատարելու է 170 տարի առաջ գրված հունգարացի մեծ կոմպոզիտոր Ֆերենց Լիստի նոր «Սարդանապալ» օպերայից հույն ստրկուհի Միռայի դերերգը[2]։

Դերակատարումներ[4][խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերա Դեր Տարեթիվ
Մարիա Ստյուարդ Մարիա Ստյուարդ 2015
Դոն Ժուան Դոնա Էլվիրա 2015
Մակբեթ Ֆրեյլին 2015
Չիո-Չիո-Սան Քեթի Պինկերտոն 2015
Մահագոնի քաղաքի վերելքն ու անկումը աղջիկ 2015
Լահորի արքան Սիտա 2015
Մետաքսե աստիճան Լուչիլա 2014
Անստվեր կինը Բազեի ձայն 2014
Կարմեն Ֆրասկիտա 2013-2014
Ռեքվիեմ սոպրանո 2013
Կոշկավոր կատուն Արքայադուստր 2013

Մրցանակներ[5][խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գլոնտեր օպերայի մրցանակ
  • Մարգարեթ Դիկի մրցանակ
  • Ye Cronies օպերայի մրցանակակիր
  • Լես Ազուրիալես միջազգային երգի փառատոնի երրորդ մրցանակակիր
  • Միջազգային Դելֆյան խաղերի արծաթե մեդալ
  • Տաթևիկ Սազանդարյանի հատուկ մրցանակ
  • Էռնստ Հեֆլիգերի անվան առաջին մրցանակակիր
  • «Ստելա Մարիս» մրցույթի հաղթող
  • Մարսելի Բելլինիի անվան բելկանտոյի մրցույթի շվեյցարական Գշտատի Ամանորյա փառատոնի հատուկ մրցանակակիր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://issuu.com/staatstheaternuernberg/docs/programm_gesangswettbewerb/26
  2. 2,0 2,1 «ԼՐԱՀՈՍ Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ». orer.eu. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.
  3. «Պաշտոնական կայք, կենսագրություն». anushhovhannisyan.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.
  4. «Anush Hovhannisya». operabase.com. Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.
  5. «Anush Hovhannisyan». musicofarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]