Անուշկա (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անուշկա
Բնօրինակ անունարաբ․՝ أنوشكا‎‎
Ի ծնե անունարաբ․՝ قرتانوس جاربيس سليم‎‎
Նաև հայտնի է որպեսAnoushka
Ծնվել էմարտի 9, 1960(1960-03-09)[1] (64 տարեկան)
Կահիրե, Եգիպտոս
Երկիր Եգիպտոս
ԺանրերԵգիպտական երաժշտություն
Մասնագիտություներգչուհի և դերասանուհի
Գործիքներվոկալ
ԿրթությունԿահիրեի ամերիկյան համալսարան
 Anoushka Վիքիպահեստում

Վարդանուշ Կարպիս Սելիմ (մասրի՝ أنوشكا, մարտի 9, 1960(1960-03-09)[1], Կահիրե, Եգիպտոս), հայտնի է իր Անուշկա բեմական անունով (Եգիպտոսի արաբական` أنوشكا), հայկական արմատներով եգիպտացի երգչուհի և դերասանուհի[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուշկայի հայրը եգիպտացի էր, մայրը՝ հայ։ Նա միջնակարգ կրթությունը ստացել է Կահիրեի Բուլակ թաղամասում գտնվող հայկական Գյուլբենկյան վարժարանում և շարունակել է ուսումը Կահիրեի Ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարում բաժում։ Ավարտելուց հետո աշխատել է օտարերկրյա ներդրումային ընկերությունում, իսկ ավելի ուշ` Թարեկ Նուռ գովազդային ընկերությունում` որպես գովազդի երգիչ։

Նա մասնակցել է Փառատոնների կազմեկերպման միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպված միջազգային երգի մրցույթին, որի ժամանակ երգել է ֆրանսերեն երգ (երգի հեղինակներն են Գամալ Աբդել Հալիմ Հասանը և Քամել Չերիֆը)։ Նրա առաջին եգիպտերենով հանրային երգը Ֆահմի Աբդել Համիդի ղեկավարած արաբերենի ուսուցման մանկական հեռուստաընկերությունում էր։ Նա 1987 և 1988 թվականներին Ֆինլանդիայում, Չեխոսլովակիայում, Բուլղարիայում, Թուրքիայում, Ֆրանսիայում և Լատինական Ամերիկայում մասնակցել է միջազգային փառատոնների։ Թուրքիայում նա զբաղեցրել է առաջին հորիզոնականը և արժանացել է «Habbytak» մրցանակին։

Նա շարունակում է թողարկել բազմաթիվ ալբոմներ արաբերենով, որի արդյունքում Եգիպտոսի զբոսաշրջության նախարարի կողմից արաբական աշխարհում և ամբողջ աշխարհում եգիպտական երաժշտությունը տարածելու համար արժանացել է պարգևի։ Նա նաև մասնակցել է ազգային, համաարաբական և միջազգային երաժշտական այլ իրադարձությունների։

Երեխաների օրվան ընդառաջ կազմակերպվող միջոցառումների ժամանակ նա «El Ward we Fosoulu» ( եգիպտական արաբական الورد وفصوله) անունով օպերետում մեծ դեր է ունեցել։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուշկան նաև դերեր է խաղացել եգիպտական ֆիլմերում, որոնցից են․

  • Էս Սայյեդ Քաֆ (Եգիպտոսի արաբական خلف كاف), որի ռեժիսորը եգիպտացի Սալահ Աբու Սեյֆն է։
  • Ման Աթլաքա Հաազիհի ել Ռուսասա՞ (Արաբական أطلق من هذه الرصاصة)
  • Հեպտա هبتا

Հեռուստահաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուշկան նաև դերեր է խաղացել եգիպտական հեռուստահաղորդումներ, որոնցից են․

  • Ալ Մարսա վա Ալ Բահար المرسى որ البحار
  • Քանոուն Ալ Մարաղի  قانون المراغي
  • Ֆերքուեթ Նագուի Ատալլահ فرقة ناجي عطالله
  • ԱԼ Սայեդա Ալ Օուլա السيدة الاولى
  • Սարայա Աբդին سرايا عابدين 
  • Մամլակատ Յուսեֆ Ալ Մաղրաբի مملكة التواب يوسف المغربي
  • Գրանդ Հոթել جراند اوتيل
  • Սոկուրթ Հորր سقوط حر
  • Հալավաթ Ալ Դոնիա حلاوة الدنيا

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://elcinema.com/person/1103050/
  2. Ayoub-Geday, Paul, McLure, Mandy, et al (2002) Egypt Almanac: A Yearly Review of the Egyptian Scene, The American University in Cairo Press, 978-977-5893-02-4, p. 332
  3. Mazhar, Inas (1999) "The Vikings' revenge Արխիվացված Ապրիլ 4, 2011 Wayback Machine", Al-Ahram Weekly, 17–23 June 1999, Issue No. 434, retrieved 2011-04-29
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անուշկա (երգչուհի)» հոդվածին։