Անուշավան Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անուշավան Մարտիրոսյան
Ծնվել է1923
ԾննդավայրԱղինի շրջան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ

Անուշավան Քյարամի Մարտիրոսյան (1923, Աղինի շրջան), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1943): ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1980): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուշավան Մարտիրոսյանը ծնվել է 1923 թվականին, Անիի շրջանի Ներքին Ջրափի գյուղում։ 1940 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական ուսումնարանը, մաթեմատիկա և ֆիզիկա է դասավանդել Անի-Պեմզա բանավանի միջնակարգ դպրոցում[1]։

1941 թվականի նոյեմբերին զորակոչվել է կարմիր բանակ։ 1942 թվականի դեկտեմբերից 409-րդ հրաձգային դիվիզիայի կազմում, որպես զենիթային մարտկոցի հետախուզության ու կապի ջոկի հրամանատար, մասնակցել գերմանաֆաշիստական զավթիչների դեմ մղված մարտերին՝ Կովկասյան նախալեռներից մինչև Թամանի թերակղզի։ Այնուհետև մարտնչել է Վորոշիլովգրադ, Խարկով, Պոլտավա, Դնեպրոպետրովսկ և Դնեպրոդերժինսկ քաղաքների ազատագրման համար։ 1943 թվականին ռազմաճակատում ընդունվել է կուսակցության շարքերը։ 1943 թվականի սեպտեմբերին, Դնեպրի գետանցման ժամանակ, Մարտիրոսյանը ծանր վիրավորվել է, բուժվելուց հետո զորացրվել բանակից։ Ցուցաբերած արիության համար պարգևատրվել է «Խիզախության համար», «Կովկասի պաշտպանության համար», «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալներով[1]։

Մարտիրոսյանը վերադարձել է հայրենի օջախ, իրեն նվիրել մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործին։ 1949 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ Միջնակարգ դպրոցում դասավանդել է ֆիզիկա, մաթեմատիկա, եղել է ուսմասվար, տնօրեն, շուրջ տասնյոթ տարի Անիի շրջխորհրդի գործկոմի ժողկրթբաժվար։ Եղել է պատանի տեխնիկների հանրապետական կայանի տնօրեն։ 1980 թվականին Մարտիրոսյանն արժանացել է հանրապետության դպրոցի վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչման և պարգևատրվել է Լենինի շքանշանով, իսկ 1965 թվականին՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրով[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1980)
  • «Խիզախության համար» մեդալ
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • Լենինի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]