Jump to content

Անուղղակի ընտրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անուղղակի ընտրություն

Տեսակ Ընտրական համակարգ

Անուղղակի ընտրություն կամ հիերարխիկ քվեարկություն, ընտրության տեսակ[1], որտեղ ընտրողները պաշտոնի համար ուղղակիորեն չեն ընտրում թեկնածուների կամ կուսակցությունների միջև, այլ ընտրում են մարդկանց, որոնք իրենց հերթին ընտրում են թեկնածուներին կամ կուսակցություններին։ Այս ընտրական համակարգը ընտրությունների ամենահին ձևերից մեկն է և կիրառվել է շատ երկրների կողմից պետությունների ղեկավարների (օրինակ՝ նախագահների), կառավարության ղեկավարների (օրինակ՝ վարչապետների) և/կամ վերին պալատների համար։ Այն նաև օգտագործվել է որոշ վերազգային օրենսդիր մարմինների համար: Դաշնային գործադիր ճյուղը (օրինակ՝ կաբինետը) վերահսկող մարմինը շատ երկրներում անուղղակիորեն ընտրվել է կառավարության ղեկավարի կողմից՝ բացառությամբ ընտրիչների կոլեգիայի: Վերին պալատները, հատկապես դաշնային հանրապետություններում, հաճախ անուղղակիորեն ընտրվել են կա՛մ համապատասխան ստորին պալատի, կա՛մ կաբինետի կողմից:

Անուղղակիորեն ընտրված պաշտոնները կարող են ընտրվել մշտական մարմնի (օրինակ՝ խորհրդարանի) կամ բացառապես այդ նպատակով հրավիրված հատուկ մարմնի (օրինակ՝ ընտրիչների կոլեգիայի) կողմից։ Ընտրությունը կարող է լինել մասամբ անուղղակի, օրինակ՝ անուղղակի միակ փոխանցելի քվեարկության դեպքում, որտեղ միայն պայքարից դուրս մնացած թեկնածուներն են ընտրում այլ թեկնածուների՝ իրենց ձայների բաժինը նրանց փոխանցելու համար։ Նմանապես, վերազգային օրենսդիր մարմինները կարող են անուղղակիորեն ընտրվել անդամ երկրների օրենսդիր մարմինների կամ գործադիր իշխանությունների կողմից։

Պետությունների ղեկավարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետության ղեկավարը երկրի պաշտոնական առաջնորդն ու ներկայացուցիչն է[2]։ Պետության ղեկավարի պաշտոնը կարող է տարբեր լինել՝ սահմանափակ լիազորություններով խորհրդանշական ղեկավարից մինչև ազդեցիկ առաջնորդ՝ կախված տվյալ երկրի կառավարման կառուցվածքից և պատմական ժառանգությունից[3]։ Օրինակ, որոշ դեպքերում պետությունների ղեկավարները պաշտոնը ժառանգել են միապետության միջոցով, մինչդեռ մյուս դեպքերում դրանք անուղղակիորեն կամ ուղղակիորեն ընտրվել են, օրինակ՝ նախագահները[4]։ Ստորև ներկայացվել են մի քանի օրինակներ․

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն ընտրվում է անուղղակիորեն։ ԱՄՆ նախագահական ընտրություններում քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիները ընտրում են ընտրիչների կոլեգիայի անդամներին, ովքեր նախապես հրապարակայնորեն պարտավորվել են աջակցել կոնկրետ նախագահական թեկնածուի[5]։ Երբ ընտրություններից կարճ ժամանակ անց ընտրիչների կոլեգիան նիստ է անցկացնում, այն պաշտոնապես ընտրում է այն թեկնածուին, ով ստացել է կոլեգիայի անդամների մեծամասնության ձայները։ Դաշնային կաբինետի անդամները, այդ թվում՝ փոխնախագահը, գործնականում առաջադրվում են նախագահի կողմից և, հետևաբար, ընտրվել են անուղղակիորեն[6]։ Ընտրիչների կոլեգիան վիճահարույց թեմա է դարձել ԱՄՆ քաղաքականության մեջ, հատկապես նախագահական ընտրություններից հետո, երբ քվեարկությունը աշխարհագրորեն այնքան է բևեռացվել, որ ընտրիչների կոլեգիան ընտրում է այն թեկնածուին, որը չի ստացել ժողովրդական ձայների բացարձակ մեծամասնությունը[7]։ Ազգային ժողովրդական քվեարկության միջպետական համաձայնագիրը (National Popular Vote Interstate Compact), ուժի մեջ մտնելու դեպքում, ընտրիչների կոլեգիայի միջոցով անուղղակի ընտրությունները կփոխարինիվեն փաստացի մեծամասնության վրա հիմնված ուղղակի ընտրություններով[8]։

Չինաստանի Սահմանադրությունը սահմանում է անուղղակի ժողովրդավարության համակարգ[9]։ Ազգային ժողովրդական կոնգրեսը ընտրում է նախագահին, որը հայտնի է նաև որպես նահանգի նախագահ, ինչպես նաև ծառայում է որպես նահանգի ներկայացուցիչ[10]։ Չինաստանի Ազգային ժողովրդական կոնգրեսը ընտրվել է ժողովրդական կոնգրեսի համակարգի ստորին մակարդակների կողմից[11]։

Եվրոպական Միություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական հանձնաժողովի նախագահը նշանակվում է Եվրոպական խորհրդի կողմից և հաստատվում կամ մերժվում է ուղղակիորեն ընտրված Եվրոպական խորհրդարանի կողմից[12]: Եվրոպական խորհուրդն իր մեջ ներառում է անդամ երկրների պետությունների կամ կառավարությունների ղեկավարներին, որոնք կա՛մ ուղղակիորեն, կա՛մ անուղղակիորեն ընտրվել են իրենց պաշտոններում։[13]:

Խորհրդարանական համակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդարանական համակարգ ունեցող հանրապետությունները սովորաբար իրենց պետության ղեկավարին ընտրում են անուղղակիորեն (օրինակ՝ Գերմանիա, Իտալիա, Էստոնիա, Լատվիա, Մալթա, Հունգարիա, Հնդկաստան, Իսրայել, Բանգլադեշ)[14]: Մի քանի խորհրդարանական հանրապետություններ, ինչպիսիք են Իռլանդիան, Ավստրիան, Խորվաթիան, Բուլղարիան և Չեխիան, գործում են կիսանախագահական համակարգով՝ վարչապետից տարբերվող անմիջականորեն ընտրված նախագահով[15]:

Կառավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարության ղեկավարը պատասխանատու է կառավարության առօրյա գործունեության համար և վերահսկում է կենտրոնական կառավարության ինստիտուտները: Նախագահական համակարգերում նախագահը կառավարության և պետության ղեկավարն է: Խորհրդարանական համակարգերում կառավարության ղեկավարը սովորաբար օրենսդիր մարմնում ամենաշատ տեղեր ունեցող կուսակցության առաջնորդն է[16]: Ստորև ամփոփված են անուղղակի ընտրություններով ընտրված կառավարության ղեկավարների մի քանի օրինակներ.

Խորհրդարանական ժողովրդավարություններում ամենակարևոր պաշտոնը վարչապետի պաշտոնն է[17]։

Վեստմինստերյան համակարգի համաձայն, որը կոչվել է Միացյալ Թագավորության խորհրդարանի անունով և տիպավորված է նրա կողմից, վարչապետը (կամ առաջին նախարարը, վարչապետը կամ գլխավոր նախարարը) այն անձն է, որը կարող է ղեկավարել խորհրդարանում աջակիցների ամենամեծ կոալիցիան: Գրեթե բոլոր դեպքերում վարչապետը քաղաքական կուսակցության (կամ կոալիցիայի) առաջնորդն է, որը մեծամասնություն ունի խորհրդարանում կամ ստորին պալատում (օրինակ՝ Համայնքների պալատում ), իսկ այն իրավիճակում, երբ ոչ մի կուսակցություն մեծամասնություն չունի, ապա ամենամեծ կուսակցությունը կամ փոքր կուսակցությունների կոալիցիան կարող է փորձել ձևավորել փոքրամասնության կառավարություն: Այսպիսով, վարչապետն անուղղակիորեն ընտրվում է, քանի որ քաղաքական կուսակցություններն ընտրում են իրենց առաջնորդին ներքին ժողովրդավարական գործընթացի միջոցով, մինչդեռ լայն հանրությունն ընտրում է տարբեր քաղաքական կուսակցությունների տեղական թեկնածուների կամ անկախ թեկնածուների միջև[18]:

Վեստմինստերյան մոդելը շարունակում է օգտագործվել Ազգերի համագործակցության մի շարք երկրներում, այդ թվում՝ Ավստրալիայում, Կանադայում, Նոր Զելանդիայում, Սինգապուրում և Միացյալ Թագավորությունում[19]։ Բացի այդ, Բրիտանական կայսրության կողմից գաղութացված շատ երկրներ ժառանգել են Վեստմինստերյան մոդելը իրենց անկախությունից հետո[20]։

Իսպանիայում Պատգամավորների կոնգրեսը քվեարկում է թագավորի կողմից առաջադրված թեկնածուի (սովորաբար այն կուսակցության առաջնորդի, որը վերահսկում է կոնգրեսը) վստահության քվեի և նրա քաղաքական մանիֆեստի օգտին, ինչը Իսպանիայի վարչապետի անուղղակի ընտրության օրինակ է[21]։

Դաշնային կանցլեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայում դաշնային կանցլերը ՝ դաշնային մակարդակի ամենաազդեցիկ պաշտոնը, անուղղակիորեն ընտրվում է Բունդեսթագի կողմից, որն էլ իր հերթին ընտրվում է բնակչության կողմից[22]։ Դաշնային նախագահը, պետության ղեկավարը, առաջարկում է կանցլերի պաշտոնի թեկնածուներ։ Թեև նման բան երբևէ չի պատահել, Բունդեսթագը տեսականորեն կարող է նաև ընտրել մեկ այլ անձի, որին նախագահը պարտավոր է ընդունել[23]։

Պայմանավորվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ երկրներ ունեն անկուսակցական կառավարության ղեկավարներ, որոնք նշանակվում են նախագահի կողմից, օրինակ՝ Սինգապուրի վարչապետը[24]։

Վերին պալատներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի Բունդեսրատի անդամները նշանակվել են տարբեր նահանգների լանդտագների կողմից։

Ֆրանսիայում խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի ընտրությունները եղել են անուղղակի։ Ընտրողները ( որոնք, կոչվում են «Grands électeurs») հանդիսացել են տեղական մակարդակով ընտրված ներկայացուցիչներ։

Նիդեռլանդներում Սենատն ընտրվել է նահանգային խորհրդի և Կարիբյան Նիդեռլանդների, ինչպես նաև արտերկրում բնակվող հոլանդացի քաղաքացիների ընտրիչների կոլեգիաների անդամների կողմից: Յուրաքանչյուր ձայն կշռվել է այնպես, որ նահանգի կամ հատուկ համայնքի ընդհանուր ձայների կշիռը համեմատական է եղել նրա բնակչության թվին, մինչդեռ արտերկրում բնակվող հոլանդացի քաղաքացիների ընտրիչների կոլեգիայի ընդհանուր ձայների կշիռը սահմանվել է ընտրություններին մասնակցելու համար գրանցված ընտրողների թվին համապատասխան:

Հնդկաստանի Ռաջյա սաբհայի (խորհրդարանի վերին պալատ) անդամները մեծամասամբ ուղղակիորեն ընտրվել են տարբեր նահանգների և միութենական տարածքների Վիդհան Սաբհայի (օրենսդիր ժողովի) կողմից, իսկ որոշ անդամներ նշանակվել են նախագահի կողմից։

Անուղղակի միասնական փոխանցելի քվեարկությունը կիրառվել է Պակիստանի Սենատի որոշ անդամների ընտրության համար:[25]։

Օրենսդիր մարմիններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդական կոնգրեսի համակարգը ներկայումս ներառել է 5 մակարդակ, որտեղ ավելի բարձր մակարդակները, այդ թվում՝ Ազգային ժողովրդական կոնգրեսը, ընտրվել է անուղղակիորեն[26]:

Անուղղակիորեն ընտրված վերազգային օրենսդիր մարմինների որոշ օրինակներ են՝ Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի և ՆԱՏՕ -ի խորհրդարանական վեհաժողովները, այս բոլոր դեպքերում ընտրողներն ընտրել են ազգային խորհրդարանների պատգամավորներին, ովքեր իրենց հերթին իրենց անդամներից ոմանց ընտրել են այդ վեհաժողովների կազմում։ Նույնը վերաբերել է նաև ազգային կառավարության կողմից ընտրված ներկայացուցիչների կողմից ձևավորված մարմիններին, օրինակ՝ Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեային՝ ենթադրելով, որ տվյալ ազգային կառավարությունները նախևառաջ ընտրվել են ժողովրդավարական ճանապարհով:

Չինաստանի Վերահսկիչ Յուանը, որը նախկինում խորհրդարանական պալատ է, ընտրվել է երկրի համապատասխան օրենսդիր մարմինների կողմից՝ հնգական անդամ յուրաքանչյուր նահանգից, երկուական անդամ՝ յուրաքանչյուր անմիջականորեն կառավարվող համայնքից, ութ անդամ Մոնղոլիայից (մինչև 1948 թվականը ներկայացված են եղել միայն Ներքին Մոնղոլիայի նահանգները), ութ անդամ Տիբեթից և ութ անդամ արտերկրի չինական համայնքներից: Ինչպես ի սկզբանե նախատեսված է եղել, Վերահսկիչ Յուանի թե՛ նախագահը, թե՛ փոխնախագահը պետք է ընտրվեին անդամների կողմից և նրանց կազմից՝ աշխարհի շատ այլ խորհրդարանական մարմինների խոսնակների նման: Ժողովրդավարացումից հետո՝ 1993 թվականին, Վերահսկիչ Յուանը Թայվանում դարձել է բացառապես աուդիտորական մարմին։

Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի անդամներն ընտրվել են տարբեր նահանգների օրենսդիր մարմնի կողմից՝ մինչև 1913 թվականին ԱՄՆ Սահմանադրության17-րդ փոփոխության վավերացումը: Այդ ժամանակվանից ի վեր նրանք ընտրվել են ուղղակի համաժողովրդական քվեարկությամբ:

Հաշվետվողականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուղղակի ընտրություններն ունեցել են ավելի ցածր քաղաքական հաշվետվողականություն և արձագանքման մակարդակ՝ համեմատած ուղղակի ընտրությունների հետ[27]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Tradeoffs is a voting systems, Lucas Böttcher, Georgia Kernell» (PDF).
  2. «Head of state». Cambridge Dictionary. Վերցված է 2023 թ․ ապրիլի 11-ին.
  3. Strohmeier, Gerd; Wittlinger, Ruth (2010-03-01). «Parliamentary Heads of State: Players or Figureheads? The Case of Horst Köhler». West European Politics. 33 (2): 237–257. doi:10.1080/01402380903538856. ISSN 0140-2382. S2CID 154522953.
  4. Prindle, David F. (1991). «Head of State and Head of Government in Comparative Perspective». Presidential Studies Quarterly. 21 (1): 55–71. ISSN 0360-4918. JSTOR 27550663.
  5. Ross, Robert (2016). «Federalism and the Electoral College: The Development of the General Ticket Method for Selecting Presidential Electors». Publius: The Journal of Federalism. 46 (2): 147–169. doi:10.1093/publius/pjv043.
  6. Uscinski, Joseph (2012 թ․ հունվար). «Smith (and Jones) Go to Washington: Democracy and Vice-Presidential Selection». PS: Political Science & Politics (անգլերեն). 45 (1): 58–66. doi:10.1017/S1049096511001715. ISSN 1537-5935. S2CID 155697464.
  7. Waller, Allyson (2021-01-05). «The Electoral College Explained». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2023-04-10-ին.
  8. «The National Popular Vote, Explained». www.brennancenter.org (անգլերեն). 2022 թ․ ապրիլի 21. Վերցված է 2023-04-11-ին.
  9. «中国人大网». www.npc.gov.cn. Վերցված է 2023-04-11-ին.
  10. «A Path to 'True' Indirect Democracy in China». thediplomat.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-04-11-ին.
  11. Truex, Rory (2016). Making Autocracy Work: Representation and Responsiveness in Modern China. Cambridge University Press. ISBN 9781107172432.
  12. «Elections and appointments - institutions | European Union». european-union.europa.eu (անգլերեն). Վերցված է 2023-04-11-ին.
  13. «Members of the European Council». www.consilium.europa.eu. Վերցված է 2024 թ․ ապրիլի 19-ին.
  14. Sargentich, Thomas O. (1993). «The Presidential and Parliamentary Models of National Government». American University International Law Review. 8 (2/3): 579–592.
  15. «Parliamentary System». Annenberg Classroom (ամերիկյան անգլերեն). 2017-08-04. Վերցված է 2023-04-11-ին.
  16. «head of government». Oxford Reference (անգլերեն). Վերցված է 2023-04-17-ին.
  17. Glasgow, Garrett; Golder, Matt; Golder, Sona N. (2011 թ․ հոկտեմբեր). «Who "Wins"? Determining the Party of the Prime Minister: WHO "WINS"?». American Journal of Political Science (անգլերեն). 55 (4): 937–954. doi:10.1111/j.1540-5907.2011.00524.x. S2CID 154083816.
  18. Harding, Andrew (2004 թ․ հունվար). «The 'Westminster Model' Constitution Overseas: Transplantation, Adaptation and Development in Commonwealth States». Oxford University Commonwealth Law Journal (անգլերեն). 4 (2): 143–166. doi:10.1080/14729342.2004.11421442. ISSN 1472-9342. S2CID 147155846.
  19. «The Westminster system». www.parliament.act.gov.au (անգլերեն). 2020-01-10. Վերցված է 2023-04-17-ին.
  20. o'Brien, Derek (2020). «The Commonwealth Caribbean and the Westminster Model». academic.oup.com. էջեր 131–161. doi:10.1093/law/9780198793045.003.0006. ISBN 978-0198793045. Վերցված է 2023-04-17-ին.
  21. Heywood, Paul (1991-04-01). «Governing a new democracy: The power of the prime minister in Spain». West European Politics. 14 (2): 97–115. doi:10.1080/01402389108424847. ISSN 0140-2382.
  22. «Germany – EU member country profile». European Union (անգլերեն). Վերցված է 2023-04-17-ին.
  23. «Basic Law for the Federal Republic of Germany». www.gesetze-im-internet.de.
  24. «Political structure». country.eiu.com. Վերցված է 2023-04-11-ին.
  25. Waqar, M. (2020). Gender Quotas and Political Dynasties: Explaining Women's Substantive Representation in Pakistan's National Assembly (Doctoral dissertation, Indiana University)
  26. Boer, Roland (2021). Socialism with Chinese characteristics: a Guide for Foreigners. Singapore. doi:10.1007/978-981-16-1622-8. ISBN 978-981-16-1622-8. OCLC 1249470522.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  27. Rogers, Steven (2012). «The Responsiveness of Direct and Indirect Elections». Legislative Studies Quarterly. 37 (4): 509–532. doi:10.1111/j.1939-9162.2012.00060.x. ISSN 0362-9805.