Անոմիայի տեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վարքի տիպոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Մերտոնը մշակել է մարդկանց վարքի տիպոլոգիա՝ նարնց նպատակների և միջոցների հանդեպ ունեցած վերաբերմունքի վրա հիմնվելով։ Ըստ այդ դասակարգման ցանկացած մարդու վերաբերմունքը նպատակներին և միջոցներին պատկանում է հետևյալ տեսակներից մեկին։

  1. Կոմֆորմիստ. ընդունում է ինչպես հասարակության մեջ խրախուսվող մշակութային նպատակները, այնպես էլ ինստիտուցիոնալ միջոցները և հանդիսանում է հասարակության օրինապահ անդամ։
  2. Նորարար. փորձում է հասնել մշակութային նպատակներին, որոնք նա ընդունում է, ոչ ինստիտուցիոնալ միջոցներով՝ ներառյալ հակաօրինականները և քրեականները։
  3. Ծիսակատարող. ընդունում է ինստիտուցիոնալ միջոցները, որոնք բացարձակայնացնում է, բայց նպատակները, որոնց պետք է հասնի այդ միջոցների շնորհիվ, մոռանում է կամ արհամարհում։ Որպես կանոն, օրիգինալ և ոչ ավանդական միջոցները ծիսակատարողը մերժում է։
  4. Մեկուսացած․ հեռանում է, ինչպես ավանդական նպատակներից, այնպես էլ դրանց հասնելու ինստիտուցիոնալ միջոցներից։ Այս տիպին են դասվում անտունները, թմրամոլները, հարբեցողները։
  5. Ապստամբ. անորոշության մեջ է գտնվում ինչպես միջոցների, այնպես էլ մշակութային նպատակների վերաբերյալ։ Նա ընկրկում է գոյություն ունեցող միջոցներից և նպատակներից՝ ցանականալով ստեղծել նորմերի և արժեքների նոր համակարգ և նոր միջոցներ դրանց հասնելու համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Социология. Электронные лекции. Теории, объясняющие девиантное поведение