Անոմալիզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անոմալիզա
անգլ.՝ Anomalisa
Տեսակմուլտֆիլմ
Ժանրկինոկատակերգություն, դրամա, հումորային դրամա և ռոմանտիկ ֆիլմ
Գործողության վայրԼոս Անջելես
ՌեժիսորՉառլի Քաուֆման և Duke Johnson?
ՍցենարիստՉառլի Քաուֆման
ՀնչյունավորումՋենիֆեր Ջեյսոն Լի, Դևիդ Թյուլիս և Թոմ Նունեն
ՊրոդյուսերՉառլի Քաուֆման, Duke Johnson?, Dino Stamatopoulos? և Rosa Tran?
ԵրաժշտությունՔարթեր Բերուել
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԴիստրիբյուտորParamount Pictures
Տևողություն90 րոպե
Թվականսեպտեմբերի 4, 2015
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար և IFFR audience award?[1]
MPAA վարկանիշR?
anomalisa.com

Անոմալիզա (անգլ.՝ Anomalisa), ամերիկյան անիմացիոն տիկնիկային ֆիլմ, որը նկարահանվել է 2015 թվականին։ Սցենարը գրել է Չարլի Կաուֆմանը` սեփական պիեսի հիման վրա։

Ֆիլմի պրեմիերան կայացել է Տերուրիդի կինոփառատոնում[2], այնուհետև ֆիլմը ցուցադրվել է Վենետիկի 72-րդ կինոփառատոնում, որտեղ պարգևատրվել է Մեծ ժյուրիի «Արծաթե առյուծ» մրցանակով[3].

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի հեղինակ Մայքլ Սթոունը տառապում է ինքնամփոփության զգացումից և մարդկանց հետ շփվելու անկարողությունից։ Գործնական ուղևորության ժամանակ նա հանդիպում է Լիզային, ով փոխում է նրա աշխարհայացը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումների համար անհրաժեշտ միջոցներն ի սկզբանե հավաքվել են Kickstarter–ի միջոցով, որտեղ նախագիծը հավաքել է 406.237 ԱՄՆ դոլար։ Միևնույն ժամանակ հայտարարվել է, որ ֆիլմի տևողությունը կլինի 40 րոպե[4]։ Հաջող դրամահավաքից հետո, Starburns Industries ընկերությունը հատկացրել է հավելյալ ֆինանսավորում, և ֆիլմի տևողությունը երկարացվել է[5]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը բարձր է գնահատվել կինոքննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում ֆիլմի վարկանիշը 92% է, որը հիմնված է 10/8.3 գնահատականով 148 գրախոսության վրա[6]։ RogerEbert.com կայքի վերլուծաբան Մէթ Սեիտցը ֆիլմը գնահատել է 4/3.5, Rolling Stone ամսագրի հայտնի քննադատ Փիթեր Տրևերսը ֆիլմը գնահատել է 4 աստղով, նշելով, որ Չարլի Կաուֆմանին հաջողվել է գլուխգործոց ստեղծել։ Metacritic կայքում ֆիլմի միջին ցուցանիշը կազմում է 88։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]