Անն Քրիստին Ֆլաթլանն
Անն Քրիստին Ֆլաթլանն | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | բիաթլոնիստ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | նոյեմբերի 6, 1982 (40 տարեկան) |
Ծննդավայր՝ | Օսլո, Նորվեգիա |
Անն Քրիստին Ֆլաթլանն[1] (Ֆլաթլանդ[2][3][4][5]) (նորվ.՝ Ann Kristin Aafedt Flatland), (նոյեմբերի 6, 1982, Օսլո, Նորվեգիա), նորվեգացի բիաթլոնուհի է, Սոչի 2014 թվականի բրոնզե մեդալակիր, կրկնակի չեմպիոն աշխարհի առաջնությունների էստաֆետում։ Բիաթլոնի աշխարհի գավաթի հաղթող է սպրինտերային մրցավազքում և քառակի չեմպիոն է էստաֆետներում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անն Քրիստին Ֆլաթլանն ծնվել է 1982 թվականի նոյեմբերի 6-ին Օսլոյի արվարձան Վիքեյում[1]։ Սիրում է նվագել գիթար, զբաղվել որսորդությամբ և ձկնորսությամբ[4], ինչպես նաև լեռնային արշավներով[5]։
Նա վաղ մանկուց զբաղվել է սպորտով՝ ֆուտբոլ, թեթև ատլետիկա[5]։
19 տարեկան հասակում ընդգրկվում է Նորվեգիայի բիաթլոնի պատանիների հավաքականի կազմում։ 2003 թվականին հայտնվում է հիմնական հավաքականի կազմում և նույն թվականին իր նորամուտն է տոնում Աշխարհի գավաթում։ Եվս երեք ու կես տարի անց գրանցում է առաջին հաջողությունները։ 2007 թվականին նվաճում է բրոնզ էստաֆետում և դարձավ հինգերորդը սպրինտերային մրցավազքում[1]։
2009/2010 մրցաշրջանում նա կրկնակի անգամ նվաճում է բրոնզ։ Օբերհոֆում բրոնզ է նվաճում սպրինտում, իսկ Ռազուն Անտերսելվանում էլ բրոնզ հետապնդում մրցավազքում։ Առաջին ոսկին նվաճեց խառը էստաֆետում Կոնտիոլախտի մրցափուլում, իսկ առաջին արծաթը նույն մարզաձևում Խանտի-Մանսիյսկում[1]։
2010/2011 մրցաշրջանում Ֆլաթլանն հաղթում է սպրինտերային մրցավազքը գերմանական Օբերհոֆում։ Մրցաշրջանի արդյունքներով Աշխարհի գավաթի ընդհանուր հաշվարկում զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը, որը նրա լավագույն արդյունքն է[1]։
2011/2012 մրցաշրջանը բաց թողեց, քանի որ 2012 թվականի ապրիլի 23-ին լույս աշխարհ բերեց իր դստերը[6][7]՝ Աննային[8]։ 2012 թվականի օգոստոսի 18-ին ամուսնացավ Քրիստիան Բրեքքենի հետ[8]։
Անն-Քրիստինան իր առջև նպատակ էր դրել վերադառնալ 2012/2013 թվականների մրցաշրջանում[9], ինչպես նաև հանդես գալ Սոչի 2014 թվականի խաղերին[10]։
2012 թվականին նա կարողանում է հաղթել իր առաջին մրցափուլը Բեյթոսթոլենում (IBU գավաթ), հաղթելով անհատական մրցավազքում[11] և սպրինտում[12]։
Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասնակցություն Օլիմպիական խաղերին
[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Վայր | Անհ | Սպր | Հետ | ՄՄ | Էստ |
---|---|---|---|---|---|---|
2010 | ![]() |
14 | 10 | 8 | 11 | 4 |
2014 | ![]() |
- | - | - | - | Բրոնզ |
Աշխարհի գավաթի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2013/14 Արդյունքներ |
![]() Էստորսունդ |
![]() Հոխֆիլցեն |
![]() Անսի |
![]() Օբերհոֆ |
![]() Ռուփոլդինգ |
![]() Անտհոլց |
![]() ՕԽ Սոչի |
![]() Պոկլյուկա |
![]() Կոնտիոլախտի |
![]() Հոլմենկոլեն | |||||||||||||||||||||||||
Միավոր | Հորիզոնական | Խառ | Անհ | Սպր | Հետ | Սպր | Էստ | Հետ | Էստ | Սպր | Հետ | Սպր | Հետ | ՄՄ | Էստ | Անհ | Հետ | Սպր | Հետ | Էստ | Խառ | Սպր | Հետ | Անհ | Էստ | ՄՄ | Սպր | Հետ | ՄՄ | Խառ | Սպր | Հետ | Սպր | Հետ | ՄՄ |
181 | 18 | — | 22 | 1 | 1 | 41 | 5 | 33 | — | — | — | 5 | 6 | 25 | — | — | — | — | — | — | — | — | — | — | — | — | — | — | — | — | — | — | — | — | — |
Անհ — անհատական մրցավազք
Հետ — հետապնդման մրցավազք
Սպր — սպրինտ
ՄՄ — մասս-մեկնարկ
Էստ — էստաֆետ
ԽԷ — խառը էստաֆետ
ՄԽԷ — միայնակ խառը էստաֆետ (սուերմիքստ)
DNS — մարզիկը հայտարարվել է, բայց չի մեկնարկել
DNF — մարզիկը մեկնարկել է, բայց վերջնակետին չի հասել
LAP — մարզիկը մրցավազքի ընթացքում (հետապնդման մրցավազք և մասս-մեկնարկ) առաջատարից հետ է մնացել ավելի քան մեկ շրջան և հանվել մրցուղուց
DSQ — մարզիկը որակազրկվել է
— − մարզիկը չի մասնակցել մրցավազքին
|}
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Анн Кристин Флатланн: досье»։ Արխիվացված օրիգինալից 2013-02-17-ին։ Վերցված է 2013-02-15
- ↑ «Анн Кристин Флатланд «Счастлива иметь такую прекрасную дочь»»։ Արխիվացված օրիգինալից 2013-02-17-ին։ Վերցված է 2013-02-15
- ↑ «Анн-Кристин Флатланд Life-star.ru»։ Արխիվացված օրիգինալից 2013-02-17-ին։ Վերցված է 2013-02-15
- ↑ 4,0 4,1 «Анн-Кристин Флатланд (FLATLAND Ann Kristin)»։ Արխիվացված օրիգինալից 2013-02-17-ին։ Վերցված է 2013-02-15
- ↑ 5,0 5,1 5,2 «Анн-Кристин Флатланд»։ Արխիվացված օրիգինալից 2013-02-18-ին։ Վերցված է 2013-02-15
- ↑ «Анн Кристин Флатланн родила дочку»։ Արխիվացված օրիգինալից 2012-06-07-ին։ Վերցված է 2012-05-05
- ↑ «Флатланн родила дочь»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-07-ին։ Վերցված է 2012-05-05
- ↑ 8,0 8,1 «Флатланд вышла замуж»։ Արխիվացված օրիգինալից 2012-12-03-ին։ Վերցված է 2012-11-04
- ↑ Биатлонистка Анн-Кристин Флатланд пропустит сезон из-за беременности Archived 2016-03-04 at the Wayback Machine. // championat.com, 29.09.2011
- ↑ «Анн Кристин Флатланд: «Быть мамой – фантастическое ощущение»»։ Արխիվացված օրիգինալից 2012-08-18-ին։ Վերցված է 2012-08-07
- ↑ «IBU CUP BIATHLON 2 - Beitostolen (NOR) Women 15 km Individual»։ Արխիվացված օրիգինալից 2012-12-05-ին։ Վերցված է 2012-12-04
- ↑ «IBU CUP BIATHLON 2 - Beitostolen (NOR) Women 7.5 km Sprint»։ Արխիվացված օրիգինալից 2012-12-05-ին։ Վերցված է 2012-12-04
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Профиль на сайте IBU Archived 2007-12-13 at the Wayback Machine. (англ., нем.)
- Профиль на сайте Федерации биатлона Украины (рус.)
- Флатланн выиграла женский спринт в Оберхофе (рус.)