Անն ԴեԳրեյս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անն ԴեԳրեյս
Ծնվել էհունվարի 12, 1960(1960-01-12)[1] (64 տարեկան)
ԾննդավայրՕտտավա, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունվիպասան

Անն ԴեԳրեյս (անգլ.՝ Anne DeGrace, հունվարի 12, 1960(1960-01-12)[1], Օտտավա, Կանադա), կանադացի գեղարվեստական գրող և պատկերազարդող, ով ապրում է Նելսոն քաղաքի մոտակայքում, Բրիտանական Կոլումբիայում։ Նա հրատարակել է չորս վեպ[2] և համահեղինակել է ֆոտոգրքեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվելով Օտավայում, Օնտարիոյում` ԴեԳրեյսը 1981 թվականին տեղափոխվել է Նելսոն[3]։

ԴեԳրեյսը իր վեպերում օգտագործել է կանադական պատմության թեմաներից, որոնք հրատարակվել են McArthur և Co ընկերության կողմից, ավելի ուշ ներկայացվել են Cormorant Books հրատարակչության կողմից[2][4]։

«Շարժվող ջուրը» (2005 թվական) 2010 թվականին One Book, One Kootenay նախագծի համար ընտրված աշխատանքն էր[5]։ «Քամու պոչերը» (2007 թվական) HarperCollins-ի կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգներում տպագրվել է Evergreen մրցանակի շորտլիստում։ «Հնչող գիծը» (2009 թվական) առաջադրվել է Chapters/Indigo Heather's Pick մրցանակի։ «Թռիչք Ամելիայի հետ» գիրքը կոշտ կազմով տպագրվել է McArthur & Company-ի կողմից, 2011 թվականին և բարակ կազմով հրատարակվել է Cormorant Books հրատարակչության կողմից, 2014 թվականին։

2011 թվականին ԴեԳրեյսը նշանակվել է Նելսոնի Մշակույթի երրորդ դեսպանը[6]։ Նա սյունակագիր է եղել Նելսոնի թերթերի համար սկսած 1989 թվականից։ Նա պատկերազարդել է երեխաների համար գրքեր` հիմնականում Polestar Press և Bluefield Books հրատարակչատների համար։ Որպես խմբագիր և հրատարակչության խորհրդատու` նա աշխատել է պատմական և տեղական հետաքրքրության գրքերի ստեղծման ուղղությամբ։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #1830272 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  2. 2,0 2,1 "A book to nurture patriotism". Wendy Elliott, Kings County News, July 1, 2013.
  3. "B.C. author explores outer and inner space in new novel" Colin Payne, Thompson Citizen, October 2, 2009.
  4. "Canadian history inspires author". Canadian Broadcasting Corporation, February 23, 2012
  5. «One Book One Kootenay selects Renata story». The Nelson Daily. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 19-ին.
  6. «Great choice for Nelson's Cultural Ambassador». Nelson Star. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]