Աննե-Սոֆի Մուտտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Անն-Սոֆի Մուտտերից)
Աննե-Սոֆի Մուտտեր
Anne-Sophie Mutter B10-13.jpg
Ծնվել է հունիսի 29, 1963({{padleft:1963|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:29|2|0}})[1] (52 տարեկան)
Ռայնֆելդեն (Բադեն)
Երկիր Flag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտություն ջութակահար և երաժշտության ուսուցիչ
Գործիքներ Ջութակ
Կայք anne-sophie-mutter.de/me_index.php

Աննե-Սոֆի Մուտտեր (գերմ.՝ Anne-Sophie Mutter, հունիսի 29, 1963[1] , Ռայնֆելդեն (Բադեն)), գերմանացի ջութակահարուհի: Նա համարվում է իր ժամանակի ամենատաղանդավոր ջութակահարներից մեկը: Նրա երկացանկը սկսվում է Յոհան Սեբաստիան Բախից և ավարտվում ժամանակակից ամենավերջին կոմպոզիտորներով:

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուտտերը երաժշտությամբ սկսել է զբաղվել հինգ տարեկանից: Նա սկզբում սկսել է նվագել դաշնամուր և քիչ ժամանակ անց փոխվել է ջութակի: Արդեն յոթ տարեկան հասակում նա գրավում է ազգային երիտասարդական մրցանակ՝ գերազանց տիտղոսով: 1974 թվականին նա ևս մեկ անգամ գրավում է նույն մրցանակը և ամբողջովին նվիրվում է իր գործիքին: Նրա ուսուցիչներն են եղել Էռնա Հոնիգբեռգերը, որը եղել է Կարլ Ֆլեշի աշակերտը, և Աիդա Շտուկին:

Երբ որ նա 13 տարեկան էր նրանով հետաքրքրվել է Հերբերտ ֆոն Կարայանը և նրան հրավիրել նվագելու Բեռլինի Ֆիլհարմոնիկ Նվագախմբում: Այնուհետև 1977 թվականին նա նվագում է Զալցբուրգի Զատկի Տոնի Ֆեստիվալում և Ամառային Ֆեստիվալում: Նվագել է նաև Անգլիայի Կամերային Նվագախմբի հետ: 1978 թվականին նա՝ 14 տարեկան հասակում առաջին անգամ որպես մենակատար նվագում է Բեռլինի Ֆիլհարմոնիկ Նվագախմբի հետ: Նա նվագում է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի սոլ մաժորում գրված ջութակի կոնցերտը (դիրիժոր՝ Հերբերտ ֆոն Կարայան): Նույն տարում նա նույն նվագախմբի և նույն դիրիժորի հետ ձայնագրում է Մոցարտի թիվ 3 և թիվ 5 կոնցերտները՝ Գերմանական Գրամմոֆոնի համար: Այս ձայնագրությունը նվաճել է տարվա ձայնագրություն անվանակարգը: 1979 թվականին նա անվանվել է տարվա արտիստ:

1980 թվականին նա առաջին անգամ ներկայանում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Նյու Յորքի Ֆիլհարմոնիկ Նվագախմբի հետ (դիրիժոր՝ Ցուպին Մեհտա): Նույն տարում նա ստանում է երկու նոր մրցանակ: 1983 թվականին նա դառնում է Օքսֆորդի Համալսարանի Մոցարտի Ընկերության նախագահ: 1986 թվականին նա պարգևատրվել է Գերմանիայի Դաշնության շքանշանով: 1988 թվականին նա մեծ շրջագայություններ է կատարել դեպի Ամերիկա և Կանադա: Նույն տարում նա նաև առաջին անգամ ելույթ է ունենում Ամերիկյան Քարնեգի Հոլում:

Աննե-Սոֆի Մուտտերը ունի երկու երեխա: Առաջին ամուսինը 1995 թվականին մահացել է քաղցկեղից: 2002 թվականին նա ամուսնացել է դաշնակահար Անդրե Պրեվինի հետ և բաժանվել նրանից 2006 թվականին:

1998 թվականին նա ամբողջովին նվիրվել է Բեթհովենի ջութակի և դաշնամուրի սոնատներին և ամբողջ աշխարհում նվագել է այս սոնատները (նաև ձայնագրել):

Նա շատ ակտիվ է ներկայիս դասական երաժշտության մեջ: Նա համարվում է ժամանակակից երաժշտության փայլուն կատարողներից մեկը: Շատ կոմպոզիտորներ նրան են նվիրել իրենց որոշ ստեղծագործություններ: Ստեղծվել է նաև "Անն-Սոֆի Մուտտեր" կազմակերպություն, որը զբաղվում է երիտասարդ տաղանդներին առաջընթաց ապահովելով:

Նա տալիս է նաև շատ բարեգործական համերգներ տարբեր նպատակներով (ՁԻԱՀ-ի կանխարգելում, Տարեց Մարդկանց Կացարաններ և այլն):

Նա հիմնական գործիքները երեքն են՝ Ստրադիվարիուսի "Էմիլիանին" (1703) և "Լորդ Դունն-Ռավենը" (1710) և իտալացի ժամանակակից վարպետ Ռոբերտո Ռեգացցիի գործիքներից մեկը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #123862612 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014: