Անն-Լիզ Գրոբետի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անն-Լիզ Գրոբետի
Annelise Grobéty (1993) by Erling Mandelmann.jpg
Ծնվել էդեկտեմբերի 21, 1949(1949-12-21)
ԾննդավայրԼե Շո դե Ֆոն
Վախճանվել էհոկտեմբերի 5, 2010(2010-10-05) (60 տարեկանում)
Վախճանի վայրՆևշատել
Մասնագիտությունգրող, վիպասան, լրագրող և բանաստեղծ
Լեզուֆրանսերեն[1]
ՔաղաքացիությունFlag of Switzerland.svg Շվեյցարիա
ԿրթությունՆևշատելի համալսարան
Գրական ուղղություններՆոր վեպ
ԿուսակցությունՇվեյցարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
ՊարգևներՌամբերի մրցանակ և Grand Prix C. F. Ramuz?

Անն-Լիզ Գրոբետի (ֆր.՝ Anne-Lise Grobéty, դեկտեմբերի 21, 1949(1949-12-21), Լե Շո դե Ֆոն - հոկտեմբերի 5, 2010(2010-10-05), Նևշատել), շվեյցարացի արձակագիր:

Անն-Լիզ Գրոբետին ծնվել է Շո դը Ֆոնում, 1949 թվականի դեկտեմբերին 21-ին: Նյոշատելի համալսարանի բանասիրական ֆակուլտետն ավարտելուց հետո ակտիվ կյանքի նկատմամբ ձգտումը նրան դրդում է հետևել լրագրողական դասընթացներին և համագործակցել տարբեր թերթերի հետ: 1973 թվականին նա դառնում է Նյոշատելի Մեծ Խորհրդի պատգամավոր սոցիալիստական կուսակցության կողմից՝ այդ պաշտոնում մնալով ինը տարի:

Գրոբետին իր առաջին վեպը հրատարակել է 19 տարեկան հասակում: Նրա «Փետրվարին մեռնելու համար» վեպը 1968 թվականին պարգևատրվել է Ժորժ Նիկոլի մրցանակով: Այնուհետև շատ արագ նա ճանաչում է գտել ողջ ռոմանական Շվեյցարիայում՝ որպես իր սերնդի լավագույն հեղինակներից մեկը և ստացել Ռամբերի անվան մրցանակ «Ձմեռային հարսնացուն» նովելների ժողովածուի համար: Նրա հետագա հրապարակումներից են. «Դրական զրո» (1975), «Հեքիաթ-կաթիլներ» (1986), «Անսահմանորեն ավելի» (1989), «Գեղեցիկ կինը, որ կծում է» (1992), «Կոմպոստ բլյուզ» (2000):

1998-2000 թվականներին նա մասնակցել է նաև որոշ համատեղ ժողովածուների հրատարակությանը, իսկ 2000 թվականին ստացել է Ռամյուի անվան Մեծ մրցանակ՝ իր ողջ ստեղծագործական ճանապարհի համար: Անն-Լիզ Գրոբետին առանց դժվարության համատեղել է գրական, լրագրողական և քաղաքական գործունեությունը մայրական պարտականությունների հետ. ունի երեք դուստր:

Անն-Լիզ Գրոբետին իր վեպերում արտացոլում է ֆեմինիստական շարժման առաջին մեծ ձեռքբերումները՝ նկարագրելով ժամանակակից կնոջ կյանքը՝ իր երջանկությամբ ու դժբախտությամբ: Նրա նկարագրած աշխարհը հեռու է հովվերգական լինելուց: «Մայրական» վեպում նա արծարծում է մայրական բնազդի խնդիրը, իսկ «Բնուատ»-ում՝ նրանց ճակատագիրը, որոնք ազատ են, բայց որոնք սերը ճանաչելու են միայն ուրիշներին հասցեագրված նամակներից: Նովելի ժանրը հեղինակին թույլ է տալիս ներկայացնել կյանքը բազմազան տեսանկյուններից:

Այս ժողովածուում տեղ գտած «Ձմեռային հարսնացուն» նովելն իր մեջ խտացնում է հեղինակի ստեղծագործության լավագույն կողմերը. մարմնի և զգայարանների պոեզիան, փոխաբերական էրոտիզմը, որը փառաբանում է բնությունը նույնքան, որքան ցանկությունը, տարվա եղանակները նույնքան, որքան մարմինները՝ ընդհուպ մինչև այն մարդու հաճույքները, ով կարող է թվալ ամենատհաճն ու ամենանվազ մարմնականը: Բուսականության, երկնքի, բնության բույրերի, սառցաշերտի տակ ջրի մեղմ կարկաչի ներկայությունը մեծ դեր են խաղում այստեղ, նրանք լցնում ու լուսավորում են ձմեռային հարսնացուի մենությունը և փրկում են նրան ընդամենը «սիրո պահեստախցիկում թողնված կին» լինելուց[2]:

Անն-Լիզ Գրոբետին հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ձմեռային հարսնացուն: Մեծության կարիքը (XX դարի Շվեյցարիայի ռոմանական արձակ), Ե., «Գարուն», 2002, էջ 156-162: Թարգմ.՝ Իրինա Հովսեփյան:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Մեծության կարիքը (XX դարի Շվեյցարիայի ռոմանական արձակ), Ե., «Գարուն», 2002, էջ 154-155: