Աննվաճ երկրի վահանը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նախաբան կամ ոգու կանչով[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը ներկայացնում է Սիսիան քաղաքում տեղակայված թիվ 60913 զորամասի կազմավորման ու անցած մարտական ուղու մի ժամանակահատվածի համառոտ պատմությունը։ Զորամասի առաջին հրամանատար, մարտական խաչի երկրորդ աստիճանի շքանշանակիր, գնդապետ Հովիկ Ազոյանի և ազգային-ազատագրական պայքարի Սիսական աշխարհի կամավոր մարտիրոսների հիշատակին նվիրված այս գիրքը ընդգրկում է զորամասի կազմավորմաը նախորդած և հայոց բանակաշինության առաջին և երկրորդ փուլերը կազմող 1988-1994 թթ և դրան հաջորդած երրորդ փուլի՝ 1994-2004 թթ. տասնամյա տարեգրության համառոտ բովանդակությունը։

Ու եկավ ժամը վերածնության։ Դարասկզբին ծնունդ առած բարդույթն իր տեղը պետք է զիջեր «հաղթանակած ազգ» կենսակերպին։ Հարատևման մշտական խնդիրը երկրորդ հազարամյակի եզրափակիչ փուլում ազգովի պետք է լուծվեր, որպեսզի հետո՝ մեր նորօրյա դյուցազներգության կերտող Սպարապետը գոչեր՝ «21-րդ դարը մերն է լինելու»։ Բազում դարերի ծանր մղձավանջից պետք է ազատագրվեր հայոց հավաքական ոգին և կենաց ու մահու պայքարում մարտիրոսների արյամբ ու հաղթամակած բազուկներով կերտվեր Ազատ, Անկախ Հայաստանն իր Եռագույնով, իր խորախորհուրդ Զինանշանով[1]։ Նպատակն այստեղ այլևս անջնջելի պատմություն դարձած ամեն քայլափոխի մահվան հետ կռիվ տված անպարտելի սյունեցիների ջերմ ու անմնացորդ հայրենասիրությամբ կերտված մարտական ուղու մեխանիկական շարադրանքը չէ։ Գլխավոր նպատակը եղել և կմնա հայրենիքի դժվարին փորցության ժամին հավատարմության ուխտավորներին փոխարինելու ելնող յուրաքանճյուր նոր սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության բավականին պատասխանատու գործընթացին օժանդակելը, պատմության անքակտելի փորձով հիմնավորված դասերը, որպես հոգևոր-մշակութային արժեքներ, ճիշտ ու նպատակասլաց կերպով յուրաքանչյուր զինծառայողի մարտական պատրաստականության բարձրացման ու բարոյակամային հատկանիշների ամրապնդման հետ շաղկապելը։ Հավատն ու վստահությունը սեփական ուժերով, մարտիրոսվելով հանդերձ, Ազատ ու Անկախ համայն հայության Հայրենիքի կերտմանը եղել և մնում է զինծառայողների ռազմահայրենասիրական դաստիարակության, ապրելու և պայքարելու կարողության, բարոյական օրինակելի նկարագրի ճիշը ձևավորման գլխավոր առանցքը, ինչը կերտողների մասին էլ հենց պատմվում է սույն գրքի էջերում։

Ծնունդը՝ մարտադաշտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մարատ Բաղդասարյան, Աննվաճ երկրի վահանը, Երևան-2010