Աննվաճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աննվաճ, Վիկտորիական շրջանի բանաստեղծություն է՝ գրված անգլիացի բանաստեղծ Վիլյամ Էռնեստ Հենլիի (անգլ.՝ William Ernest Henley) կողմից 1875 թ. (առաջին անգամ հրատարակվել է 1888 թ.)։

Բնօրինակը վերնագիր չի ունեցել. ներկայումս հայտնի լատին․՝ «Invictus» (աննվաճ) վերնագիրը ավելացվել է 1900 թ. «Անգլերեն բանաստեղծությունների Օքսֆորդյան գրքում» ներառվելու ժամանակ՝ Արթուր Քուիլեր-Քոուչի (անգլ.՝ Arthur Quiller-Couch) կողմից։

Հեղինակը 12 տարեկանում հիվանդացել է ոսկրի տուբերկուլյոզով, որն աստիճանաբար զարգացել է ոտքի ուղղությամբ։

Չնայած ուսմանը խանգարող առողջական վիճակին՝ 1867 թ. Հենլին հաջողությամբ հանձնել է Օքսֆորդյան տեղական քննությունները՝ իբրև ավագ ուսանող։

Այնուհետև հիվանդությունը ավելի է սրվել և նրա կյանքը պահպանելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ծնկից ներքև անդամահատել հիվանդ ոտքը (1865 թ. կամ 1868-1869 թթ. ընթացքում)։ Այնուհետև բժիշկները խորհուրդ են տվել աջ ոտքը ևս անդամահատել, սակայն Հենլին չի համաձայնվել և 3 տարի (1873-1875 թթ.) հիվանդանոցում անցկացնելուց հետո կարողացել է խուսափել վիրահատական միջամտությունից։

«Աննվաճը» գրվել է Հենլիի կողմից 1875 թ.՝ հիվանդանոցում։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աննվաճը» կարևոր դեր է ունեցել Հարավ-Աֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ և 1993 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելայի կյանքում[1][2]։
  • «Աննվաճը» մի քանի անգամ հիշատակվում է Քլինթ Իսթվուդի 2009 թ. համանուն ֆիլմում[3]։
  • Ռոբերտ Լյուիս Ստիվենսոնի (Robert Louis Stevenson) նամակների համաձայն՝ «Գանձերի կղզի» վեպի Ջոն Սիլվերի կերպարի աղբյուր է հանդիսացել Հենլին։

Տեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիշերվա միջից, որ ծածկում է ինձ
վիրապի նման՝ ծայրից ծայր խավար,
շնորհակալ եմ ես երկնային ուժին
աննվաճ մնացած իմ ոգու համար։

Ճակատագրի և ոչ մի հարված
չի կորզել ինձնից հառաչ և կամ լաց։
Դժբախտության զարկերը ստացած՝
արյունոտ եմ ես, բայց ոչ խոնարհված։

Ցասման, արցունքի վայրից այս հետո
սարսափի ստվերը պարզ թող երևա,
բայց բոլոր գալիք վտանգների ներքո
ես չեմ վախեցել ու չեմ վախենա։

Եվ թող դարպասը նեղ լինի,
ու պատիժներ իմ ուղում՝
ես եմ տերը իմ բախտի,
նավապետը իմ հոգու։

[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Boehmer, Elleke (2008). «Nelson Mandela: a very short introduction». Oxford University Press. ISBN 9780192803016. «Invictus, taken on its own, Mandela clearly found his Victorian ethic of self-mastery»
  2. Daniels, Eddie (1998) There and back
  3. «The Internet Movie Script Database|INVICTUS». imsdb.com. Վերցված է 2024 թ․ մարտի 18-ին.
  4. «թարգմանությունը՝ Վ. Մովսիսյանի». 2010 թ․ հուլիսի 15.