Աննի Բազիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննի Բազիլ
Ծնվել է հոկտեմբերի 13, 1911(1911-10-13)
Ծննդավայր Շիրազ, Իրան
Մահացել է նոյեմբերի 5, 1995(1995-11-05) (84 տարեկանում)
Մահվան վայր Կալկաթա, Հնդկաստան
Մասնագիտություն Մշակութային և հասարակական գործիչ
դերասանուհի

Աննի Բազիլ (Աննա Բարսեղյան, հոկտեմբերի 13, 1911(1911-10-13), Շիրազ, Իրան - նոյեմբերի 5, 1995(1995-11-05), Կալկաթա, Հնդկաստան), մշակութային և հասարակական գործիչ, դերասանուհի։ Եղել է Հնդկաստանի գեղարվեստի ակադեմիայի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննի Բազիլը ծնվել է Իրանի Շիրազ քաղաքում։ Սովորել է Կալկաթայի Լերոթո դպրոցում։ Դասավանդել է Կալկաթայի վարժարաններում։ Խաղացել է հնդկական թատրոնում, արժանացել ոսկե և արծաթե մեդալների։ 1964-1965 թվականներին եղել է Արևմտյան Բենգալիայի կանանց կոմիտեի փոխնախագահ, 1965-1967 թվականներին՝ Հայ տիկնանց բարեգործական միության, 1969-1973 թվականներին՝ Հնդկաստանի կանանց ազգային խորհրդի նախագահ։

Ուսումնասիրություններ է հրատարակել Հնդկաստանի ծաղիկների, ճապոնական թեյի մասին։ Զբաղվել է հայանպաստ գործունեությամբ։ 1958 թվականին այցելել է Հայաստան։ Հեղինակ է «Հնդկահայ գաղութները» աշխատության (1969, անգլերեն)[1][2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. studio 5165m։ «Anunner.com - Հայագիտական կայք` հայերի մասին և հայերի համար - Դուք որոնել եք - ԱՆՆԻ ԲԱԶԻԼ (Աննա Բարսեղյան)»։ Վերցված է 2016-06-04 
  3. Baghdasaryan Aram։ «AV Production - Աննի Բազիլ»։ avproduction.am։ Վերցված է 2016-06-04