Աննե Յարեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննե Յարեն
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական[1]
Ամբողջական անուն`նորվ.՝ Anne Jahren
Ազգություն`նորվեգուհի
Մասնագիտացում`Դահուկավազք
Երկիր`Flag of Norway.svg Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ`Հունիսի 20, 1963
Ծննդավայր`Բերում, Նորվեգիա

Աննե Յարեն (նորվ.՝ Anne Jahren, ծնվել է՝ հունիսի 20, 1963թ., Բերում, Նորվեգիա), նորվեգուհի նախկին դահուկորդ, Ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից և մեդալակիր[2](անգլ.):

Յարենը կրթություն է ստացել Նորվեգիայի սպորտային մարզաձևերի դպրոցում[3]:

1984 թվականին տեղի ունեցած Ձմեռային օլիմպիական խաղերում Աննե Յարեն 4х5 կմ փոխանցավազքի մրցումներում նվաճել է չեմպիոնի տիտղոսը: 1988 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերին նա կրկին մասնակցել է և փոխանցավազքում զբաղեցրել երկրորդ հորիզոնականը՝ նվաճելով արծաթե մեդալ: Նույն օլիմպիական խաղերում Յարեն նաև նվաճել է 20 կմ վազք կատեգորիայում բրոնզե մեդալ:

Աննե Յարենը դահուկավազքի աշխարհի առաջնություններում ընդհանուր հաշվով նվաճել է մեկ ոսկե (1987 թվականին 10 կմ վազքում), երկու արծաթե (1985 և 1987 թվականներին 4 х 5 կմ մրցավազքում) և մեկ բրոնզե (1989 թվականին 4 х 5 կմ վազքում) մեդալակիր:

Նորվեգիայի դահուկավազքի կանանց առաջնությունում Աննե Յարենը զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը: Նա իր մարզական կարիերայի ընթացքում երկու անգամ՝ 1986 և 1987 թվականներին, նվաճել է նաև աշխարհի գավաթը:

Մարզական կարիերան ավարտել է 1990 թվականին 27 տարեկան հասակում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.fis-ski.com/DB/general/athlete-biography.html?sector=CC&competitorid=27511
  2. «10 km Terrengløp/Cross Country»։ Norwegian Athletics։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 15, 2011-ին։ Վերցված է հուլիսի 21, 2010 
  3. Bugge Mette (սեպտեմբերի 5, 2008)։ «40 år og fortsatt full fart»։ Aftenposten (Norwegian)։ էջ 20 

Օգտագործված աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]