Աննեմարի Շվարցենբախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննեմարի Շվարցենբախ
AnnemarieSchwarzenbach.jpg
Ծնվել էմայիսի 23, 1908(1908-05-23)[1][2][3][4][5][6][7]
ԾննդավայրՑյուրիխ, Շվեյցարիա
Վախճանվել էնոյեմբերի 15, 1942(1942-11-15)[1][2][3][4][5][6][7] (34 տարեկանում)
Վախճանի վայրSils im Engadin/Segl
Մասնագիտությունգրող, լուսանկարիչ, լրագրող, հնագետ և փիլիսոփա
Լեզուգերմաներեն[2]
ՔաղաքացիությունFlag of Switzerland.svg Շվեյցարիա
ԿրթությունՑյուրիխի համալսարան
Annemarie Schwarzenbach Վիքիպահեստում

Աննեմարի Շվարցենբախ (գերմ.՝ Annemarie Minna Renée Schwarzenbach, մայիսի 23, 1908(1908-05-23)[1][2][3][4][5][6][7], Ցյուրիխ, Շվեյցարիա - նոյեմբերի 15, 1942(1942-11-15)[1][2][3][4][5][6][7], Sils im Engadin/Segl), շվեյցարացի գրող, լրագրող, ճանապարհորդ և լուսանկարիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննեմարի Շվարցենբախը ծնվել է 1908 թվականին Ցյուրիխում՝ Շվարցենբախ-Վիլլե հարուստ արիստոկրատ ընտանիքում: Նրա հայրը՝ գործարանատեր Ալֆրեդ Էմիլ Շվարցենբախը, զբաղվում էր մետաքսե գործվածքների արտադրությամբ և աշխարհում մետաքսի խոշորագույն մատակարարողներից էր: Աննեմարիի մայրը՝ Ռենե Շվարցենբախ-Վիլլեն, գեներալ Ուլրիխ Վիլլեի և կոմսուհի Կլարա ֆոն Բիսմարկի դուստրն էր, սերում էր կոմս Ֆրիդրիխ Վիլհելմ ֆոն Բիսմարկի հարազատ թոռնուհուց: Վիլլե-ֆոն Բիսմարկի ընտանիքը լավ հայտնի էր գերմանացի և շվեյցարացի բազմաթիվ մտավորականների շրջանում, մասնավորապես, նրանց տուն հաճախ այցելել են Կոնրադ Ֆերդինանդ Մեյերը, Գոտֆրիդ Կելլերը, Ֆերենց Լիստը, Առնոլդ Բյոկլինը, Թեոդոր Մոմզենը և Ռիխարդ Վագները[8]:

Սովորել է աղջիկների մասնավոր պանսիոնատում, այնուհետև՝ Ֆետան առողջարանի բարձրագույն իգական դպրոցում: 1927 թվականին ընդունվել է Ցյուրիխի համալսարանի պատմության ֆակուլտետը: 1928 թվականին զարմուհու հետ մեկ տարով մեկնել է Սորբոն, որտեղ հաճախել է պատմության, փիլիսոփայության և հոգեբանության դասախոսությունների: 1929 թվականի աշնանը վերադարձել է Ցյուրիխ և 1931 թվականին ավարտել համալսարանը՝ պաշտպանելով «Վերին Էնգանդինի պատմությունը միջնադարում և նոր ժամանակների սկզբին» թեմայով ատենախոսությունը և դառնալով գիտական աստիճանով առաջին կինը Շվարցենբախ-Վիլլե տոհմում: Այդ ժամանակ նա հրատարակել է իր առաջին ամսագրային հոդվածները և սկսել զբաղվել գրական գործունեությամբ՝ գրելով իր առաջին՝ «Բերնգարդի ընկերները» վեպը[9]:

Համալսարանն ավարտելուց հետո Աննեմարին մեկնել է Գերմանիա. սկզբում՝ Մյունխեն, որտեղ ծանոթացել է աշխարհահռչակ գրող Թոմաս Մանի երեխաների՝ Էրիկա Մանի և Կլաուսի հետ, այնուհետև՝ Բեռլին, որտեղ նոր ընկերների հետ գլխովին ընկղմվել է 30-ական թվականների սկզբի բոհեմյան կյանքի մեջ:

1933 թվականին Էրիկա Մանի հետ մասնակցել է «Die Pfeffermühle» հականացիստական կաբարեի ստեղծմանն ու զարգացմանը: Մոր հետ ունեցած վիճաբանությունից հետո որպես լրագրող մեկնել է իր առաջին ճանապարհորդությանը՝ Իսպանիայով և Ռուսաստանով Պարսկաստան:

1935 թվականին Իրանում ամուսնացել է միասեռական կողմնորոշմամբ ֆրանսիացի դիվանագետ Կլոդ-Ախիլլ Կլարակի հետ: Ստանալով դիվանագիտական անձնագիր՝ սկսել է կատարել արտասահմանյան ճանապարհորդություններ: Ճամփորդությունից վերադառնալով՝ գերմանական ընդդիմադիր ամսագրերում հրատարակել է ճանապարհորդական իր նշումները և լուսանկարները, իսկ այնուհետև սկսել է պայքարել մորֆինից ունեցած ուժեղացող կախվածության դեմ: Ալպերի վերականգնողական կլինիկայում երկարատև բուժում է անցել, այնտեղ էլ ավարտել է «Երջանիկ հովիտ» վեպը:

1939 թվականի մայիսին Աննեմարի Շվարցենբախը, 2 տարի գտնվելով վերականգնողական կլինիկայում, իմացել է, որ շվեյցարացի հայտնի ճանապարհորդ, ազգագրագետ և մարդաբան Էլլա Մաիլլարը մտադիր է ուղևորվել Մերձավոր Արևելք: Շվարցենբախը նրան նամակ է գրել, որով առաջարկել է իր Ֆորդ ավտոմեքենան և որ ինքն էլ ճամփորդությանը միանա որպես վարորդ և ուղեկից: Ստանալով Էլլա Մաիլլարի համաձայնությունը՝ նա մեկ ամիս անց Էլլայի հետ մեկնել է Ցյուրիխ՝ մտադրություն ունենալով Ստամբուլով, Տրապիզոնով և Թեհրանով հասնել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ, ապա՝ Հնդկաստան:

Ժամանելով Թեհրան՝ նրանք արժանացել են դիվանագիտական ընդունելության: Այնտեղ Աննեմարին սիրահարվել է Թուրքիայի դեսպանի աղջկան, որը տուբերկուլոզով մահացու հիվանդ էր: Մի քանի օր անց աղջիկը մահացել է, և Աննեմարին դիմել է թմրադեղերով մոռացության (այդ պատմությանն է նվիրված «Մահ Պարսկաստանում» գիրքը): Երբ Թեհրան է հասել Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու մասին լուրը, Էլլան թոքաբորբով հիվանդ Աննեմարիին թողել է Կլոդ-Ախիլլ Կլարակի մոտ և մենակ շարունակել ճամփորդությունը:

Շվեյցարիա վրադառնալուց հետո զբաղվել է լրագրությամբ՝ հրապարակելով ֆոտոռեպորտաժներ և ակնարկներ Չեխիայում ու Ավստրիայում նացիստական քաղաքականության հետևանքների մասին:

Աննեմարի Շվարցենբախը մահացել է 1942 թվականի նոյեմբերի 15-ին՝ 1 տարի անց այն դեպքից, երբ ընկել էր հեծանիվից և ստացել լուրջ գանգուղեղային վնասվածք:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննեմարի Շվարցենբախն ստեղծագործել է գերմաներեն: Նրա աշխատանքները ստորև ներկայացվում են բնօրինակ լեզվով.

  • Bibliographie der Schriften Annemarie Schwarzenbachs (auch ihrer nicht selbstständig erschienenen Texte) in: Walter Fähnders, Sabine Rohlf (Hrsg.): Annemarie Schwarzenbach. Analysen und Erstdrucke. Mit einer Schwarzenbach-Bibliographie. Aisthesis, Bielefeld 2005, ISBN 3-89528-452-1.
  • Das glückliche Tal. mit einer Biographie der Autorin von Charles Linsmayer. (=Reprinted by Huber Nr. 1). 6. Auflage. Huber Verlag, Frauenfeld 2001, ISBN 3-7193-0982-7.
  • Lyrische Novelle. Neuauflage. Lenos, Basel 1993, ISBN 3-85787-614-X.
  • Bei diesem Regen. Neuauflage. Lenos, Basel 1989, ISBN 3-85787-182-2.
  • Jenseits von New York. Neuauflage. Lenos, Basel 1992, ISBN 3-85787-216-0.
  • Freunde um Bernhard. Neuauflage. Lenos, Basel 1998, ISBN 3-85787-648-4.
  • Tod in Persien. Neuauflage. Lenos, Basel 2003, ISBN 3-85787-675-1.
  • Auf der Schattenseite. Neuauflage. Lenos, Basel 1995, ISBN 3-85787-241-1.
  • Flucht nach oben. Neuauflage. Lenos, Basel 1999, ISBN 3-85787-280-2.
  • Alle Wege sind offen. Neuauflage. Lenos, Basel 2000, ISBN 3-85787-309-4.
  • Winter in Vorderasien. Neuauflage. Lenos, Basel 2002, ISBN 3-85787-668-9.
  • Kongo-Ufer / Aus Tetouan. Erstdruck aus dem Nachlass. Esperluète Editions, Noville-sur-Mehaigne 2005, ISBN 2-930223-64-2.
  • Lorenz Saladin: Ein Leben für die Berge. herausgegeben von Robert Steiner und Emil Zopfi. Neuauflage. Lenos, Basel 2007, ISBN 978-3-85787-385-0.
  • Pariser Novelle. Erstdruck aus dem Nachlass, herausgegeben von Walter Fähnders. In: Jahrbuch zur Kultur und Literatur der Weimarer Republik. Band 8, 2003, S. 11-35.
  • mit Ella K. Maillart und Nicolas Bouvier: Unsterbliches Blau. Neuauflage. Scheidegger & Spiess, Zürich 2003, ISBN 3-85881-148-3.
  • «Wir werden es schon zuwege bringen, das Leben.» Annemarie Schwarzenbach an Klaus und Erika Mann, Briefe 1930—1942. Centaurus, Pfaffenweiler 1993, ISBN 3-89085-681-0.
  • Eine Frau zu sehen. Erstdruck aus dem Nachlass. Kein & Aber, Zürich 2008, ISBN 978-3-0369-5523-0.
  • Vor Weihnachten. [1933]. Erstdruck aus dem Nachlass. In: Wolfgang Klein u.a. (Hrsg.): Dazwischen. Reisen — Metropolen — Avantgarden. Aisthesis, Bielefeld 2009, ISBN 978-3-89528-731-2, S. 69-79.
  • Orientreisen. Reportagen aus der Fremde. Herausgegeben und mit einem Nachwort von Walter Fähnders. 2. Auflage. Edition Ebersbach, Berlin 2011, ISBN 978-3-86915-019-2.
  • mit Hans-Rudolf Schmid: Schweiz (Ost und Süd) — Was nicht im «Baedeker» steht, Bd. XV. Piper Verlag, München 1932.
  • mit Hans-Rudolf Schmid: Schweiz (Nord und West) — Was nicht im «Baedeker» steht, Bd. XVI. Piper Verlag, München 1933.
  • Das Wunder des Baums. Roman. Aus dem Nachlass herausgegeben und mit einem Nachwort von Sofie Decock, Walter Fähnders und Uta Schaffers. Chronos, Zürich 2011, ISBN 978-3-0340-1063-4.
  • Afrikanische Schriften. Reportagen — Lyrik — Autobiographisches. Mit dem Erstdruck von «Marc». Hrsg. von Sofie Decock, Walter Fähnders und Uta Schaffers. Chronos, Zürich 2012, ISBN 978-3-0340-1141-9.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118997718 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Annemarie Schwarzenbach
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Discogs — 2000.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 FemBio
  8. Alexis Schwarzenbach: Die Geborene. Renée Schwarzenbach-Wille und ihre Familie. Scheidegger & Spiess, 2004, ISBN 3-85881-161-0
  9. Alexis Schwarzenbach: Auf der Schwelle des Fremden. Das Leben der Annemarie Schwarzenbach. (mit Audio-CD Eine Frau zu sehen. gelesen von Bibiana Beglau) Collection Rolf Heyne, München 2008, ISBN 978-3-89910-368-7

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Grente Dominique, Nicole Müller (1989)։ L'Ange inconsolable. Une biographie d'Annemarie Schwarzenbach (French)։ France: Lieu Commun 
  • Georgiadou Areti (1995)։ Annemarie Schwarzenbach, Das Leben zerfetzt sich mir in tausend Stücke. Biographie (German)։ Frankfurt: Campus Verlag 
  • Miermont Dominique, Annemarie Schwarzenbach ou le mal d'Europe, Biographie. Payout, Paris, 2004.
  • Walter Fähnders / Sabine Rohlf, Annemarie Schwarzenbach. Analysen und Erstdrucke. Mit einer Schwarzenbach-Bibliographie. Aistheisis Verlag, Bielefeld, 2005. 3-89528-452-1
  • Walter Fähnders, In Venedig und anderswo. Annemarie Schwarzenbach und Ruth Landshoff-Yorck, In: Petra Josting / Walter Fähnders, „Laboratorium Vielseitigkeit“. Zur Literatur der Weimarer Republik, Aisthesis, Bielefeld, 2005, p. 227–252. 3-89528-546-3.
  • Walter Fähnders und Andreas Tobler: Briefe von Annemarie Schwarzenbach an Otto Kleiber aus den Jahren 1933–1942. In: Zeitschrift für Germanistik 2/2006, S. 366–374.
  • Walter Fähnders: „Wirklich, ich lebe nur wenn ich schreibe.“ Zur Reiseprosa von Annemarie Schwarzenbach (1908–1942). In: Sprachkunst. Beiträge zur Literaturwissenschaft 38, Wien 2007, 1. Halbband, S. 27–54.
  • Walter Fähnders, Helga Karrenbrock: „Grundton syrisch“. Annemarie Schwarzenbachs „Vor Weihnachten“ im Kontext ihrer orientalischen Reiseprosa." In: Wolfgang Klein, Walter Fähnders, Andrea Grewe (Hrsg.): "Dazwischen. Reisen – Metropolen – Avantgarden." Aisthesis, Bielefeld 2009 (Reisen Texte Metropolen 8), 978-3-89528-731-2, S. 82–105.
  • Walter Fähnders: Neue Funde. Annemarie Schwarzenbachs Beiträge im Argentinischen Tageblatt (1933 bis 1941). In: Gregor Ackermann, Walter Delabar (Hrsg.): Schreibende Frauen. Ein Schaubild im frühen 20. Jahrhundert. Aisthesis, Bielefeld 2011, 978-3-89528-857-9, S. 193–198.
  • Walter Fähnders, Uta Schaffers: „Ich schrieb. Und es war eine Seligkeit.“ Dichterbild und Autorenrolle bei Annemarie Schwarzenbach. In: Gregor Ackermann, Walter Delabar (Hrsg.): Kleiner Mann in Einbahnstrassen. Funde und Auslassungen. Aisthesis, Bielefeld 2017 (= JUNI. Magazin für Literatur und Kultur. Heft 53/54)., 978-3-8498-1225-6, S. 119-151.
  • Alexis Schwarzenbach, Die Geborene. Renée Schwarzenbach-Wille und ihre Familie, Scheidegger & Spiess, Zurich, 2004. 3-85881-161-0
  • Alexis Schwarzenbach, Auf der Schwelle des Fremden. Das Leben der Annemarie Schwarzenbach, Collection Rolf Heyne, München, 2008. 978-3-89910-368-7
  • Bettina Augustin, Der unbekannte Zwilling. Annemarie Schwarzenbach im Spiegel der Fotografie, Brinkmann und Bose, Berlin, 2008. 978-3-940048-03-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]