Աննա ֆոն Միլդենբուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննա ֆոն Միլդենբուրգ
Anna von Mildenburg.jpg
Ծնվել էնոյեմբերի 29, 1872(1872-11-29)[1][2][3][4]
Վիեննա, Ավստրո-Հունգարիա
ԵրկիրFlag of Austria.svg Ավստրիա
Մահացել էհունվարի 27, 1947(1947-01-27)[2] (74 տարեկանում) կամ հունվարի 26, 1947(1947-01-26)[1] (74 տարեկանում)
Վիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից
Մասնագիտություներգչուհի և օպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԱշխատավայրՎիեննայի պետական օպերա
ՇրջանավարտՎիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան

Աննա ֆոն Միլդենբուրգ (գերմ.՝ Anna von Mildenburg, ի ծնե՝ Աննա Բելլշան ֆոն Միլդենբուրգ՝ գերմ.՝ Anna Bellschan von Mildenburg, ավստրիացի գրող Հերման Բարի հետ ամուսնությունից հետո՝ Աննա Բար-Միլդենբուրգ՝ գերմ.՝ Anna Bahr-Mildenburg, նոյեմբերի 29, 1872(1872-11-29)[1][2][3][4], Վիեննա, Ավստրո-Հունգարիա - հունվարի 27, 1947(1947-01-27)[2] կամ հունվարի 26, 1947(1947-01-26)[1], Վիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից), ավստրիացի օպերային երգչուհի, դրամատիկական սոպրանո։

Սովորել է Վիեննայի կոնսերվատորիայում Ռոզա Պապիրի և Յոհանես Ռեսսի մոտ, հետո մասնավոր պարապել է Կոզիմա Վագների և Գուստավ Մալերի մոտ՝ գտնվելով նրանց նշանակալի հովանավորության տակ։ Առաջին անգամ բեմելը կայացել է 1895 թվականին Համբուրգի օպերայում՝ Վագների «Նիբելունգի մատանին» բեմադրության մեջ (Մալերի բեմադրությամբ) Բրունհիլդայի դերով, իսկ 1897 թվականին Բայրոյթի փառատոնի ժամանակ «Պարսիֆալ» օպերայում կատարել է Կունդրիի դերը։ 1898 թվականին հանդես է եկել Վիեննայի պալատական օպերայի բեմում, որի տնօրենը 1897—1907 թվականներին եղել է Մալերը, և ունեցել է բացառիկ հաջողություն։ Վիեննական թատերախմբի մենակատարուհի Միլդենբուրգը եղել է մինչև 1917 թվականը, նրա ամենահաջողված դերերգը համարվել է Իզոլդայի դերը «Տրիստան և Իզոլդա» օպերայում։

1920-ական թվականներին Բար-Միլդենբուրգը սկսել է ավելի հազվադեպ ելույթ ունենալ, ժամանակ առ ժամանակ հանդես է եկել Զալցբուրգի փառատոնի ժամանակ։ Այդ շրջանում նա դասավանդել է Մյունխենում, որտեղ նրա մոտ ուսանել է Լաուրից Մելխիորը։

Աննա ֆոն Միլդենբուրգը 19-20-րդ դարերում համարվել է վագներյան երգացանկ ունեցող խոշորագույն երգչուհիներից մեկը։ Բախտի քմահաճույքով նրանից պահպանված միակ ձայնագրությունը այդ երգացանկից չէ. դա Կարլ Մարիա ֆոն Վեբերի «Օբերոն» օպերայի «Ozean, du Ungeheuer!» մեներգի 1904 թվականին ձայնագրված ռեչիտատիվն է։

1909 թվականին ամուսնացել է ավստրիացի գրող Հերման Բարի հետ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118646370 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  5. Fischer J. M. Gustav Mahler = Gustav Mahler: Der fremde Vertraute. — Yale University Press, 2011. — P. 342.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Stefan, Paul. Anna Bahr-Mildenburg. — Wien: Wila Wiener Literarische Anstalt, 1922 (Die Wiedergabe. — 1. Reihe. — Band 6).
  • Fischer J. M. Gustav Mahler = Gustav Mahler: Der fremde Vertraute. — Yale University Press, 2011. — 766 p. — ISBN 978–0–300–13444–5