Աննա Ֆրանկի օրագիրը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Ֆրանկի օրագիրը
անգլ.՝ The Diary of Anne Frank
ԵրկիրԱՄՆ
Ժանրդրամա[1][2], կենսագրական ֆիլմ, ռազմական ֆիլմ, գրական ստեղծագործության էկրանավորում և պատմություն հասունացման մասին
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ, Հոլոքոստ և Աննա Ֆրանկի ձեռագրեր
ՀիմքԱննա Ֆրանկի օրագիրը և Աննա Ֆրանկի օրագիրը
Թվականմարտի 18, 1959, մարտի 18, 1959 և 1959
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋորջ Սթիվենս[1][3][2]
ՊրոդյուսերՋորջ Սթիվենս
Սցենարի հեղինակՖրենսիս Գուդրիչ և Ալբերտ Հեքեթ
ԴերակատարներՄիլլի Փերքինս[4], Ջոզեֆ Շիլդքրաուտ[4], Շելլի Ուինթերս[4], Ռիչարդ Բեյմեր[4], Գուստի Հուբեր[4], Լու Ջեքոբի[4], Դայան Բեյքեր[4], Դուգլաս Սփենսեր[4], Դոդի Հիթ[4], Էդ Վին[4], Ռոբերտ Բուն[4], Ուիլյամ Կիրշներ[4], Օրանջի[4], Էդմունդ Պուրդոմ[4] և Չարլզ Վագենհեյմ[4]
ՕպերատորՈւիլյամ Ս․ Մելլոր
ԵրաժշտությունԱլֆրեդ Նյուման
ՄոնտաժԴեյվիդ Բրեթերթոն
Պատմվածքի վայրՆիդերլանդներ
Նկարահանման վայրԱմստերդամ
Կինոընկերություն20th Century Studios
Տևողություն152 րոպե
 The Diary of Anne Frank (1959 film) Վիքիպահեստում

«Աննա Ֆրանկի օրագիրը» (անգլ.՝ The Diary of Anne Frank), ամերիկյան ֆիլմ՝ նկարահանված 1959 թվականին ռեժիսոր Ջորջ Սթիվենսի կողմից Ֆրենսիս Գուդրիչի և Ալբերտ Հեքեթի բրոդվեյյան համանուն պիեսի (1955) հիման վրա, որն իր հերթին գրվել էր «Աննա Ֆրանկի օրագիրը» գրքի՝ գերմանական օկուպացիայի տարիներին Ամստերդամում նացիստներից թաքնված հրեա աղջկա օրագրի հիման վրա։ Ֆիլմը մասամբ նկարահանվել է Լոս Անջելեսում գտնվող կինոստուդիայում, մասամբ՝ Ամստերդամում[5]։

Ինչպես պիեսը, այնպես էլ ֆիլմը բազմաթիվ տարբերություններ ունեն օրագրից, որոնց մեծ մասը պայմանավորված է բացառապես բեմադրության հարմարությամբ։

«Աննա Ֆրանկի օրագիրը» ֆիլմն արժանացել է երեք «Օսկարի» 1960 թվականին, այդ թվում նաև «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում (Շելլի Ուինթերս)։ 2006 թվականին ֆիլմն զբաղեցրել է 18-րդ տեղը Վերջին 100 տարվա ամերիկյան 100 ամենից ոգեշնչող ֆիլմերի ցանկում, որ կազմվել է AFI-ի կողմից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականին Օտտո Ֆրանկը բեռնատարով մոտենում է մի տան ու բարձրանում լքված ձեղնահարկ, զրուցում Միպ Գիզի ու Կրալերի հետ, ովքեր թաքցրել էին իրեն նացիստներից։ Օտտոն գտնում է Աննայի օրագիրը և կարդում երեք տարի առաջ իր դստեր գրածները։

Ֆիլմի գործողությունները տեղափոխվում են 1942 թվական։ Նիդերլանդներում ապրող հրեաների համար պարտադրվում են մի շարք սահմանափակումներ։ Աննան ու այլ հրեաներ թաքնվում են ֆաբրիկայում գտնվող ապաստարանում։ Կրալերն ու Միպ Գիզը նախազգուշացնում են, որ այն օրերին, երբ ֆաբրիկայում աշխատողներ կան, պետք է պահպանել լռություն, որպեսզի նրանց չգտնեն։ Աշխատանքից հետո Կրալերը բերում է ուտելիք և մի արկղ, որի մեջ Աննայի սիրելի դերասանների նկարներն են ու դեռևս դատարկ օրագիրը։ Օրագրի առաջին էջերում Աննան նկարագրում է այն տարօրինակ զգացումը, երբ չես կարող դուրս գալ և մաքուր օդ շնչել։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլի Պերկինսն Աննա Ֆրանկի դերում և Ժոզեֆ Շիլդկրաուտը Օտտո Ֆրանկի դերում
Դերասան Դեր
Միլի Պերկինս Աննա Ֆրանկ Աննա Ֆրանկ
Ժոզեֆ Շիլդկրաուտ Օտտո Ֆրանկ Օտտո Ֆրանկ
Շելլի Ուինտերս Պետրոնելա վան Դաան Պետրոնելա վան Դաան
Ռիչարդ Բեյմեր Պետեր վան Դաան Պետեր վան Դաան
Գուստի Հուբեր Էդիտ Ֆրանկ Էդիտ Ֆրանկ
Լու Ջեյկոբի Հանս վան Դաան Հանս վան Դաան
Դայան Բեյքեր Մարգո Ֆրանկ Մարգո Ֆրանկ
Դուգլաս Սպենսեր Կրալեր Կրալեր
Դոդի Հիթ Միպ Գիզ Միպ Գիզ
Էդ Ուին Ալբերտ Դյուսել Ալբերտ Դյուսել

Օտտո Ֆրանկն անձամբ գրել է Օդրի Հեփբերնին՝ խնդրելով կատարել Աննայի դերը (քանի որ նա եղել է Աննայի հասակակիցը և նույնպես ապրել է Նիդերլանդներում այդ դեպքերի ժամանակ և անձամբ է տեսել, թե ինչպես են բռնի վտարում հրեաներին), սակայն դերասանուհին մերժել է երեք պատճառներով. նա ցանկացել է նկարահանվել «Կանաչ կալվածքներ» ֆիլմում, երկրորդ՝ ականատես եղած լինելով գերմանական օկուպացիայի սարսափներին՝ նա չի ցանկացել վերհիշել դրանք (իր հարազատները գնդակահարվել են դիմադրությանը մասնակցելու համար), և երրորդ՝ քանի որ ինքը եղել է մոտ 30 տարեկան, մտածել է, որ չի կարող մարմնավորել դեռահասի[6]։

Նկարահանում և թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանման աշխատանքներն անցկացվել են 1958 թվականի մարտից նոյեմբեր։ Սկզբում նախատեսվել է ֆիլմը նկարահանել Պրինսենգրահտ 263 հասցեում գտնվող իսկական ապաստարանում, սակայն հնարավոր չի եղել այնտեղ տեղավորել նկարանման սարքավորումները, այդ պատճառով էլ ֆիլմի մեծ մասը նկարահանվել է ԱՄՆ-ում։ Սակայն շինությունից դուրս տեսարանները նկարահանվել են Ամստերդամում։ Այդ թվում է նաև ֆիլմի առաջին տեսարանները, երբ Օտտո Ֆրանկն իջնում է բեռնատարից. այդ տեսարանը նկարահանվել է Պրինսենգրահտ 263 հասցեի տան մոտ։

Թեև Օտտո Ֆրանն իր խորհուրդներով օգնել է նկարահանող անձնակազմին, սակայն ոչ մի անգամ չի նայել ֆիլմը։

Ֆիլմի պրեմիերան կայացել է 1959 թվականի մարտի 18-ին Նյու Յորքի Palace Theatre-ում[7]։

DVD սկավառակի վրա ֆիլմն առաջին անգամ թողարկվել է 2004 թվականի փետրվարի 3-ին։ Ֆիլմից բացի սկավառակի վրա ներկայացված են «Աննա Ֆրանկի օրագիրը։ Արձագանք անցյալից» կարճամետրաժ ֆիլմը, մամուլի ասուլիս ռեժիսոր Ջորջ Սթիվենսոնի հետ, աուդիոմեկնաբանություններ և այլն։

Ֆիլմի թողարկման հիսունամյակի կապակցությամբ 2009 թվականի հունիսի 1-ին այն թողարկվել է DVD ու Blu-ray տարբերակներով[8]։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ
Մրցանակ Ամսաթիվ Անվանակարգ Ներկայացված Արդյուք
Օսկար 4 ապրիլի, 1960[9] Լավագույն ֆիլմ Ջորջ Սթիվենս Առաջադրված
Երկրորդ պլանի լավագույն դերասան Էդ Ուին
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Շելլի Ուինտերս
(արձանիկը ներկայում ցուցադրվում է Աննա Ֆրանկի տուն-թանգարանում Ամստերդամում)
Հաղթանակ
Լավագույն ռեժիսոր Ջորջ Սթիվենս Առաջադրված
Լավագույն կինեմատոգրաֆիա, սև-սպիտակ Վիլյամ Ս. Մելլոր Հաղթանակ
Բեմադրող նկարչի և դեկորատորի լավագույն աշխատանք, սև-սպիտակ Ջորջ Դևիս, Ստյուրատ Ռեյս, Վոլտեր Սքոթ, Լայլ Ուիլեր
Հագուստի լավագույն դիզայն, սև-սպիտակ Չարլզ Լեմեր, Մերի Ուիլս Առաջադրված
Լավագույն երաժշտություն Ալֆրեդ Նյուման
ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի մրցանակ 6 փետրվարի, 1960 Խաղարկային ֆիլմի լավագույն ռեժիսոր Ջորջ Սթիվենս
Ոսկե գլոբուս 10 մարտի, 1960 Լավագույն խաղարկային ֆիլմ - Դրամա
Ժողովուրդների միջև փոխըմբռնում քարոզող լավագույն ֆիլմ Հաղթանակ
Խաղարկային դրամա ֆիլմի լավագույն դերասան Ժոզեֆ Շիլդկրաուտ Առաջադրված
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի - խաղարկային ֆիլմ Շելլի Ուինտերս
Խաղարկային ֆիլմի լավագույն ռեժիսոր Ջորջ Սթիվենս
Խոստոմնալից սկսնակ - կին Դայան Բեյքեր
ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակ 6 մայիսի, 1960 Լավագույն ամերիկյան դրամա Ալբերտ Հեքեթ, Ֆրենսիս Գուդրիչ Հաղթանակ

1959 թվականին ֆիլմը մասնակցել է Կաննի[10] և Մոսկվայի[11] կինոփառատոնների մրցութային ծրագրերին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0052738/
  2. 2,0 2,1 http://www.filmaffinity.com/en/film674175.html
  3. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=5088.html
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 Internet Movie Database — 1990.
  5. Carey, Matt (2009 թ․ օգոստոսի 10). «Remembering 'The Diary of Anne Frank'». CNN. Cable News Network. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 22-ին.
  6. «Switzerland, 1957; Anne Frank's father, Otto Frank… — Adoring Audrey». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
  7. Rainho, Manny (2015 թ․ մարտ). «This Month in Movie History». Classic Images (477): 28.
  8. Lumenick, Lou (2009 թ․ հունիսի 16). «Blu-ray 'Diary' honors Anne Frank». New York Post. էջ 38. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 6-ին.
  9. «NY Times: The Diary of Anne Frank». NY Times. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 23-ին.
  10. «Festival de Cannes: The Diary of Anne Frank». festival-cannes.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 14-ին.
  11. «1st Moscow International Film Festival (1959)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 27-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hyman Aaron Enzer, Sandra Solotaroff-Enzer. Anne Frank: Reflections on Her Life and Legacy. — University of Illinois Press, 2000. — 285 p. — (Jewish Studies). — ISBN 9780252068232
  • Eric Kresse. Anne Frank im Spielfilm: Die dramaturgische Rezeption ihrer Tagebuchaufzeichnungen: Am Beispiel von "The Diary of Anne Frank" (1959) und "Anne Frank: The Whole Story"? (2001). — Diplomica Verlag, 2012. — 144 p. — ISBN 9783842890336

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Ֆրանկի օրագիրը (ֆիլմ)» հոդվածին։