Աննա Տումարկին
Աննա Տումարկին | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 16, 1875[1] |
Ծննդավայր | Dubroŭna, Գորեցի գավառ, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 7, 1951[2] (76 տարեկան) |
Մահվան վայր | Muri bei Bern |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | գերմաներեն և ռուսերեն |
Կրթություն | Բեռնի համալսարան (1895) |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[1] և հաբիլիտացիա |
Մասնագիտություն | պրոֆեսոր, հոգեբան, սուֆրաժիստ և փիլիսոփա |
Աշխատատու | Բեռնի համալսարան |
![]() |
Աննա Էսթեր Տումարկին (ռուս.՝ Анна Павловна Тумаркина, գերմ.՝ Anna Ester Tumarkin, փետրվարի 16, 1875[1], Dubroŭna, Գորեցի գավառ, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 7, 1951[2], Muri bei Bern), ռուսական ծագման շվեյցարացի փիլիսոփա, փիլիսոփայության պատմաբան, Եվրոպայում փիլիսոփայության առաջին կին պրոֆեսորը (1909)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա Տումարկինը ծնվել է Դուբրովնոյում (այժմ` Վիտեբսկի մարզի Դուբրովենսկու շրջանի շրջկենտրոն, Բելառուս) հրեական հարուստ ընտանիքում[3]։ Նրա հայրը բեսարաբացի առևտրական և պալատական[4] Պալտիել (Պավել) Տումարկինն էր (մահացել է 1906 թվականին), որը զբաղվում էր կոշիկի մեծածախ առևտրով և ռուսերենից եբրայերեն թարգմանությամբ։ Պալտիել Տումարկինը և նրա կինը` Սոֆյա Հերցենշտեյնը, ծագում էին Դուբրովնոյից, սակայն նրանց դուստրը` Խանա Էսթերը (հետագայում` Հանա Էսթեր) մեծացել է Քիշնևում։ Այստեղ նա ավարտել է կանանց գիմնազիան և մանկավարժական կուրսեր[5]։
Աննա Տումարկինն սկսել է սովորել Հումբոլդտի համալսարանում Վիլհելմ Դիլթայի ղեկավարությամբ[6]։ 1892 թվականից սկսած նա ապրել է Շվեյցարիայում, որտեղ այդ ժամանակ աշխատում էր նրա ավագ եղբայրը։ Ընդունվել է Բեռնի համալսարանի փիլիսոփայության բաժինը, որտեղ 1895 թվականին հաջողությամբ գիտական աշխատանք է պաշտպանել Յոհան Գոթֆրիդ Հերդերի և Իմանուիլ Կանտի փիլիսոփակայան աշխատանքների համեմատական վերլուծության վերաբերյալ, որը լույս է տեսել «Բեռնի փիլիսոփայության դասընթացի» առաջին գրքում, Լյուդվիգ Շտայնի ղեկավարությամբ։
1898 թվականին Տումարկինը անհատ-դոցենտի (Privatdozentin) պաշտոն է ստացել Բեռնի համալսարանում և այդպիսով դարձել է Շվեյցարիայի և Եվրոպայի փիլիսոփայության առաջին կին դասախոսը[7][8]։ 1906 թվականին ստացել է տիտղոսակիր պրոֆեսորի կոչում (Honorarprofessorin), իսկ 1909 թվականին՝ հատուկ պրոֆեսորի կոչում (Professorin Extraordinaria)[9]: Գեղագիտություն և փիլիսոփայության պատմություն է դասավանդել Բեռնի համալսարանում մինչև 1943 թվականը։ 1921 թվականից բժիշկ Իդա Հոֆի հետ ապրել է նույն բնակարանում, նրա հետ այցելել է հարազատներին ռումինական դարձած Բեսարաբիայում 1925 և 1937 թվականներին[10]։ Որոշ ժամանակ անց քաղաքում մնացած նրա հարազատների մեծամասնությունն աքսորվել և սպանվել են։
Աննա Տումարկինը փիլիսոփայության, տեսական հոգեբանության, գեղագիտության և մշակութաբանության վերաբերյալ մի շարք աշխատանքների հեղինակ է։ Հեղինակել է Բենեդիկտ Սպինոզայի, Հերդերի, Կանտի աշխատանքների վերլուծություններ, այդ թվում` «Հերդեր և Կանտ» (1896), «Ասոցատիվ սկզբունքը գեղագիտության պատմության մեջ» (1899), «Կարողությունների խաղը Կանտի մոտ» (1905), «Գեղագիտական իդեալ և էպիկ նորմա» (1907), «Պոեզիա և աշխարհայաց» (1919), «Ռոմանտիկ աշխարհայաց» (1920) և շատ այլ աշխատություններ[11]։ Վալտեր Բենիամինը լսել է Աննա Տումարկինի դասախոսությունների շարքը Բեռնի համալսարանում և Գերհարդ Շոլեմին ուղղված իր նամակում հիշատակել է Աննայի ունեցած ազդեցությունն իր աշխարհայացի վրա[12]։
2000 թվականի փետրվարի 16-ին, Տումարկինի ծննդյան օրը, Բեռնի համալսարանի բաժիններից մեկը կոչվել է նրա անունով։ Համալսարանում կազմակերպվել է նաև ANNA գիտական ծրագիրը` նվիրված փիլիսոփայի հիշատակին։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եղբայրը` Լազար Տումարկինը (ծնվել է 1865 թվականի նոյեմբերի 6-ին, Քիշնևում, Բեսարաբիայի նահանգում[13], մահացել է 1939 թվականից հետո), բժիշկ էր և հասարակական գործիչ, Մոսկվայի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի շրջանավարտ, Քիշնևում «Տումարկին» մասնավոր առողջարան-ջրաբուժարանի հիմնադիրը[14], քաղաքի գինեգործների միության փոխնախագահը։ Եղել է Քիշնևի Կարմիր խաչի հիվանդանոցի գլխավոր բժիշկն ու շրջանի առաջին ռենտգենաբանը։
- Զարմիկը` (ավագ քրոջ` Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի բժիշկ Վերա Տումարկինայի (1867-1899) որդին), խորհրդային հայտնի կենդանաբան, ակադեմիկոս Յուրի Օռլովը (1893-1966), Մոսկվայի պետական համալսարանի Երկրագիտության ֆակուլտետի պալեոնթլոգիայի բաժնի հիմնադիրն է[15]։
- Զարմուհին` Մարիա Սամոյլովնան, եղել է «Окно» («Պատուհան») թերթի խմբագիրը, հրատարակիչ, հասարակական գործիչ, Բեռնի համալսարանի շրջանավարտ, առաջին անգամ ամուսնացել է հրատարակիչ, Էսէռների կուսակցության առաջնորդ Նիկոլայ Ավքսենտևի հետ (1873-1943), որի հետ հանդիպել է 1899 թվականից, երկրորդ անգամ ամուսնացել է գրական քննադատ և թարգմանիչ Միխայիլ Ցետլինի հետ[16][17]։ Նրա աղջիկը նկարչուհի Ալեքսանդրա Պրեգելն է։ Որդին` Վալենտին Վոլֆը, ամերիկացի հոգեվերլուծաբան էր, Օքսֆորդի համալսարանի բժշկական ֆակուլտետի շրջանավարտ, 1967-1970 թվականներին եղել է Նյու Յորքի Ֆրեյդիստների համայնքի նախագահ։ Մ. Ցետլինայի եղբայրը` Ռոման Տումարկինը (1888-1971), հասարակական գործիչ էր։
- Բարեկամական կապեր է ունեցել նաև սոցիոլոգ Էլիաս Գուրվիչի հետ։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Herder und Kant (Гердер и Кант). A. Siebert: Բեռն, 1896
- Zur Charakteristik Justinus Kerners. Stilke: Բեռլին, 1898
- Das Associationsprinzip in der Geschichte der Aesthetik, Բեռլին 1899
- Kants Spiel der Kräfte. Henry Kündig, Ժնև, 1905
- Bericht über die deutsche ästhetische Literatur aus den Jahren 1900-1905. Georg Reimer, Բեռլին, 1905
- Zur transcendentalen Methode der Kantischen Ästhetik . Reuther & Reichard. Բեռլին, 1906
- Ästhetisches Ideal und ethische Norm. F. Enke: Շտուտգարտ, 1907
- Baruch Spinoza: acht Vorlesungen gehalten an der Universität Bern. Quelle & Meyer. Լայպցիգ, 1908
- Das kritische Problem in den vorkritischen Werken Kants. C. Winter. Հայդելբերգ, 1908
- Erich Becher: Der Begriff des Attributes bei Spinoza in seiner Entwickelung und seinen Beziehungen zu den Begriffen der Substanz und des Modus. E. Anton: Բեռն, 1909
- Kants Lehre vom Ding an sich. Georg Reimer: Բեռլին, 1909
- Bericht über die deutsche ästhetische Literatur aus den Jahren 1905—1909. Georg Reimer: Բեռլին, 1910
- Wilhelm Dilthey. L. Simion Nf.: Բեռլին, 1912
- Zu Spinozas Attributenlehre. Georg Reimer: Բեռլին, 1916
- Dichtung und Weltanschauung. J. C. B. Mohr: Տյուբինգեն, 1919
- Die romantische l’eltanschauung. P. Haupt: Բեռն, 1920
- Wie ist Psychologie als Wissenschaft möglich. Reuther & Reichard: Բեռլին, 1921
- Prolegomena zu einer wissenschaftlichen Psychologie. F. Meiner: Լայպցիգ, 1923
- Die Idealität der ästhetischen Gefühle. R. Voigtländer: Լայպցիգ, 1925
- Die Einheit des Platonischen «Phädrus». B. G. Teubner: Բեռլին, 1925
- Der Unsterblichkeitsgedanke in Platos «Phädon». J. D. Sauerländer: Մայնի Ֆրանկֆուրտ, 1926
- Das Apollinische und das Dionysische in der griechischen Philosophie. B. G. Teubner: Լայպցիգ, 1927
- Eindrücke der Hellasreise 1927. Orell Füssli: Լայպցիգ, 1928
- Verzeichis der Publiktionen von Schweizerfrauen. Bern-Bümpliz, Buch- und Kunstdruckerei Benteli A.-G.: Բեռն, 1928
- Ein Blick in das Geistesleben der Schweizer Frauen einst und jetzt. F. Pochon-Jent: Բեռն, 1928
- Die Methoden der psychologischen Forschung. B.G. Teubner: Լայպցիգ, 1929
- Die Überwindung der Mimesislehre in der Kunsttheorie des XVIII Jahrhunderts. Verlag von J.C.B. Mohr (P. Siebeck): Տյուբինգեն, 1930
- Der ästhetiker Johann Georg Sulzer. Verlag Huber & Aktiengesellschaft. Ֆրաուենֆելդ, 1933
- Ein Versuch Diltheys Leben aus ihm selbst zu verstehen. Helbing & Lichtenhahn: Բազել, 1934
- Wesen und Werden der schweizerischen Philosophie: Allgemeine Richtung der Philosophie der Schweiz, Philosophisches Denken in der Geschichte, Naturrecht, Erziehungslehre. Verlag Huber & Aktiengesellschaft: Ֆրաուենֆելդ, 1948.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #11743843X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ Որոշ աղբյուրներ որպես նրա ծննդավայր հիշատակում են Քիշնևը, որը հավանաբար սխալ է(напр., тут)
- ↑ Lilia Zabolotnaia. Destinul unei familii. Câteva crâmpeie din istoria dinastiei Tumarkin. Tyragetia, 2002, 11 (стр. 193: о даровании личного дворянства купцу П. М. Тумаркину)
- ↑ «В мире закрытых дверей». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
- ↑ Anna Tumarkin, «Wilhelm Dilthey». Archiv für Geschichte der Philosophie 25:143—153, 1912
- ↑ Lehre und Forschung in Gender Studies an der Universität Bern(չաշխատող հղում) (չաշխատող հղում)
- ↑ История Бернского университета Արխիվացված 2015-02-26 Wayback Machine
- ↑ Die Pionierinnen der Universität Bern (չաշխատող հղում — պատմություն)
- ↑ Ida Hof und Anna Tumarkin(չաշխատող հղում) (չաշխատող հղում)
- ↑ Heinrich Barth
- ↑ О влиянии А. Тумаркин на В. Беньямина(չաշխատող հղում) (չաշխատող հղում)
- ↑ Л. П. Тумаркин (չաշխատող հղում)
- ↑ Улица Пушкина, дом 11
- ↑ Воспоминания Ю. А. Орлова
- ↑ Интервью с историком Ниной Тумаркин
- ↑ Письмо Нины Тумаркин(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сокращённый обзор статей: Արխիվացված 2022-04-03 Wayback Machine Францыска Роггер. Філосаф Ганна Тумаркіна — першая ў Еўропе жанчына-дацэнт (пераклад з нямецкай Л.Кузняцовай) (с.74-78) и Людміла Хмяльніцкая. «Дарагі падарунак маленькай Швейцарыі» (с.79-83) в журнале «Віцебскі сшытак» № 4 за 2000 год.
- Статья в Neue Züricher Zeitung, № 271 от 20 ноября 1999 года о влиянии А. Тумаркин на Вальтера Беньямина.(չաշխատող հղում) (չաշխատող հղում)
- Статья Андрея Буховцева в журнале Обучение за рубежом, № 2 от 2 февраля 2000 года.
- Zabolotnaia, Lilia. Destinul unei familii. Câteva crâmpeie din istoria dinastiei Tumarkin (Le destin d’une famille. Fragments de l’histoire de la dynastie Tumarkin). In: Tyragetia, 2002, 11, p. 193-196 (рум.)
- Табличка Tumarkinweg в Берне Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- Первая женщина профессор в Швейцарии
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Տումարկին» հոդվածին։ |
|
- Փետրվարի 16 ծնունդներ
- 1875 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Օգոստոսի 7 մահեր
- 1951 մահեր
- Բեռնի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Շվեյցարացի հոգեբաններ
- Շվեյցարացի փիլիսոփաներ
- Կին փիլիսոփաներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- 20-րդ դարի կին գրողներ
- Շվեյցարացի սուֆրաժիստներ
- Փիլիսոփաներ այբբենական կարգով