Աննա Տոմովա-Սինտովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննա Տոմովա-Սինտովա
Բնօրինակ անունբուլղար․՝ Анна Томова-Синтова
Ծնվել էսեպտեմբերի 22, 1941(1941-09-22)[1][2][3] (77 տարեկան)
Ստարա Զագորա, Բուլղարիա
ԵրկիրFlag of Bulgaria.svg Բուլղարիա
Ժանրերօպերա
Մասնագիտություներգչուհի և օպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ՇրջանավարտԵրաժշտության պետական ակադեմիա

Աննա Տոմովա-Սինտովա (բուլղար․՝ Анна Томова-Синтова, սեպտեմբերի 22, 1941(1941-09-22)[1][2][3], Ստարա Զագորա, Բուլղարիա), բուլղարացի սոպրանո: Բուլղարիայի ժողովրդական արտիստ (1979): Հանդես է եկել աշխարհի տարբեր խոշոր օպերային թատրոններում: Նրա երգացանկը ներառել է Մոցարտի, Ռոսսինի, Ջուզեպպե Վերդիի, Պուչինիի, Ռիխարդ Վագների և Ռիխարդ Շտրաուսի ստեղծագործությունները:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Տոմովա-Սինտովան ծնվել է 1941 թվականին Ստարա Զագորայում: 6 տարեկան հասակում սովորել է դաշնամուր նվագել: 16 տարեկան հասակում հաղթել է ազգային երգի մրցույթում: Հետագայում սովորել է Սոֆիայի ազգային կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Գեորգի Զլատև-Չերկինի և Կատյա Սպիրիդոնովայի մոտ: Առաջին անգամ բեմում հանդես է եկել Չայկովսկու Եվգենի Օնեգին օպերայում Տատյանայի դերակատարմամբ: Ավարտելուց հետո աշխատել է Լայպցիգի օպերային ստուդիայում, որտեղ 1967 թվականին կատարել է իր պրոֆեսիոնալ դեբյուտը Վերդիի «Նաբուկկոյում» որպես Աբդիգաիլ: Ստուդիայում աշխատելու ժամանակ հանդես է եկել Պուչինիի Մադամ Բատերֆլայ և Մանոն Լեսկո, Վերդիի Տրավիատա, Տրուբադուր և Օթելլո, Մոցարտի Դոն Ժուան, Շտրաուսի Արաբելլա և Վերներ Էգկի Die Zaubergeige օպերաներում: Այդ դերերից շատերը սովորել է ընկերության երաժշտական տնօրեն պրոֆեսոր Պոլ Շմիցից, որը սովորել է Ռիխարդ Շտրաուսի հետ:

1972 թվականին Տոմովա-Սինտովային հրավիրել են հանդես գալու Բեռլինի օպերայում, որտեղ նա առաջին տարում դարձել է Kammersängerin (օպերային երգիչների պատվավոր կոչում): Բեռլինում նա շարունակել է ընդլայնել իր երգացանկը՝ ներառելով Մոցարտի Ֆիգարոյի ամուսնությունը և Այդպես են վարվում բոլորը, Վերդիի Աիդա, Պուչինիի Տոսկա, Չայկովսկու Եվգենի Օնեգին, Վագների Տանհոյզեր և Լոհենգրին և Շտրաուսի Ariadne auf Naxos և Der Rosenkavalier:

Աննա Տոմովա-Սինտովան նաև Վիեննայի պետական օպերայի Kammersängerin է:

1973 թվականին Տոմովա-Սինտովան Զալցբուրգի փառատոնում եղել է Կառլ Օրֆի De temporum fine comœdia համաշխարհային պրեմիերայի ունկնդիր դիրիժոր Հերբերտ ֆոն Կարայանի համար, որից անմիջապես հետո Կարայանը վարձել է նրան և հետագա տասնյոթ տարիների ընթացքում (մինչև Կարայանի մահը) սերտորեն համագործակցել են օպերային թատրոններում, համերգասրահներում և ձայնագրման ստուդիաներում: Կարայանը Տոմովա-Սինտովային անվանել է «անցած տարիների ընթացքում հանդիպած մեծագույն տաղանդ»: 1973-1991 թթ. Տոմովա-Սինտովան եղել է Զալցբուրգի փառատոնի մշտական հյուրը: Մաեստրոյի հետ նրանք ձայնագրել են Le nuze di di Figaro (1978), Lohengrin և Der Rosenkavalier:

Տոմովա-Սինտովան Սան Ֆրանցիսկոյի օպերայում առաջին անգամ հանդես է եկել 1974 թվականին Դոն Ժուան օպերայում, կատարելով Դոննա Աննայի դերերգը, Կովենտ գարդեն արքունական թատրոնի դեբյուտը կայացել է 1975 թվականին (Fiordiligi in Così fan tutte), Մետրոպոլիտեն օպերայի դեբյուտը՝ 1976 թվականին, Չիկագոյի Լիրիկական օպերայի դեբյուտը՝ 1980 թվականին, Լա Սկալայի դեբյուտը՝ 1982 թվականին:

Ջեյմս Լիվայնի և Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Տոմովա-Սինտովանյի Ariadne auf Naxos ձայնագրությունը 1988 թվականին արժանացել է Գրեմմիի մրցանակի որպես լավագույն օպերային ձայնագրություն:

Դերերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերա Հեղինակ Դեր
Նորմա Վանդակի տեքստ Նորմա
Անդրե Շենե Ումբերտո Ջորդանո Մադլեն
Դոն Ժուան Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ Դոննա Աննա
Ֆիգարոյի ամուսնությունը Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ Իշխանուհի
Տոսկա Ջակոմո Պուչինի Տոսկա
Տուրանդոտ Ջակոմո Պուչինի Տուրանդոտ
Der Rosenkavalier Ռիխարդ Շտրաուս Մարշալուհի
Ariadne auf Naxos Ռիխարդ Շտրաուս Արիադնա
Արաբելլա Ռիխարդ Շտրաուս Արաբելլա
Եվգենի Օնեգին Պյոտր Չայկովսկի Տատյանա
Աիդա Ջուզեպպե Վերդի Աիդա
Օթելլո Ջուզեպպե Վերդի Դեզդեմոնա
Դոն Կարլոս (օպերա) Ջուզեպպե Վերդի Ելիզավետա
Տրավիատա Ջուզեպպե Վերդի Վիոլետա

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երիտասարդ օպերային երգիչների միջազգային մրցույթի 2-րդ մրցանակ (Սոֆիա), 1970 թ.
  • Գրան-պրի միջազգային մրցույթի (Ռիո դե Ժանեյրո), 1971 թ.
  • Կամերզինգինին (ԳԴՀ), 1973 թ.
  • ԳԴՀ ազգային մրցանակ, 1974 թ.
  • Բուլղարիայի ժողովրդական արտիստ, 1979 թ.
  • Դիմիտրովի անվան մրցանակ, 1986 թ.
  • ԱՄՆ փոստային ծառայությունը թողարկել է երգչուհու՝ Դեզդեմոնայի դերերգով նամականիշ, 2001 թ.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Музыкальный энциклопедический словарь / Гл. ред. Г. В. Келдыш. - М.: Советская энциклопедия, 1990. - с. 549 - ISBN 5-85270-033-9.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցազրույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]