Աննա Տիխո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննա Տիխո
գերմ.՝ Anna Ticho
Anna Ticho.jpg
Ծնվել էհոկտեմբերի 27, 1894(1894-10-27)[1][2][3][…]
ԾննդավայրԲռնո, Չեխական թագի հողեր, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4]
Վախճանվել էմարտի 1, 1980(1980-03-01)[1][2][3][…] (85 տարեկան)
Մահվան վայրԵրուսաղեմ, Իսրայել[4]
ՔաղաքացիությունFlag of Israel.svg Իսրայել[5]
ԿրթությունՎիեննայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի և նկարիչ
Ժանրդիմապատկեր և գրաֆիկա
ՈւսուցիչՎիլլի Նովակ
ՊարգևներԻսրայելի մրցանակ, Sandberg Prize?, Յակիր Երուշալայիմի մրցանակ և Դիզենգոֆի մրցանակ
ԱմուսինԱվրաամ Ալբերտ Տիխո
Anna Ticho Վիքիպահեստում

Աննա Տիխո (գերմ.՝ Anna Ticho, եբրայերեն՝ אנה טיכו‎, հոկտեմբերի 27, 1894(1894-10-27)[1][2][3][…], Բռնո, Չեխական թագի հողեր, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] - մարտի 1, 1980(1980-03-01)[1][2][3][…], Երուսաղեմ, Իսրայել[4]), պաղեստինցի և իսրայելցի նկարիչ։

Բժիշկ-ակնաբույժ Ավրաամ Ալբերտ Տիխոյի կինը։

Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Տիխոն ծնվել է 1894 թվականին Բրյուննեում (Բռնո) Մորավիայում, այն ժամանակվա Ավստրո-Հունգարիայի տարածքում։ 15 տարեկան հասակում Վիեննայում Վիլի Նովակի գեղարվեստի ակադեմիայում սկսում է ուսումնասիրել գեղանկարչություն։ Այնուհետև Աննան ամուսնանում է իր ազգական, հայտնի բժիշկ-ակնաբույժ Ավրաամ Տիխոյի հետ և 1912 թվականին ամուսնու հետ տեղափոխվում Պաղեստին։

1914 թվականին Տիխոների ընտանիքը Երուսաղեմի Մեա Շեարիմ շրջանում կազմակերպում է մասնավոր հիվանդանոց։ 1924 թվականին ընտանիքը գնում է նախկինում հայտնի արաբական Նաշաշիբի ընտանիքին պատկանող Յաֆֆոյի և Խա-Նեվիմի փողոցների միջև գտնվող տունը, որտեղ տեղավորված էր նրանց մասնավոր կլինիկան։ Տիխոների երուսաղեմյան ընտանիքի հյուրերն էին լինում հանրաճանաչ երաժիշտներ, բանաստեղծներ և նկարիչներ։ 1922 թվականին Երուսաղեմի հին քաղաքի Դավթի աշտարակում կայացավ տարբեր նկարիչների ցուցահանդես, որտեղ ցուցադրվեցին նաև Աննա Տիխոյի աշխատանքները[6]։

1930-ական թվականներին Տիխոների տանը սկսեցին հավաքվել Գերմանիայից Պաղեստին հայրենադարձված մտավորականներ։ Աննան ստեղծագործում էր` նկարելով մատիտով, կլինիկայի տարբեր հաճախորդներ դիմանկարների համար կեցվածք էին ընդունում։ Նա ստեղծագործում էր նաև բնանկարի ժանրում։

1933-1934 թվականներին Աննա Տիխոն օժանդակում է 1906 թվականին հիմնադրված, բայց 1929 թվականին տնտեսական խնդիրների պատճառով փակված «Բեցալելի» արվեստի ակադեմիայի աշխատանքների վերականգնմանը։ Տիխոների ընտանիքում հյուրընկալվել են այնպիսի նշանավոր մարդիկ, ինչպիսիք են Էֆրայիմ Քացիրը, Տեդի Կոլլեկը, Գերշոմ Շոլեմը, Մարտին Բուբերը, Էլզա Լասկեր-Շյուլերը, նկարիչ Մարկ Շագալը։

1970 թվականին Աննա Տիխոն ստանում է Երուսաղեմի պատվավոր քաղաքացու կոչում, 1980 թվականին պարգևատրվում է Իսրայելի մրցանակով։

Իր ողջ կյանքի ընթացքում բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ է կազմակերպել ինչպես Իսրայելում, այնպես էլ արտասահմանում։ Նրա ստեղծագործությունների հիմնական կերպարներից են եղել Հրեական բլուրները։ Մահից առաջ Աննա Տիխոն իր տունը հանձնել է Երուսաղեմի քաղաքային իշխանություններին։ Երկրորդ հարկում հիմնվել է «Տիխոյի տուն» թանգարանը, առաջին հարկում՝ սրճարան։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յակիր Երուշալայիմի (Երուսաղեմի արժանավոր քաղաքացի) մրցանակ, 1970[7]
  • Իսրայելի մրցանակ նկարչության համար, 1980[8]
  • Sandberg մրցանակակիր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 1998. — ISBN 978-1-884446-05-4
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Czech National Authority Database
  5. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  6. Татьяна Яровинская. Кисть, заменившая струны. К 40-летию со дня смерти Анны Тихо // Шарм. - Тель-Авив, 2010. - Вып. 165. - С. 46.
  7. «Recipients of Yakir Yerushalayim award (in Hebrew)»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-22-ին  City of Jerusalem official website
  8. «Israel Prize Official Site – Recipients in 1980 (in Hebrew)» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]