Աննա Տեր-Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննա Տեր-Վարդանյան
Anna Der-Vartanian.jpg
Ծնվել էդեկտեմբերի 6, 1920(1920-12-06)
Մահացել էօգոստոսի 4, 2011(2011-08-04) (90 տարեկանում)
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունռազմածովային սպա
Anna DerVartanian Վիքիպահեստում

Աննա Տեր-Վարդանյան (անգլ.՝ Anna Der-Vartanian, դեկտեմբերի 6, 1920(1920-12-06) - օգոստոսի 4, 2011(2011-08-04)), ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջին կին գերագույն գլխավոր ավագ (Master Chief Petty Officer, E-9)[1]։

Գերագույն գլխավոր ավագ կոչումը Աննա Տեր-Վարդանյանն ստացել է 1959 թվականին Նյուփորթի (Ռոդ Այլենդ) ռազմածովային քոլեջում որպես Global Strategy Officer-ի օգնական ծառայության ժամանակ և դարձել է զինված ուժերում ծառայող առաջին կինը, որն արժանացել է E-9 կոչման[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Տեր-Վարդանյանը ծնվել է 1920 թվականին։ Մեծացել է Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում։ 1936-1939 թվականներին սովորել է Հարավարևմտյան ավագ դպրոցում, 1941-1942 թվականներին՝ Դետրոյթի բիզնես համալսարանում։ Համալսարանական տարիներին Աննան զինվորագրվել է Կանանց օդային օժանդակ կորպուսում (WAAC)։ 1943 թվականի օգոստոսի 31-ին հեռացել է Կանանց օդային օժանդակ կորպուսից՝ միանալով Կանայք արտակարգ իրավիճակներում կամավոր ծառայությանը (WAVES

Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսվելուց կարճ ժամանակ անց Տեր-Վարդանյանը կամավոր զինվորագրվում է, քույրը՝ Ջին Օլիվերը, ծառայում էր ԱՄՆ նավատորմում, եղբայրը՝ Էնդրյուն, ԱՄՆ զինված ուժերի խաղաղօվկիանոսյան հատվածում էր, մայրը նույնպես ցանկանում էր միանալ նավատորմին, սակայն տանը մնալով՝ ծառայում է Կարմիր խաչում:

Թոշակի է անցել 1963 թվականի հուլիսի 16-ին։ Մահացել է 2011 թվականի օգոստոսի 4-ին, 90 տարեկան հասակում։ Թաղված է Արլինգտոնի ազգային գերեզմանատանը (հատված՝ 60, տեղ՝ 9833)[3][4]:

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անբասիր ծառայության մեդալ (6)
  • Ամերիկյան կամպանիայի մեդալ
  • Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի մեդալ (ԱՄՆ)
  • Ազգային պաշտպանական ծառայության մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]