Աննա Տատիշվիլի
![]() | |
Սեռ | իգական |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Բնակվելու վայր | Բոկա Ռաթոն |
Ծննդյան ամսաթիվ | 1990, փետրվարի 3 |
Ծննդավայր | ԽՍՀՄ, Թբիլիսի |
Հասակ | 171 սմ |
Քաշ | 62 կգ |
Կարիերայի սկիզբ | 2005 թվական |
Աշխատող ձեռք | աջ |
Հարված ձախից | երկձեռքանի |
Մարզիչ | Դմիտրի Տատիշվիլի |
Պարգևավճար, USD | 1,509,561 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 355–280[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 50 (2012 թվականի հոկտեմբերի 8) |
Ներկայիս վարկանիշ | 111 (2016 թվականի հուլիսի 18) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 2 շրջան (2012, 2015) |
Ֆրանսիա | 1 շրջան (2011, 2012, 2013) |
Ուիմբլդոն | 2 շրջան (2011, 2012) |
ԱՄՆ | 4 շրջան (2012) |
Օլիմպիական խաղեր | |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 158–134[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 59 (2012 թվականի մայիսի 21) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 1 շրջան (2012, 2015) |
Ֆրանսիա | 2 շրջան (2013) |
Ուիմբլդոն | 1 շրջան (2012) |
ԱՄՆ | 3 շրջան (2011) |
Թարմացվել է՝ 2016 թվականի հուլիսի 18 |
Աննա Տատիշվիլի (վրաց.՝ ანა ტატიშვილი, փետրվարի 3, 1990[1], Թբիլիսի, ԽՍՀՄ[1]), վրացի թենիսիստուհի։ Նա ունի վրացական ծագում և հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո։
Տատիշվիլին հաղթել է 11 մենախաղի և 7 զուգախաղի տիտղոսներ ITF մրցաշարերում։ 2012 թվականի հոկտեմբերի 8-ին նա հասել է կարիերայում ամենաբարձր մենախաղի վարկանիշին՝ թիվ 50-րդ ռակետ։ 2012 թվականի մայիսի 21-ին հասել է զուգախաղի ամենաբարձր վարկանիշին՝ 59-րդ ռակետ։
Մինչ օրս Տատիշվիլիի ամենամեծ հաջողությունը 2012 թվականի ԱՄՆ բաց առաջնության չորրորդ շրջանն է, որտեղ նա պարտվել էր այն ժամանակ աշխարհի առաջին ռակետ Վիկտորիա Ազարենկային, երկու սեթում։
2015 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում Տատիշվիլին որակավորման փուլը հաղթահարելով դուրս է եկել հիմնական ցանց, որտեղ բախվել է աշխարտի թիվ 8 ռակետ Կարոլինա Պլիշկովային, առաջին շրջանում։ Տատիշվիլին ընդամենը 51 րոպեի ընթացքում հաղթանակ է տանում 8-րդ դասակարգված Պլիշկովայի նկատմամբ՝ 6-2, 6-1։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աննա Տատիշվիլին ծնվել է 1990 թվականի փետրվարի 3-ին Խորհրդային Միության (Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն) Թբիլիսի քաղաքում։ Աննայի ծնողները եղել են Դմիտրի և Մանանի Տատիշվիլեները։ Նա ընտանիքի կրտսեր դուստրն է և ունի մեծ քույր։
Տատիշվիլին առաջին անգամ թենիսով զբաղվել է ընդամենը չորս տարեկան հասակում։ 7 տարեկանում նրանք ընտանիքով Վրաստանից տեղափոխվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ 13 տարեկանում նա հաճախել է ֆիզիկական կուլտուրայի ակադեմիա։ 2014 թվականին նա դարձել է ԱՄՆ-ի քաղաքացի և սկսել է հանդես գալ ամերիկյան դրոշի ներքո[2]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականից Տատիշվիլին հանդիսանում է պրոֆեսիոնալ թենիսիստուհի։ 16 տարին լրանալուց քիչ անց նա նորամուտում է WTA մրցաշարում, խաղալով Մայամիի մրցաշարում, սակայն առաջին խաղում պարտություն է կրում։
2011 թվականին Տատիշվիլիին հաջողվում է առաջընթաց ունենալ։ Նա առաջին անգամ իրավունք է ստանում մասնակցելու Մեծ Սաղավարտի մրցաշարում՝ Ֆրանսիայի բաց առաջնության հիմնական ցանցին (նա պարտություն է կրում Մարիոն Բարտոլիից՝ 6-1, 2-6, 1-6), հասնում է մինչև Մայամիի մրցաշարի երկրորդ շրջան և Չարլստոնի մրցաշարի երրորդ շրջան։ Ուիմբլդոնի մրցաշարում նա պարտվում է 19-րդ դասակարգված Յանինա Վիկմայերին՝ 6-3, 4-6, 2-6։ Ամռանը նա հաղթում է Կունեոի 100 000 US $-ոց մրցաշարում և բարելավում է իր վարկանիշային դիրքերը, հասնելով վարկանիշային աղյուսակի 83-րդ հորիզոնական։
2012 թվականի մայիսին նա կարիերայում առաջին անգամ դուրս է գալիս WTA մրցաշարի կիսաեզրափակիչ, դրան հասնելով Բուդապեշտի մրցաշարում։ Սակայն կիսաեզրափակչում նա երկու սեթում զիջում է Սառա Էրանիին։ Նա կրկին ուշադրություն է իր վրա բևեռում ԱՄՆ բաց առաջնությունում, երբ երկրորդ շրջանում բախվում է աշխարհի թիվ 1 ռակետ Վիկտորիա Ազարենկային և նրան լուրջ դիմադրություն է ցույց տալիս, սակայն պարտվում է 2-6, 2-6 հաշվով։ Մրցաշարից հետո նա բարձրանում է դասակարգման աղյուսակի 52-րդ հորիզոնական։ 2012 թվականի հոկտեմբերին նա հասնում է WTA համաշխարհային դասակարգման կարիերայում իր ամենաբարձր արդյունքին, տեղ զբաղեցնելով 50-րդ հորիզոնականում։
Վրաստանի հավաքականի կազմում նա Ֆեդերացիայի գավաթում շահել է 13 հանդիպումներից 10-ում, 2009-ից մինչ 2012 թվականները ընկած ժամանաշրջանում։
Կարիերայի WTA մրցաշարերի եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Զուգախաղ 3 (1 տիտղոս, 2 պարտություն)[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Արդյունք | No. | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Խաղընկեր | Մրցակիցներ | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|---|
Պարտություն | 1. | 2011 սեպտեմբերի 18 | Bell Challenge, Քվեբեկ, Կանադա |
Հարդ | ![]() |
![]() ![]() |
0–6, 6–3, [6–10] |
Պարտություն | 2. | 2013 հուլիսի 14 | Budapest Grand Prix, Բուդապեշտ, Հունգարիա |
Գրունտ | ![]() |
![]() ![]() |
4–6, 1–6 |
Հաղթանակ | 1. | 2014 հոկտեմբերի 12 | Generali Ladies Linz, Լինց, Ավստրիա |
Հարդ(i) | ![]() |
![]() ![]() |
6-2, 6-1 |
Կարիերայի ITF մրցաշարերի եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մենախաղ 17 (11–6)[խմբագրել | խմբագրել կոդը]
$100,000 մրցաշարեր |
$75,000 մրցաշարեր |
$50,000 մրցաշարեր |
$25,000 մրցաշարեր |
$10,000 մրցաշարեր |
Արդյունք | No. | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|
Հաղթանակ | 1. | 2008 հունիսի 9 | Էլ Պասո, ԱՄՆ | Հարդ | ![]() |
6–4, 6–3 |
Հաղթանակ | 2. | 2008 հունիսի 30 | Բոստոն, ԱՄՆ | Հարդ | ![]() |
2–6, 6–1, 6–3 |
Հաղթանակ | 3. | 2008 սեպտեմբերի 29 | Տրոյ, ԱՄՆ | Հարդ | ![]() |
7–6(4), 6–4 |
Հաղթանակ | 4. | 2009 հունիսի 22 | Կրիստինեհամ, Շվեդիա | Գրունտ | ![]() |
6–1, 7–5 |
Հաղթանակ | 5. | 2010 մայիսի 24 | Գրադո, Իտալիա | Գրունտ | ![]() |
6–7(3), 6–3, 6–4 |
Հաղթանակ | 6. | 2011 հուլիսի 31 | Կունեո, Իտալիա | Գրունտ | ![]() |
6–4, 6–3 |
Պարտություն | 7. | 2011 սեպտեմբերի 25 | Ալբուկերկե, ԱՄՆ | Հարդ | ![]() |
5–7, 3–6 |
Պարտություն | 8. | 2012 հուլիսի 8 | Բիելլա, Իտալիա | Գրունտ | ![]() |
3–6, 4–6 |
Պարտություն | 9. | 2013 սեպտեմբերի 16 | Ալբուկերկե, ԱՄՆ | Հարդ | ![]() |
2–6, 3–6 |
Հաղթանակ | 10. | 2013 հոկտեմբերի 13 | Մակոն, ԱՄՆ | Հարդ | ![]() |
6–2, 1–6, 7–5 |
Պարտություն | 11. | 2013 հոկտեմբերի 20 | Ռոք Հիլլ, ԱՄՆ | Հարդ | ![]() |
3–6, 4–6 |
Հաղթանակ | 12. | 2013 հոկտեմբերի 27 | Ֆլորենսե, ԱՄՆ | Հարդ | ![]() |
6–2 4–6 6–4 |
Հաղթանակ | 13. | 2013 նոյեմբերի 4 | Նյու Բրոունֆելս, ԱՄՆ | Հարդ | ![]() |
6–4 6–4 |
Հաղթանակ | 14. | 2014 հունվարի 26 | Դայթոն Բիչ, ԱՄՆ | Գրունտ | ![]() |
6–1, 6–3 |
Հաղթանակ | 15. | 2014 սեպտեմբերի 21 | Ալբուկերկե, ԱՄՆ | Հարդ | ![]() |
6–2, 6–4 |
Պարտություն | 16. | 2015 նոյեմբերի 1 | USTA Tennis Classic of Macon Մակոն, ԱՄՆ |
Հարդ | ![]() |
3–6, 6–4, 1–6 |
Պարտություն | 17. | 2016 հունվարի 31 | Սանրայս, ԱՄՆ | Գրունտ | ![]() |
6–3, 2–6, 1–6 |
Զուգախաղ 17 (8–9)[խմբագրել | խմբագրել կոդը]
$100,000 մրցաշարեր |
$75,000 մրցաշարեր |
$50,000 մրցաշարեր |
$25,000 մրցաշարեր |
$10,000 մրցաշարեր |
Մեծ Սաղավարտի մրցաշարերի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մենախաղ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշար | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | Հ–Պ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |||||||||||||||||||
Ավստրալիայի բաց առաջնություն | ՉՄ | ՉՄ | Ո | Ո | Ո | 2 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 2–5 | ||||||||
Ֆրանսիայի բաց առաջնություն | ՉՄ | ՉՄ | Ո | Ո | 1 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 1 շրջան | Ո | Ո | 0–4 | ||||||||
Ուիմբլդոն | ՉՄ | ՉՄ | Ո | Ո | 2 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 1 շրջան | Ո | 2–4 | |||||||||
ԱՄՆ բաց առաջնություն | Ո | Ո | Ո | Ո | 1 շրջան | 4 շրջան | 1 շրջան | Ո | 2 շրջան | 4–4 | |||||||||
Հ–Պ | 0–0 | 0–0 | 0–0 | 0–0 | 1–3 | 5–4 | 0–4 | 0–3 | 2–2 | 0–1 | 8–17 |
Զուգախաղ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշար | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | Հ–Պ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |||||||||||||||||||
Ավստրալիայի բաց առաջնություն | 1 շրջան | 1 շրջան | 0–2 | ||||||||||||||||
Ֆրանսիայի բաց առաջնություն | 1 շրջան | 2 շրջան | 1–2 | ||||||||||||||||
Ուիմբլդոն | 1 շրջան | 1 շրջան | 0–2 | ||||||||||||||||
ԱՄՆ բաց առաջնություն | 3 շրջան | 1 շրջան | 2–2 | ||||||||||||||||
Հ–Պ | 0–0 | 0–0 | 0–0 | 0–0 | 2–1 | 0–4 | 1–3 | 3–8 |
Վարկանիշը տարվա վերջին[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Մենախաղի վարկանիշ |
Զուգախաղի վարկանիշ |
2015 | 100 | 144 |
2014 | 149 | 100 |
2013 | 125 | 80 |
2012 | 51 | 81 |
2011 | 87 | 78 |
2010 | 134 | 119 |
2009 | 181 | 158 |
2008 | 168 | 255 |
2007 | 278 | 549 |
2006 | 300 | |
2005 | 1151 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 WTA կայքէջ
- ↑ «Անա Տատիշվիլին ստացել է ամերիկյան քաղաքացիություն» (ռուսերեն)։ gotennis.ru։ ap8ili 11, 2014։ Վերցված է hwktembe8i 26, 2014
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը «WTA» կայքում
- Էջը «ITF» կայքում Archived 2013-09-22 at the Wayback Machine.
- Ֆեդերացիայի գավաթի պաշտոնական կայքում Archived 2015-08-01 at the Wayback Machine.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Անա Տատիշվիլի կատեգորիայում։ |
|