Աննա Տատանջելո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Տատանջելո
Ծնվել էհունվարի 9, 1987(1987-01-09)[1] (37 տարեկան)
Սորա, Ֆրոզինոնե, Լացիո, Իտալիա
Երկիր Իտալիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի և հեռուստահաղորդավարուհի
Գործիքներվոկալ
ԼեյբլSony BMG
Կայքannatatangelo.net
 Anna Tatangelo Վիքիպահեստում

Աննա Տատանջելո (իտալ.՝ Anna Tatangelo, հունվարի 9, 1987(1987-01-09)[1], Սորա, Ֆրոզինոնե, Լացիո, Իտալիա), իտալացի փոփ երգչուհի, մասնակցել է «X ֆակտորի» իտալական տարբերակին որպես ժյուրիի անդամ։ 15 տարեկանում դարձել է Սան Ռեմոյի փառատոնի ամենաերիտասարդ հաղթողը՝ Newcomer’s Award։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Տատանջելոն ծնվել է 1987 թվականի հունվարի 9-ին, կենտրոնական Իտալիայի Ֆրեզինոնե գավառի՝ Սորա կոմունայում։ Աննան ունի երկու մեծ եղբայր՝ Մաուրիցիոն ու Ջուզեպպեն և մեծ քույր Սիլվիան։ Ներկա պահին նա ապրում է Հռոմում։ Սիրավեպ ունի Ջիջի Դալասսիոյի հետ, ումից էլ 2010 թվականին ունեցել է որդուն՝ Անդրեին։

2002 թվականին, 15 տարեկանում Տատանջելոն դառնում է Սանռեմոյի փառատոնի Newcomer's Award մրցանակի ամենաերիտասարդ հաղթողը։ Հաղթանակից հետո՝ 2003 թվականին, նա իր նոր սիրեցյալ Ջիջի Դալասսիոյի հետ ձայնագրում է "Un nuovo bacio" («Նոր համբույր») զուգերգը, 2004 թվականին՝ "Il mondo é mio" («Իմ աշխարհ») երգը։ Երկու երգերն էլ ներառվեցին նրա "Attimo x attimo" ալբոմում, որը թողարկվեց 2003 թվականի սեպտեմբերին։

Ragazza di periferia[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա հաջողությունն ամրապնդվեց 2005 թվականին, երբ թողարկվեց նրա երկրորդ "Ragazza di periferia" ալբոմը։ Ալբոմն ներառում էր երգեր, որոնց համահեղինակն էր նաև Ջիջի Դալասսիոն։ Ալբոմում կային այնպիսի հիթեր, ինչպիսիք էին "Quando due si lasciano" («Երբ երկուսը բաժանվում են»), "Qualcosa di te" («Ինչ որ բան քո մասին»)։ Աննա Տատանջելոն 2006 թվականին մասնակցում է Սանռեմոյի փառատոնին և "Essere una donna" («Լինել կին») երգով հաղթում է կանանց անվանակարգում[2]. ։

Mai dire mai[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Աննա Տատանջելոն շարունակում է վերելքը աստղային օլիմպոսով՝ թողարկելով իր երրորդ "Mai dire mai" («Երբեք մի ասա երբեք») ալբոմը։ Սա առաջին ալբոմն է, որտեղ Տատանջելոն հանդիսանում է նաև "Averti qui" («Քեզ ունենալ») և "Lo so che finira" («Ես գիտեմ, որ ամեն ինչ կվերջանա») երգերի տեքստերի հեղինակը։ 2008 թվականին նա՝ "Il mio amico" («Իմ ընկեր») երգով, մասնակցում է Սանռեմոյի փառատոնին և ստանում երկրորդ տեղը։ Տատանջելոն այն նվիրել էր իր լավ ընկեր Կլաուդիոյին։ Երգը կոտրում է սիրո չափանիշներ, պատմելով միասեռականության խտրականության մասին։ Տատանջելոն այս երգը կատարում է նաև ամերիկացի երգիչ Մայքլ Բոլթոնի հետ։

Nel mondo delle donne և X ֆակտորի իտալական տարբերակը[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի մարտին Տատանջելոն անցկացնում է մի շարք համերգներ։ Նրա չորրորդ "Nel mondo delle donne" ալբոմը թողարկվեց նոյեմբերի 28-ին, այն ներառում էր 9 նոր և 2 հին երգեր։ Ալբոմի յուրաքանչյուր երգում կար կանանց նվիրված թեմա, որոշները առաջ էին քաշում դավաճանության "Va da lei" («Գնա իր մոտ») և ամուսնական բռնության "Rose Spezzate"(«Կոտրված վարդեր») թեմաները։ Ալբոմն Իտալիայում դարձավ ոսկե, ապա նաև պլատինե, և վաճառվեց 100000 օրինակով։ 2010 թվականի օգոստոսին Տատանջելոն դառնում է X Ֆակտոր հեռուստանխագծի իտալական տարբերակի 4 ժյուրիներից մեկը։

Progetto B և «Պարեր աստղերի հետ» շոույի իտալական տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի փետրվարին Տատանջելոն նորից է մասնակցում Սանռեմոյի փառատոնին, "Bastardo" երգով[3], որը զբաղեցնում է 9-րդ տեղը։ Նույն ամսում թողարկվում է նրա արդեն 5-րդ "Progetto B" ալբոմը։ 2012 թվականին Աննա Տատանջելոն մասնակցում է «Պարեր աստղերի հետ» նախագծին և զբաղեցնում է 4-րդ տեղը[4].: Այսօրվա դրությամբ Տատանջելոն Իտալիայի ամենապահանջված փոփ երգչուհիներից է, և հիմա նկարահանվում է «Սուրբ ծնունդը հարավում» ֆիլմում, որը վարձույթում կլինի 2017 թվականին[5]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2003 — Attimo x attimo
  2. 2005 — Ragazza di periferia
  3. 2007 — Mai dire mai
  4. 2008 — Nel mondo delle donne
  5. 2011 — Progetto B
  6. 2015 — Libera

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Dov'eilcorraggio"(2001)
  • "Doppiamentefragili"(2002)
  • "Unnuovobacio"(2002)
  • "Volerevolare"(2003)
  • "Corri"(2003)
  • "L'amorepiugrandechec'e"(2004)
  • "Ragazzadiperiferia"(2005)
  • "Quandoduesilasciano"(2005)
  • "Qualcosadite"(2005)
  • "Essereunadonna"(2006)
  • "Colpodifulmine"(2006)
  • "Avertiqui"(2007)
  • "Losochefinira"(2007)
  • "Ilmioamico"(2008)
  • "Maidiremai"(2008)
  • "Profumodimamma"(2008)
  • "Rosespezzate"(2009)
  • "Occhioperocchio"(2013)

Զուգերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Un nuovo bacio" (2002, Ջիջի Դալասսիոյի հետ)
  2. "Volere volare" (2003, Ֆեդերիկո Ստրագայի հետ)
  3. "Il mondo e mio" (2004, Ջիջի Դալասսիոյի հետ)
  4. "Il mio amico" (2008, Մայքլ Բոլթոնի հետ)
  5. "Sarai" (2008, Ջիջի Դալասսիոյի հետ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Текст песни Anna Tatangelo - Essere una donna (Быть женщиной) Արխիվացված 2012-05-31 Wayback Machine
  3. Выступление Анны Татанджело Сан-ремо 2011 Արխիվացված 2012-05-31 Wayback Machine.
  4. «BALLANDO CON TE/ La finale: il vincitore è Kaspar Capparoni, ora in Le tre rose di Eva. Seconda Anna Tatangelo». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  5. «Anna Tatangelo attrice per Massimo Boldi cast e anticipazioni Natale al Sud». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Տատանջելո» հոդվածին։