Jump to content

Աննա Վյախիրևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Վյախիրևա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝հանդբոլիստ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 13, 1995(1995-03-13)[1] (29 տարեկան)
Ծննդավայր՝Վոլգոգրադ, Ռուսաստան
Ակումբ՝HC Astrakhanochka?
Հասակ՝168 սանտիմետր
Քաշ՝63 կիլոգրամ

Աննա Վիկտորովնա Վյախիրևա (ռուս.՝ А́нна Ви́кторовна Вя́хирева, մարտի 13, 1995(1995-03-13)[1], Վոլգոգրադ, Ռուսաստան), ռուս հանդբոլիստուհի, «Ռոստով Դոն» ռուսական ակումբի և Ռուսաստանի հավաքականի աջ եզրային և աջ կիսամիջին խաղացող։ 2016 թվականի օլիմպիական չեմպիոն (մրցաշարի ամենաարժեքավոր խաղացող), 2018 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր (մրցաշարի ամենաարժեքավոր խաղացող) և 2019 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ[2]։

Ռուս հանդբոլիստուհի Պոլինա Կուզնեցովայի կրտսեր քույրն է։ Մարզական մականունը՝ «Հանդբոլի Մեսսի»[3][4][5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աննա Վյախիրևան 2016 թվականի Օլիմպիական խաղերից հետո Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ

Աննա Վյախիրևան ծնվել է 1995 թվականի մարտի 13-ին Վոլգոգրադում։ Հանդբոլով զբաղվել սկսել է վեց տարեկանում։ Փոքր տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Տոլյատի։ Աննային, իր քրոջ՝ Պոլինայի նման, մարզել է իր հայրը՝ Վիկտոր Վյախիրևը, երբ նա հանդես էր գալիս «Լադա» և «Զվեզդա» ակումբներում։ Հայրն Աննային մարզել է որպես ձախլիկ, որովհետև ձախլիկները ավելի բարձր են գնահատվում հանդբոլում[6][7], ինչպես նաև նա չի ցանկացել, որ իր դուստրերը մրցակցեն իրար հետ, եթե խաղան նույն թիմում, որովհետև Պոլինա Կուզնեցովան աջլիկ է[4]։

2018 թվականին Ֆրանսիայում անցկացվող Եվրոպայի առաջնության ութ խաղերում Աննա Վյախիրևան նետել է 43 գնդակ (4-րդ տեղ) և կատարել 41 փոխանցում (1-ին տեղ)՝ մեծ տարբերությամբ զբաղեցնելով առաջին տեղը «գոլ+փոխանցում» համակարգում (84 միավոր)։ Մրցաշարի արդյունքներով Ռուսաստանի հավաքականն զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ Աննա Վյախիրևան ճանաչվել է մրցաշարի ամենաարժեքավոր խաղացող։

Ճապոնիայում անցկացված 2019 թվականի աշխարհի առաջնությունում Աննա Վյախիրևան դարձել է լավագույնը փոխանցումների թվով (62) և «գոլ+փոխանցում» համակարգով (107 միավոր)՝ մասնակցելով թիմի բոլոր 10 խաղերին։ Արդյունքում Ռուսաստանի հավաքականն զբաղեցրել է երրորդ տեղը, իսկ Վյախիրևան ստացել է իր առաջին մեդալն աշխարհի առաջնությունում, ինչպես նաև եղել է միակ ռուս մարզուհին, որ ընդգրկվել է մրցաշարի խորհրդանշական հավաքականում որպես լավագույն կիսամիջին խաղացող։

Խաղացողի կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզական ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1st 2011 թվականի Եվրոպայի ամառային պատանեկան փառատոն Տրապիզոնում – 1-ին տեղ[9]
  • 2nd 2009 թվականի Եվրոպայի մինչև 19 տարեկան աղջիկների առաջնություն – 2-րդ տեղ (մրցաշարի MVP)
  • 1st 2011 թվականի Եվրոպայի մինչև 19 տարեկան աղջիկների առաջնություն – 1-ին տեղ
  • 2nd 2012 թվականի աշխարհի մինչև 18 տարեկան աղջիկների առաջնություն – 2-րդ տեղ (մրցաշարի MVP)
  • 1st 20133 թվականի թվականի Եվրոպայի մինչև 19 տարեկան աղջիկների առաջնություն – 1-ին տեղ (մրցաշարի MVP)
  • 1st 2015/2016 Ռուսաստանի հանդբոլի կանանց առաջնություն (1-ին տեղ, մրցաշրջանի լավագույն աջ կիսամիջին (մրցաշարի MVP)[10]), 2016/2017,2017/2018,2018/2019
  • 2015-2016 թվականների մրցաշրջանի լավագույն աջ եզրային Planet Handball-ի վարկածով[11]
  • 1st 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղեր – 1-ին տեղ (մրցաշարի MVP)[12][13]
  • Ռուսաստանի գավաթակիր – 2016/2017,2017/2018, 2018/2019
  • Չեմպիոնների լիգայի արծաթե մեդալակիր – 2018/2019
  • 2nd 2018 թվականի Եվրոպայի հանդբոլի կանանց առաջնություն – 2-րդ տեղ (մրցաշարի MVP)
  • 3rd 2019 թվականի աշխարհի հանդբոլի կանանց առաջնություն – 3-րդ տեղ (մրցաշարի լավագույն աջ կիսամիջին խաղացող)

Ելույթներ հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հավաքական Մրցաշար Տեղ Խ Գ Ն Միջ. %
2015 Ռուսաստան ԱԱ 5 9 52 76 5,8 68
2016 Ռուսաստան ՕԽ 1st 8 36 53 4,5 68
2016 Ռուսաստան ԵԱ 7 6 20 38 3,3 53
2017 Ռուսաստան ԱԱ 5 7 28 44 4,0 64
2018 Ռուսաստան ԵԱ 2nd 8 43 66 5,4 65
2019 Ռուսաստան ԱԱ 3rd 10 45 72 4,5 63
  • Բարեկամության շքանշան (25 օգոստոսի, 2016 թվական) – 2016 թվականին Ռիո Դե Ժանեյրոյում (Բրազիլիա) 31-րդ Օլիմպիական խաղերում ցուցաբերած մարզական բարձր արդյունքների, հաղթանակի նկատմամբ կամքի դրսևորման և նպատակասլացության համար[14],
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի շքանշան (11 օգոստոսի 2021 թվական) – հայրենական սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, սպորտային բարձր նվաճումների, հաղթանակի նկատմամբ կամքի, տոկունության ու նպատակասլացության համար, որ ցուցաբերվել են 2020 թվականի XXXII Օլիմպիական խաղերում Տոկիո քաղաքում (Ճապոնիա)[15],
  • Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2016)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.olympedia.org/athletes/131581
  2. «ПРИКАЗ «О ПРИСВОЕНИИ ПОЧЕТНОГО СПОРТИВНОГО ЗВАНИЯ „ЗАСЛУЖЕННЫЙ МАСТЕР СПОРТА РОССИИ"»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  3. «Худший матч Трефилова. Как Россия проиграла Румынии». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  4. 4,0 4,1 АННА ВЯХИРЕВА: «Я — ГАНДБОЛЬНЫЙ МЕССИ? ПРИКОЛЬНО»
  5. Анна Вяхирева. «Месси» женского гандбола
  6. «Знать наших». Анна Вяхирева
  7. «МАЛЕНЬКАЯ АННА С БОЛЬШИМ БУДУЩИМ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  8. Анна Вяхирева: «Ростов-Дон» поможет мне расти как игроку
  9. «АННА ВЯХИРЕВА». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  10. «Анна Вяхирева и Александр Черноиванов — MVP сезона 2015/16 в женской и мужской Суперлигах!». // rushandball.ru. 2016 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 24-ին.
  11. ГАНДБОЛИСТКА «АСТРАХАНОЧКИ» ВОШЛА В СЕМЁРКУ ЛУЧШИХ ИГРОКОВ МИРА
  12. «International Handball Federation > Women's All-star Team». // ihf.info. 2016 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
  13. «Вяхирева — самый ценный игрок гандбольного турнира на Олимпиаде-2016. Олимпиада — Рио-2016 — Гандбол. Спорт-Экспресс». // sport-express.ru. 2016 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
  14. Указ Президента Российской Федерации от 25.08.2016 № 429 «О награждении государственными наградами Российской Федерации»
  15. Указ Президента Российской Федерации от 11 августа 2021 года № 463 «О награждении государственными наградами Российской Федерации»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Վյախիրևա» հոդվածին։