Աննա Վյազեմսկի
Աննա Վյազեմսկի ֆրանսերեն՝ Anne Wiazemsky | |
|---|---|
| Ծննդյան անուն | ֆրանսերեն՝ Anne France Sophie Wiazemsky[1] |
| Ծնվել է | մայիսի 14, 1947[2][3][4][…] |
| Ծննդավայր | Շարլոտենբուրգ, Բեռլին[1] |
| Վախճանվել է | հոկտեմբերի 5, 2017[3][4][5][…] (70 տարեկան) |
| Վախճանի վայր | Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ[1] |
| Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն |
| Մասնագիտություն | կինոդերասանուհի, կինոռեժիսոր, վիպասան և սցենարիստ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Փարիզ-Նանթեր համալսարան |
| Ուշագրավ աշխատանքներ | Q18563313?, Q3549710?, Q3549321? և Jeune fille? |
| Պարգևներ | |
| Ամուսին | Ժան Լյուկ Գոդար |
Աննա Վյազեմսկի (ֆրանսերեն՝ Anne Wiazemsky. մայիսի 14, 1947[2][3][4][…], Շարլոտենբուրգ, Բեռլին[1] - հոկտեմբերի 5, 2017[3][4][5][…], Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ[1][12]), ֆրանսիացի դերասանուհի և գրող:
Ծնվել է Բեռլինում, ռուսական արմատներով ֆրանսիացի դիվանագետի ընտանիքում[13]: Հայրը՝ ռուս իշխան Իվան Վյազեմսկին, Ռուսաստանից Ֆրանսիա էր արտագաղթել 1917 թվականի հեղափոխությունից հետո[14]: Մայրը՝ Կլեր Մորիակը, ֆրանսիացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրանսուա Մորիակի դուստրն էր:
Աննան մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել աշխարհի տարբեր քաղաքներում (Ժնև, Կարակաս և այլն)՝ կապված հոր աշխատանքի վայրի փոփոխությունների հետ: Փարիզ է վերադարձել 1962 թվականին[13][15]: Ավարտել է Փարիզի Ecole Sainte Marie de Passy ավագ դպրոցը[13]: Կինոյում իր նորամուտը կատարել է 1966 թվականին ռեժիսոր Ռոբեր Բրեսոնի «Ինչ է հաջորդը, Բալթազար» ֆիլմում։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1966 թվականին Վենետիկի կինոփառատոնում, որտեղ այն շահել է OCIC ( Կինոյի միջազգային կաթոլիկ կազմակերպություն ) մրցանակը, Սան Ջորջո մրցանակը և Նոր կինոյի մրցանակը[16]։ Քննադատների կողմից այն ճանաչվել է որպես բոլոր ժամանակների մեծագույն ֆիլմերից մեկը[17]: Կինոռեժիսոր և Cahiers du Cinéma ամսագրի քննադատ Ժան-Լյուկ Գոդարը փայլուն ակնարկ է գրել ֆիլմի մասին՝ շեշտելով, որ «յուրաքանչյուր ոք, ով դիտի այս ֆիլմը, բացարձակապես կզարմանա...քանի որ այս ֆիլմն իսկապես աշխարհն է՝ ներկայացված մեկուկես ժամում»[18]: Կարճ ժամանակ անց Աննան սկսել է աշխատել Ժան-Լյուկ Գոդարի հետ, նկարահանվել նրա Week-End, La Chinoise (երկուսն էլ 1967 թ.), «Sympathy for the Devil» (1968) և Tout va bien (1972) ֆիլմերում։ 1967 թվականին ամուսնացել է իրենից 17 տարով մեծ Գոդարի հետ[19], սակայն 1970 թվականին նրանք բաժանվել են[20] (պաշտոնապես ամուսնալուծվել են 1979 թվականին)։ Հետագայում Աննան նկարահանվել է մի շարք այլ ֆիլմերում, որոնցից հիշարժան են հատկապես «L'Enfant secret»-ը (1979), «Schůzka»-ն (1985) և «Elle a passé tant d'heures sous les sunlights…»-ը (1985): 1980-ականների վերջին նա հրաժեշտ է տվել դերասանությանը, հետագայում իրեն նվիրել է գրքեր գրելուն: Վյազեմսկու առավել հիշարժան վեպերից են Marimé-ն (1991), Sept garçons-ը (2002) և Un saint homme-ը (2017), որոնք նրան հեղինակավոր գրական մրցանակներ են բերել: Նրա երկերի հիման վրա են նկարահանվել Call Me Elizabeth (2006) և The Feared (2017) ֆիլմերը։ Ինքը նույնպես հանդես է եկել որպես ռեժիսոր և սցենարիստ՝ նկարահանելով մի շարք հեռուստատեսային վավերագրական ֆիլմեր[21]:
Աննա Վյազեմսկին մահացել է 70 տարեկան հասակում, կրծքի քաղցկեղից[22][23]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես դերասանուհի (մասնակի ցանկ)
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարին | Վերնագիրը | Դերը |
|---|---|---|
| 1966 | Au hasard Balthazar | Մարի |
| 1967 | Չինուհին / La Chinoise | Վերոնիկա |
| Շաբաթավերջ / Week End | աղջիկ | |
| 1968 | Թեորեմ / Teorema | Օդետա |
| Les Gauloises bleues | բուժքույր | |
| Համակրանք դևի հանդեպ / Sympathy for the Devil | Եվա | |
| 1969 | Il seme dell'uomo | Դորա |
| Pigsty | Իդա | |
| 1970 | Քամին Արևելքից / Wind from the East | հեղափոխականուհի |
| 1971 | Ռաֆայել / Raphael, or The Debauched One | Դիանա |
| Վլադիմիրն ու Ռոզան / Vladimir et Rosa | Աննա | |
| 1972 | Tout va bien | ձախ հայացքների տեր կին |
| 1973 | Գնացքը / The Train | մանկահասակ մայր |
| 1973 | George qui? | Ժորժ Սանդ |
| 1974 | La vérité sur l'imaginaire passion d'un inconnu | քրիստոնեուհի |
| 1975 | Die Auslieferung | Նաթալի Հերցեն |
| 1976 | Քաղաքացիական պատերազմը Ֆրանսիայում / Guerres civiles en France | Էլիզաբեթ Դիմիտրիեֆ |
| 1978 | Մարմնագույն / Flesh Color | վաճառականուհի |
| 1979 | Մանկական գաղտնիք / L'enfant secret | Էլյա |
| 1980 | Même les mômes ont du vague à l'âme | լուսանկարչուհի |
| 1983 | Grenouilles | Նորա |
| 1984 | Ժամադրություն / Rendez-vous | ադմինիստրատոր |
| 1988 | Ville étrangère | Ստեֆանի |
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վեպեր
- 1989: Mon beau navire, Գալիմար, Փարիզ
- 1991: Marimé, Գալիմար, Փարիզ
- 1993: Canines, Գալիմար, Փարիզ
- 1998: Une poignée de gens (1998, Ֆրանսիական ակադեմիայի մեծ մրցանակ, Գալիմար, Փարիզ, 2-07-074676-3
- 2001: Aux quatre coins du monde, Գալիմար, Փարիզ
- 2002: Sept garçons, Գալիմար, Փարիզ
- 2004: Je m'appelle Elizabeth (էկրանավորվել է), Գալիմար, Փարիզ
- 2007: Jeune Fille, Գալիմար, Փարիզ, 2-07-077409-0
- 2009: Mon enfant de Berlin, Գալիմար, Փարիզ
- 2012: Une année studieuse, Գալիմար, Փարիզ 978-2-07-045387-0
- 2015: Un an après, Գալիմար, Փարիզ, 978-2-07-013543-1
- Պատմվածքներ
- 1988: Des filles bien élevées, Գալիմար, Փարիզ
- Մանկական
- 2003: Les Visiteurs du soir (պատկերազարդումը՝ Ստանիսլաս Բովիեի)
- Հուշագրություններ
- 1996: Hymnes à l'amour (1996, Մորիս Ժենևուայի անվան մրցանակ), Գալիմար, Փարիզ
- 2017: Un saint homme, Գալիմար, Փարիզ, 978-2-07-010712-4
- Կենսագրականներ
- 1992: Album de famille
- 2000: Il était une fois... les cafés (պատկերազարդումը՝ Ռոժե Վիոլետի)
- 2000: Tableaux de chats
- 2001: Venise (պատկերազարդումը՝ Ժան Նոել դը Սուայեի)
- Ներածական
- 1994: En habillant
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Fichier des personnes décédées mirror
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lundy D. R. The Peerage
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Discogs(անգլերեն) — 2000.
- ↑ 5,0 5,1 5,2 filmportal.de — 2005.
- ↑ Les Goncourt dans leur siècle : Un siècle de « Goncourt » (ֆր.) — Presses universitaires du Septentrion, 2005. — doi:10.4000/BOOKS.SEPTENTRION.54288
- ↑ Académie française (ֆր.)
- ↑ https://www.lalettredulibraire.com/Palmar%C3%A8s-du-Prix-Renaudot-des-lyc%C3%A9ens
- ↑ https://www.lemonde.fr/livres/article/2007/03/15/prix_883614_3260.html
- ↑ https://www.nouvelobs.com/essais/20080605.BIB1469/le-prix-dumenil-pour-jerome-garcin.html
- ↑ https://www.folio-lesite.fr/catalogue/je-m-appelle-elisabeth/9782070318582
- ↑ la romanciere et actrice Anne Wiazemsky est morte Արխիվացված 2017-10-06 Wayback Machine Le Monde
- ↑ 13,0 13,1 13,2 Roberts, Sam (2017 թ․ հոկտեմբերի 5). «Anne Wiazemsky, Film Star, Wife of Godard and Author, Dies at 70». New York Times. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «Obituary: Anne Wiazemsky, actor, director and writer». The Irish Times. 2017 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Roberts, Sam (2017 թ․ հոկտեմբերի 5). «Anne Wiazemsky, Film Star, Wife of Godard and Author, Dies at 70». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Robert Bresson : Awards». IMDb. Վերցված է 2015 թ․ հունվարի 18-ին. The San Giorgio Prize was given from 1956 through 1967 for "artistic works that had been considered especially important for the progress of civilization."
- ↑ Christie, Ian (2012 թ․ սեպտեմբեր). «The 50 Greatest Films of All Time». Sight & Sound. British Film Institute (BFI). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Quandt, James (2005 թ․ հունիսի 13). «Au hasard Balthazar : Robert Bresson». The Criterion Collection. Վերցված է 2015 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «French Film Director Wed». The Los Angeles Times. Associated Press. 1967 թ․ հուլիսի 25. էջ IV-7. Վերցված է 2022 թ․ հունիսի 20-ին – via Newspapers.com.
- ↑ Brody, Richard (2017 թ․ հոկտեմբերի 7). «Highlights from the Second Weekend of the New York Film Festival». The New Yorker. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ Williams, James S. (2017 թ․ հոկտեմբերի 10). «Anne Wiazemsky obituary». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Citace elektronické monografie | příjmení = Williams | jméno = James S. | titul = Anne Wiazemsky obituary | url = https://www.theguardian.com/film/2017/oct/10/anne-wiazemsky-obituary | datum vydání = 2017-10-10 | datum přístupu = 2019-09-17 | vydavatel = The Guardian | jazyk = anglicky
- ↑ Shepherd, Jack (2017 թ․ հոկտեմբերի 6). «Anne Wiazemsky, author and muse to Jean Luc Goddard, dies aged 70». The Independent. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Беседа Кирилла Разлогова с Анной Вяземски
- Знаменитая французская актриса Анна Вяземски представила в Москве свой роман о России 1917 года
- Елена Дьякова. Проклятие рода Вяземских, Газета.Ru (19 марта 2001)
- Anne Wiazemsky Internet Movie Database կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Վյազեմսկի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Մայիսի 14 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Բեռլին քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 5 մահեր
- 2017 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Մոնպառնասի գերեզմանատանը թաղվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասանուհիներ
- 20-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի ֆրանսիացի գրողներ
- 20-րդ դարի ֆրանսիացի վիպասաններ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Թատրոնի ֆրանսիացի դերասանուհիներ
- Կին գրողներ
- Կինոդերասանուհիներ
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Սցենարիստներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիացի դերասանուհիներ
- Ֆրանսիացի կին գրողներ
- Ֆրանսիացի կինոդերասանուհիներ
- Ֆրանսիացի կինոռեժիսորներ
- Ֆրանսիացի սցենարիստներ