Աննա Ռոզովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Ռոզովա
Ծնվել էհունվարի 3, 1989(1989-01-03)[1] (35 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ռուսաստան և  ԱՄՆ
ԿրթությունWaipahu High School?
Մասնագիտությունմոդել

Անյա Քանանի Կոպ (անգլ.՝ Anya Kanani Kop, իրական անունը` Աննա Ռոզովա, հունվարի 3, 1989(1989-01-03)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական ծագմամբ ամերիկացի մոդել[2]։ Նա զբաղեցրել է երկրորդ տեղը «Թոփ մոդել ամերիկյան ձևով» ռեալիթի շոուի 10-րդ եթերաշրջանում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Անյան ծնվել է Սանկտ Պետերբուրգում։ 4 տարեկանից նրան դաստիարակել են հավայացի որդեգրող ծնողներ Մայք Կոպը և Բալ Պատերսոնը[3]։

Նա հաճախել է Մոանալուայի տարրական և միջնակարգ դպրոցը, այնուհետև 2007 թվականին ավարտել է «Waipahu High School»-ի միջնակարգ դպրոցը[3]։ Միջնակարգ դպրոցում գտնվելու ժամանակ Ռոզովան եղել է պոլինեզիական ակումբի անդամ, որտեղ պարել է հուլա[3]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզովան 17 տարեկանում ստացել է բարձր աշխատավարձով գործ՝ աշխատելով Louis Vuitton հետ։ Նա հայտնվել է նաև Շանելի, Ջինի Չունի և Fendi-ի շոուներում։ Նա նաև ունեցել է ֆոտոշարք «Vogue» ամսագրի համար[2][3][4]։

Թոփ մոդել ամերիկյան ձևով[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոպ ազգանվամբ Աննան անցել է քասթինգ «Թոփ մոդել ամերիկյան ձևով» շոուի համար։ Դատավորները հաճախ գովաբանել են Ռոզովային՝ անհատականության և մեծ գրավչության համար։ Նա երբեք չի եղել վերջին երկուս տեղերում։ Այնուամենայնիվ, վերջին ցուցադրության ժամանակ Ուիթնի Թոմփսոնին է զիջել հաղթանակը չափազանց զուսպ լինելու համար։

Շոուից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոուից հետո Ռոզովան Նյու Յորքում պայմանագիր է կնքել «Elite Model Management»-ի հետ[5]։ Ներկայումս նա համագործակցում է «Wilhelmina Models»-ի հետ։

2008 թվականի ապրիլի 30-ին հայտնվել է Midweek հավայական տեղական թերթի շապիկին, իսկ նույն թվականի հունիսին` «Swimsuit Edition» շապիկին[6]։

Ռոզովան հայտնվել է հոնկոնգյան մի շարք հրապարակումներում` Elle, Cosmogirl, Marie Claire, Daily Sun, Ming Pao Weekly, «Jessica Magazine», «Zip Magazine», «Apple Daily», «Wedding de Luxe», «Pd! Girl», «Me! Magazine», «Showcase Fashion», HIM Magazine, «Hong Kong Tatler», «Touch», «Jet Magazine»,"More Magazine" և «Vogue»: Աշխատել է Dior, Versace հետ, սովորել է Hong Kong Fashion Week-ում։

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի մարտին Ռոզովան Fashion TV-ում (Մեծ Բրիտանիա) ներկայացել է որպես մոդել։ 2009 թվականի օգոստոսին Ռոզովան ներկայացել է Project Runway All Star Challenge-ում՝ որպես Sweet-ի հավաքածուի համար մոդելներից մեկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 «MidWeek MWSpace - Anya Kop». Mid Week Printing, Inc. 2007 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 21-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Hawai’i’s Next Top Model Արխիվացված 2009-05-02 Wayback Machine» Mid Week Printing, Inc. pp. 1. Проверено 8 апреля 2009.
  4. «Anya Rozova - Profile». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 21-ին.
  5. «'America's Next Top Model' Runner-Up, Anya, Signs With Elite». New York Magazine Website. New York Media LLC. 2008 թ․ հուլիսի 18. Վերցված է 2009 թ․ մայիսի 19-ին.
  6. «Swim in Style». MidWeek. Mid Week Printing, Inc. 2008 թ․ ապրիլի 30. էջ cover. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]