Աննա Պալմ դե Ռոսա
Աննա Պալմ դե Ռոսա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1859[1][2][3][…] |
Ծննդավայր | Ստոկհոլմ, Շվեդիա[4][5] |
Վախճանվել է | հունիսի 2, 1924[5] (64 տարեկան) |
Մահվան վայր | Madonna dell'Arco, Սանտ Անաստազիա, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | արվեստագետ և նկարչուհի |
Ուսուցիչ | Gustaf Wilhelm Palm?[6], Per Daniel Holm?[6][5], Romain Steppe?[6][5] և Էդվարդ Պերսեուս[5] |
Հայր | Gustaf Wilhelm Palm?[7][5] |
Մայր | Եվա Սոֆիյա Ջոհանա Պալմ[4][5] |
Ազգականներ | Սանդբերգ, Յոհան Գուստաֆ[5] |
![]() |
Աննա Պալմ դե Ռոսա (շվեդ.՝ Anna Palm de Rosa, դեկտեմբերի 25, 1859[1][2][3][…], Ստոկհոլմ, Շվեդիա[4][5] - հունիսի 2, 1924[5], Madonna dell'Arco, Սանտ Անաստազիա, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա[5]), շվեդ բնանկարչուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա Պալմ դե Ռոսան ծնվել է 1859 թվականի դեկտեմբերի 25-ին Ստոկհոլմում։ Հայրը նկարիչ Գուստաֆ Վիլհելմ Պալման էր, իսկ մայրը՝ նկարիչ Յոհան Գուստաֆ Սանդբերգի դուստրը՝ Եվա Սանդբերգը (Eva Sandberg):
Աննան մասնավոր կրթություն է ստացել հորից, որը դասավանդում էր նկարչության տարրական դպրոցում (Elementarteckningsskolan)։ Այն աշակերտներին պատրաստում էր թագավորական գեղարվեստի ակադեմիայում սովորելուն։ Աննան ակադեմիա չի հաճախել, քանի որ այդ ժամանակ կանայք այնտեղ չէին ընդունվում։ 1880-ական թվականներին Աննա Պալմ դե Ռոսան դարձել է պատմական նկարիչ Էդվարդ Պերսեյի և բնանկարիչ Փեր Բլրի աշակերտուհին։ 1885 թվականին ծնողների աջակցությամբ մեկնել է Եվրոպա, որտեղ որոշ ժամանակ անցկացրել է Սկագենում, այնուհետև Անտվերպենում սովորել է ծովանկարիչ Ռոման Ստեփպեի (Romain Steppe, 1859-1927) մոտ և որոշ ժամանակ բնակվել Փարիզում[8][9][10]։
Աննա Պալմ դե Ռոսան 84 արվեստագետներից մեկն էր, որոնք 1885 թվականին ստորագրել են նամակ, որը կոչ էր անում արմատական փոփոխություններ իրականացնել Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի ուսուցման մեջ, քանի որ այն համարում էին հնացած[11][12]։ Նա 1889-1891 թվականներին ակադեմիայում դասավանդել է ջրաներկով գեղանկարչություն։ Եղել է նաև շվեդ նկարիչների «Svenska konstnärinnor» նորաստեղծ ասոցիացիայի անդամ։
1895 թվականի ամանորի նախօրեին նա լքել է Շվեդիան և այլևս չի վերադարձել։ Մեկ տարի անցկացնելով Փարիզում՝ տեղափոխվել է Իտալիա, որտեղ ծանոթացել է զինվոր, հետևակային լեյտենանտ Ալֆրեդո Դե Ռոսի (Alfredo de Rosa) հետ[13][14]։ 1901 թվականին Փարիզում տեղի ունեցած հարսանիքից հետո զույգն առաջին անգամ տեղափոխվել է Կապրի, ապա 1908 թվականին հաստատվել է Մադոննա դել Արկոյում, որը գտվնում է Նեապոլից ոչ հեռու՝ Սանտ Անաստազիայի շրջանում։ Իտալիայում շարունակել է գրել Ստոկհոլմի մոտիվները՝ Ֆրանս Քլեմինգի[sv] և այլ լուսանկարիչների կողմից արված լուսանկարների վերաբերյալ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ ամուսինը զորակոչվել է գործող բանակ, նա շատ է նկարել, հատկապես նեապոլիտանյան ծոցի շուրջ գտնվող բնությունը։ Աշխատել է մինչև իր մահը՝ 1924 թվականի մայիսի 2-ը[15]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծովային տեսարանների հետ շոգենավերի և առագաստանավերի ջրանկարները, որոնք նա ստեղծել է Շվեդիայում, նպաստել են իր աճող համբավին։ Նա սկսել է ստեղծել բազմաթիվ վեդուտներ, ինչպես նաև տեսարաններ Ստոկհոլմից՝ իր բազմաթիվ հաճախորդներին բավարարելու համար. ստեղծել է թագավորական պալատին նվիրված աշխատանքների շարք։ Գրել է նաև հովվերգական նկարներ, ամենից հաճախ ջրաներկով, շվեդական մոտիվներ և կոմպոզիցիաներով մոտիվներ Ֆրանսիայից և Իտալիայից, որոնցում ներկա են եղել գյուղի բնակիչները և ձիերը։ Պատրաստել է փոստային, ինչպես նաև ամանորյա բացիկներ։
Աննա Պալմ Դե Ռոսի աշխատանքները գտնվում են Սկանդինավյան երկրների բազմաթիվ թանգարաններում, ներառյալ Շվեդիայի ազգային և Գյոթեբորգի գեղարվեստի թանգարաններում, Բոգուսլենի թանգարանում, Ուփսալայի համալսարանի գրադարանում, Նորչյոպինգի և Հելսինկիի թանգարաններում[16]։
- Աննա Պալմ դե Ռոսի որոշ աշխատանքներ
-
Högklint Cliff
(Գոթլանդ,1891) -
Հելգեանդսհոլմենի հին օպերային թատրոնը
(Ստոկհոլմ, 1892) -
Արագության գերազանցման տուգանք, Բուլոնի անտառ
(Փարիզ) -
Զամբիկը և նրա քուռակը
( Մադոննա դել Արկո, 1908) -
Stockholm från Mälaren, 1900
-
Panoramavy över Stockholms slott, 1891
-
Stockholms ström, 1890
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 KulturNav — 2015.
- ↑ 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Swedish Census 1890 (շվեդերեն) — Riksarkivet.
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 Anna Sofia Palm de Rosa
- ↑ 6,0 6,1 6,2 Kruse J. Svenskt porträttgalleri XX (շվեդերեն): arkitekter, bildhuggare, målare, tecknare, grafiker, mönsterritare och konstindustrialister — 1901. — P. 133.
- ↑ Շվեդիայի 1880 թվականի մարդահամար (շվեդերեն) — Riksarkivet.
- ↑ Romain Steppe
- ↑ Jonas Gavel. «P Daniel Holm». Svenskt biografiskt lexikon. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
- ↑ Lars Johannesson, "Anna Palm de Rosa", Blick ~ Stockholm Då & Nu. Retrieved 18 October 2013.
- ↑ Brita Linde. «Gustaf Wilhelm Palm». Svenskt biografiskt lexikon. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
- ↑ G. Nordensvan. «A Victor (Vicke) Andrén». Svenskt biografiskt lexikon. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Anna Palm de Rosa (1859-1924)». Bukowskista. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Anna Palm de Rosa». nationalmuseum. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
- ↑ https://stockholmskallan.stockholm.se/PostFiles/SMF/SD/SSMB_0022527_01.pdf
- ↑ «Anna Palm de Rosa». Lexikonett amanda. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աննա Պալմ Դե Ռոսա
- Աննա Պալմ Դե Ռոսա(գերմ.)
- Աննա Պալմ Դե Ռոսա (1859-1924) KulturNav կայքում
- Աննա Պալմ Դե Ռոսա։ Իմ կյանքի պատառիկները…(ռուս.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Պալմ դե Ռոսա» հոդվածին։ |
|