Աննա Չուլյան
Աննա Չուլյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 5, 1978 (42 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Հայ |
Մայրենի լեզու | Հայերեն |
Կրթություն | Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գրադարան |
Կոչում | դոցենտ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | բանասեր, գրականագետ, գրադարանավար և թարգմանիչ |
Աշխատավայր | Հայաստանի ազգային գրադարան |
Զբաղեցրած պաշտոններ | Բրյուսովյան գիտական կենտրոնի ղեկավար, ԲՊՀ գրադարանի ղեկավար, Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումի նախագահ, EIFL /Electronic Information for Libraries/ միջազգային կազմակերպության հայաստանյան համակարգող, Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիայի հիմնադիր-տնօրեն |
Կայք | orcid.org/0000-0003-4316-7284 |
Աննա Հրայրի Չուլյան (հուլիսի 5, 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գրականագիտության դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն[1]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աննա Չուլյանը ծնվել է Երևանում 1978 թ. հուլիսի 5-ին: 1995թ. ավարտել է Երևանի Լ. Տոլստոյի անվան N128 դպրոցը: 1995 թ. ընդունվել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի (ԲՊՀ) ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի ռուս-իսպանական բաժինը: Համալսարանը ավարտել է 2001 թ.-ին:
2004-2006 թվականներին. աշխատել է Երևանի Ն. Զարյանի անվ. դպրոցում որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի:
2005-2010 թվականին եղել է ԲՊՀ Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի հայցորդ:
2006 թվականին ընդունվել է ԲՊՀ գրադարան որպես համալրման և մշակման բաժնի գրադարանավար:
2009 թվականին-ից աշխատում է նաև որպես ԲՊՀ Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի դասախոս:
2010 թվականին ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտում պաշտպանել է «Կոնստանտին Բալմոնտը իսպանական գրականության թարգմանիչ և հետազոտող» թեմայով թեկնածուական ատենախոսությունը և ստացել բ.գ.թ. աստիճան:
2009-2012 թվականներին հեռակա սովորել է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական կենտրոնի մագիստրատուրայի «Գրադարանային և տեղեկատվական աղբյուրներ» բաժնում:
2010 թվականից «Բրյուսովյան ընթերցումներ» գիտական հոդվածների ժողովածուների խմբագրական կազմի անդամ և պատասխանատու/թողարկող խմբագիրն է: 2016 թ. Մոսկվայում լույս տեսած Վ.Բրյուսովի «Դրամատուրգիա» գրքի և նույն թվականին ֆաքսիմիլե վերահրատարակված «Հայաստանի պոեզիա» գրքի հրատարակման պատասխանատուն է: Կազմակերպել է մի շարք գրքերի շնորհանդեսներ, այդ թվում Մոսկվայում:
2010 թվականից կազմակերպել է «Բրյուսովյան ընթերցումներ» միջազգային գիտաժողովները:
2010 թվականի ապրիլի 1-ին նշանակվել է «Բրյուսովյան գիտական կենտրոնի» ղեկավար:
2010 թվականի հոկտեմբերի 12-ին նշանակվել եմ ԲՊՀ գրադարանի ղեկավար՝ համատեղելով գիտական կենտրոնի ղեկավարի պաշտոնը և Վ. Բրյուսովի թանգարանի աշխատանքների համակարգումը:
2012 թվականին պաշտպանել է մագիստրոսական թեզ՝ «Համալսարանական պահոցների ստեղծումը և կիրառումը» թեմայով:
2014 թվականին ընտրվել է «Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումի» նախագահ:
2015 թվականին նշանակվել է EIFL /Electronic Information for Libraries/ միջազգային կազմակերպության հայաստանյան համակարգող:
2019 թվականի ստացել է դոցենտի կոչում «Գրականագիտություն» մասնագիտությամբ:
2019 թվականին հիմնադրել է «Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը:
2020 թվականի մարտից դասավանդում է ՀՀ ԳԱԱ գիտակրթական կենտրոնի «Գրադարանային և տեղեկատվական աղբյուրներ» բաժնում:
2020 թվականի օգոստոսի 21-ին ընտրվել է Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն։
Մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների, վերապատրաստումների, այդ թվում արտասահմանում: Հանդիսացել է հայաստանյան և միջազգային ծրագրերի համակարգող և փորձագետ ինպես գրադարանային, այնպես էլ գրականության ոլորտում:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2005-2010 թվականներին եղել է Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Համաշխարահային գրականության և մշակույթի ամբիոնի հայցորդ։
2009 -2011 թվականներին ՀՀ ԳԱԱ գիտակրթական կենտրոն, «Գրադարանային և տեղեկատվական աղբյուրներ» /Մագիստրոսի կոչում/։
1995-2001 թվականներին Վ.Բրյուսովի անվ. պետական համալսարանի ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետ (ռուսաց լեզվի և գրականության, իսպաներեն լեզվի մասնագետ, բանասեր, մանկավարժ)։
Գիտական կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականին ստացել է դոցենտի կոչում՝ «Գրականագիտություն» մասնագիտությամբ։
2010 թվականին ստացել է ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտ Բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։
Մասնակցություն միջազգային ծրագրերին[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հունվար 20-ին ERASMUS+ CBHE MINERVA («Հետազոտության կառավարման և հանրահասանելի գիտության կարողությունների զարգացումը Մոլդովայի և Հայաստանի բուհերում») ծրագրի Վ.Բրյուսովի անվ. պետական համալսարանի համակարգող։ [1] [2]
2015 թվականի հոկտեմբեր - 2018 թ. հոկտեմբեր- ERASMUS+ CBHE LNSS («Գրադարանային ցանցի աջակցման ծառայություններ. Հայաստանի, Մոլդովայի և Բելառուսի գրադարանների արդիականացում գրադարանի աշխատակազմի մասնագիտական զարգացման և գրադարանների բարեփոխման միջոցով») ծրագրի Վ.Բրյուսովի անվ. պետական համալսարանի համակարգող։[3]
2015 թվականի հունիսի-մինչ օրս- EIFL հայաստանյան համակարգող։ [4]
Միջազգային շարժունության ծրագրերին մասնակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի մարտի 19-23-Erasmus+ HE ծրագրի աշխատակազմի շարժունություն, Սալամանկայի համալսարանի գրադարան, Իսպանիա։
2015 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր - Erasmus+ Ianus II ծրագրի աշխատակազմի շարժունություն, Իաշի Յոհան Կուզայի համալսարանի Միհայ Էմինեսկուի անվան կենտրոնական համալսարանի գրադարան, Ռումինիա։
Մասնագիտական վերապատրաստումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի նոյեմբերի 6-8 | «Հանրահասանելի գիտության ենթակառուցվածքները», Վալենսիայի համալսարան, Իսպանիա |
2019 թվականի հոկտեմբեր 21-25 | «Հետազոտության կառավարման կարողությունների ձևաորում», Լիեժի համալսարան, Բելգիա |
2019 թվականի սեպտեմբերի 25-27 | «Հանրահասանելի գիտություն», ԲՊՀ, Երևան |
2017 թվականի սեպտեմբերի 25-29 | «Որակի ապահովումը գրադարաններում», Կրետեի համալսարան, Հունաստան |
2016 թվականի օգոստոսի 21- սեպտեմբերի 3 | «Գրադարանավարների մասնագիտական վերապատրաստման ծրագրի մշակում», Լիմերիկի տեխնոլոգիական համալսարան, Իռլանդիա |
2014 թվականի ապրիլի 31- մայիսի 3 | «Հեռավար ուսումնառությունը որպես ապագայի կրթյություն», ՀՀ ԳԱԱ գիտակրթական կենտրոն, Երևան |
2014 թվականի հոկտեմբերի 28-31 | «Հասարակայնության հետ կապերը համալսարանական և ակադեմիական թանգարաններում», ԲՊՀ, ICOM, Երևան |
2011 թվականի հոկտեմբերի 3-24 | Մասնագիտական պրակտիկա Լոնդոնի արևմտյան համալսարնի գրադարանում, Մեծ Բրիտանիա |
Մասնակցություն /ելույթ, ներկայացում/ միջազգային գիտաժողովներին, աշխատաժողովներին և սեմինարներին[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Սեմինարներ[9][խմբագրել | խմբագրել կոդը]
- Springer Nature Library Advisory Board Meeting, 12-14 June, Budapest, Hungary.
- How to write effective project proposals under Erasmus+ programme, 9 June, 2017, Yerevan
- English for Specific Purposes, 19-20 May, 2016, Yerevan
- English for Specific Purposes, 23-24 June, 2016, Yerevan
- Media Litearcy, 28-30 June, 2016, Yerevan
- Moscow International Book Fair, 5-8 September, 2016, Moscow, Russia
- Festival Readings, 11-13 April, 2015, Yerevan-Byurakan, Armenia
- Public Administration and NGO Capacity Development, 16-17 October, 2014, Yerevan
- Enforcement and Protection of Copyright: Best International Practices, 15 April, 2014, Yerevan
- A Framework of Reference for Pluralistic Approaches to Languages and Cultures, 10-11 September, 2013, Yerevan
Մասնագիտական անդամակցություն[10][խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականից մինչ օրս | «Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիա» ՀԿ նախագահ |
2019 թվականից մինչ օրս | «Ինտերնետ հանրություն» ՀԿ անդամ |
2019 թվականից մինչ օրս | «Springer Nature» հրատարակչության գրադարանային խորհրդի անդամ |
2018 թվականից | Վ. Բրյուսովի անվ. պետական համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման աշխատանքային խմբի անդամ |
2017 թվականից մինչ օրս | UMAC անդամ |
2017 թվականից մինչ օրս | ICOM անդամ |
2014 թվականի հունիսից մինչ օրս
2012 թվականի հոկտեմբերից մինչև 2013 թվականի դեկտեմբեր |
Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումի նախագահ
Ռուսաստանի համաշխարհային գրականության ինստիտուտի գիտաժողովների կազմկոմիտեի անդամ [11] |
2013 թվականին | Ընթերցանության խորհրդատվական հանձնաժողովի ՀՀ փորձագետ [12] |
2010 թվականի հոկտեմբերից մինչ օրս | Վ. Բրյուսովի անվ. պետական համալսարանի գիտական խորհրդի անդամ |
ԱՅԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ | |
2010 թ. մինչ օրս | «Բրյուսովյան ընթերցումներ» միջազգային գիտաժողովների կազմակերպիչ-պատասխանատու (2010 թ., 2012 թ., 2013 թ. /Մոսկվայում/, 2016 թ., 2018 թ.)
«Բրյուսովյան ընթերցումներ» գիտական հոդվածների ժողովածուների խմբագրական կազմի անդամ, հրատարակման պատասխնատու Գրքերի շնորհանդեսների կազմակերպում (այդ թվում՝ Մոսկվայում՝ Արծաթե դարի թանգարանում) |
Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ունի երեք տասնյակից ավել հրապարակումներ [6]
Հրապարակումների ամբողջական ցանկը՝ https://orcid.org/0000-0003-4316-7284
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն է ընտրվել Աննա Չուլյանը։ [7][13]
Աննա Չուլյանի հրապարակումների ցանկ։ [14][8]
«Առավոտ լուսո»։ Հաղորդման հյուրն է Աննա Չուլյանը։ [9]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ORCID։ «Anna Chulyan (0000-0003-4316-7284)»։ orcid.org (անգլերեն)։ Վերցված է 2021-01-27
- ↑ «MINERVA»։ brusov.am։ Վերցված է 2021-01-27
- ↑ «LNSS»։ brusov.am։ Վերցված է 2021-01-27
- ↑ «| EIFL»։ www.eifl.net։ Վերցված է 2021-01-27
- ↑ «General Assembly | EIFL»։ eifl.net։ Վերցված է 2021-01-27
- ↑ «Brusov Readings»։ brusovcenter.info։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-22-ին։ Վերցված է 2021-01-27
- ↑ tgyurjyan (2019-11-04)։ «International Open Access Week 2019 at AGBU Papazian Library»։ AUA Newsroom (en-US)։ Վերցված է 2021-01-27
- ↑ «6-я международная конференция НЭИКОН «Электронные научные и образовательные ресурсы: создание, продвижение и использование»»։ conf.neicon.ru։ Վերցված է 2021-01-27
- ↑ ORCID։ «Anna Chulyan (0000-0003-4316-7284)»։ orcid.org (անգլերեն)։ Վերցված է 2021-01-27
- ↑ ORCID։ «Anna Chulyan (0000-0003-4316-7284)»։ orcid.org (անգլերեն)։ Վերցված է 2021-01-27
- ↑ «Book Platform - Advisory Committee on Readership - Armenia»։ www.bookplatform.org։ Վերցված է 2021-01-29
- ↑ Wilde Erik (1999)։ Wilde’s WWW։ Berlin, Heidelberg: Springer Berlin Heidelberg։ էջեր 173–262։ ISBN 978-3-642-95857-1
- ↑ «ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՏՆՕՐԵՆ ԱՆՆԱ ՉՈՒԼՅԱՆԻՆ — Հայաստանի Ազգային Գրադարան»։ nla.am։ Վերցված է 2021-01-27
- ↑ ORCID։ «Anna Chulyan (0000-0003-4316-7284)»։ orcid.org (անգլերեն)։ Վերցված է 2021-01-27