Աննա Շարիգինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Շարիգինա
ուկրաիներեն՝ Анна Борисівна Шаригіна
Դիմանկար
Ծնվել է1978
Քաղաքացիություն Ուկրաինա
ՄասնագիտությունԼԳԲՏ իրավունքների ակտիվիստ

Աննա Բորիսովնա Շարիգինա (ուկրաիներեն՝ Ганна Борисівна Шаригіна, 1978), ուկրաինացի ֆեմինիստ և ԼԳԲՏ ակտիվիստ։ Հանդիսանում է կանանց «Սֆերա» ասոցիացիայի, Խարկովի լեսբիական ֆեմինիստական կազմակերպության և «Կիև հպարտության շքերթ» հասարակական կազմակերպության համահիմնադիր, Կիևում կազմակերպված Հպարտության շքերթի կազմկոմիտեի անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Շարիգինան ծնվել է 1978 թվականին։ 2006 թվականին ավարտել է Docudays-ի մարդու իրավունքների դպրոցը, ռուսական «Վոլգա» լեսբիական ֆորումում ուսումնասիրել է հասարակական գործունեություն, այնուհետև շարունակել է իրականացնել հոգեբանական խորհրդատվություններ ուկրաինական «Ֆեմինիզմ» պորտալում՝ Լաիմա Հեյդարի համագործակցությամբ[2]։

Աննա Շարիգինան և նրա գործընկեր Վերա Չեմիգինան արդեն տաս տարուց ավելի է, ինչ մասնակցում են ուկրաինական ԼԳԲՏ համայնքի և լեսբիական կազմակերպությունների գործունեությանը։ Նրանք Կիևում կազմակերպեցին հավասարության համար առաջին հանրային երթերը, համախոհների հետ միասին Խարկովում հիմնեցին լեսբիական «Սֆերա» կազմակերպությունը։ Աննա Շարիգինան ավարտեց Խարկովի ազգային համալսարանի ասպիրանտուրան, նա գիտական հետազոտություններ է իրականացրել գենդերային նույնականության և սեռական կողմնորոշման թեմայով[2]։

Առաջին պրայդ-շքերթը կայացավ Կիևում 2013 թվականին, այնուհետև 2014 թվականին ընդմիջվեց[3]։ Երկրորդ հանուն հավասարության երթը Կիևի փողոցներում կայացել է 2015 թվականին, ուղեկցվել ոստիկանության կողմից և արժանացել մի շարք հասարակական գործիչների աջակցությանը։ Այնուամենայնիվ, երթը տևել է ընդամենը 15 րոպե ցուցարարների դեմ ծայրահեղ զանգվածային բռնությունների կիրառման պատճառով[1]։ Այս տարվա Կիևպրայդ մասսայական միջոցառմանը առաջին անգամ միացան երեք drag-queen–ները[4]։ Ցույցերի ընթացքում տուժել էին տասը անձինք, այդ թվում՝ ոստիկանության ծառայողները, որոնք պաշտպանում էին միջոցառումը[5]։

Աննա Շարիգինայի ֆեմինիստական և ակտիվիստական գործունեությունը Ուկրաինայում մշտապես ուղեկցվում էր ընդդիմության կողմից։ Երբ նա ԼԳԲՏ շարժման մասին դասախոսություն էր կարդում Խարկովի գրախանութում, հանդիպումը պետք է երկու անգամ տեղափոխվեց, նախ այն անցկացվեց Խարկովի «Նակիպելո» մամուլի կենտրոնում, այնուհետև Կիևի «Մեկուսացում» կենտրոնում[6]։ Խարկովի PrideHub հանրային կենտրոնը 2018 թվականի հուլիսին ծխի նռնակներով հարձակման ենթարկվեց դիմակավորված անձանց կողմից ։ Հետագայում շենքը ներկվել էր գրաֆիտով և ցողվել կենդանիների արյունով։ Չնայած ոստիկանության բաժանմունքներ ուղարկված բազմաթիվ բողոքներին և ՆԳ նախարար Արսեն Ավակովին ուղղված ավելի քան 1000 բողոք-նամակներին, այդ հանցագործությունների համար ոչ ոք չի պատժվել[7][8][9]։ Ակտիվիստը ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ ուկրաինացի լեսբուհին ենթարկվում է եռակի խտրականության[10]` որպես կին, որպես հոմոսեքսուալ կին և ԼԳԲՏ շարժման ներքին խտրականության միջոցով։

Ընդ որում, հոմոսեքսուալ կանանց նկատմամբ խտրականությունը տարբեր է, հոմոսեքսուալ տղամարդկանց նկատմամբ խտրականությունից։ Որպես կանոն, տղամարդկանց նկատմամբ վերաբերմունքը ավելի թշնամական և ագրեսիվ է եղել նրան կարող էին նաև ծեծի ենթարկել։ Ուկրաինական հասարակության մեջ կա ամեն ինչի հիերարխիա, որը դրսևորվում է նաև խտրականության ոլորտում։ Հետևաբար, եթե ձեզ ծեծել են, ուրեմն սա իսկապես հանցագործություն և խտրականություն է համարվում։ Բայց եթե ձեզ լուրջ չեն վերաբերվում։ Եթե ձեզ չեն նկատում, եթե ձեր հետ վատ են կատակում, ապա դա ոչինչ է[2]։

«2019 թվականի մարտի առաջին շաբաթում Աննա Շարիգինան մասնակցեց Խարկովում կազմակերպված կանանց համերաշխության շաբաթին.

Միջոցառման նպատակն է վերադառնալ կանանց միջազգային օրվա բուն էությանը, երբ կանայք միավորվում են իրենց իրավունքների համար պայքարում։ Սա կանանց համերաշխության օր է, այլ ոչ թե ծաղկեփնջերի և քաղցրավենիքի։ Կանանց համերաշխության շաբաթը առաջին հերթին կրթական ծրագիր է, և մենք միավորված ենք ոչ թե ինչ-որ բանի դեմ, այլ կանանց շուրջը, կանանց համայնքների և ուկրաինական ողջ հասարակության զարգացման համար[11]։

2020 թվականի հունվարին Աննա Շարիգինան քննադատեց Մայք Պոմպեոյին Ուկրաինա այցելելու համար, բայց ժամանակ չգտավ հանդիպելու ԼԳԲՏ շարժման ուկրաինացի առաջնորդների հետ[8][9]։ Աննա Շարիգինան թերահավատորեն գնահատեց Ուկրաինայի Գերագույն խորհրդում «Արժեքներ, արժանապատվություն, ընտանիք» միջխմբակցական միավորման ստեղծումը, որտեղ ընդգրկված էին ավելի քան 300 ժողպատգամավորներ։ Միջխմբակցական պատգամավորական միավորման նպատակն է՝ պաշտպանել ուկրաինական հասարակության հավերժական արժեքները և դեմ կանգնել հիմնարար բնական օրենքները հանուն քաղաքական նորաձևության ոչնչացնելու փորձերին[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Claire Gaillard, Anna Sharyhina — Ukraine, Hope for the Future, Les Spread the Word, 5 October 2015. Translated by Leanne Ross.
  2. 2,0 2,1 2,2 zmina. «Анна Шаригіна: "Чекаю, коли в Україні можна буде безпечно сказати "я – лесбійка"». zmina.info (ուկրաիներեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
  3. Анна Шарыгина: «Люди устали прятаться»
  4. Анна Шаригіна: «Навіть дитині зрозуміло, в якій гомофобній країні ми живемо»
  5. Clara Marchaud, Kyiv Pride week events to raise awareness, defend LGBTQ rights, Kyiv Post, June 8, 2018.
  6. Ganna Grytsenko, What are the real barriers to freedom of assembly in Ukraine?, openDemocracy, May 16, 2018.
  7. https://www.ukrinform.ua/rubric-regions/2843938-krov-ta-napisi-na-stinah-harkivski-lgbtaktivisti-zvernulisa-do-avakova.html Кров та написи на стінах: харківські ЛГБТ-активісти звернулися до Авакова
  8. 8,0 8,1 Anna Nemtsova, Mike Pompeo Snubs Ukraine’s Embattled LGBTQ Community, The Daily Beast, Jan 31, 2020.
  9. 9,0 9,1 Lily Wakefield, US Secretary of State Mike Pompeo refuses to meet with LGBT activists in Ukraine, Pink News, February 1, 2020.
  10. Крона. Гендерно-інформаційний центр. «Анна Шаригіна: «В парі бути не соромно, соромно бути в гомосексуальній парі» (відео, частина перша)». krona.org.ua (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
  11. Natalia Ivanova, International Women’s Day: Breaking Stereotypes, Kharkiv Observer, March 8, 2019.
  12. Гордон. «ЛГБТ-активистка Шарыгина об объединении "Ценности, достоинство, семья" в Раде: Пока в панику не впадаю. Наверное, до первого закона против абортов». gordonua.com (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]