Աննա Յգելոնկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննա Յգելոնկա
Anna Jagiellonka
Kober Anna Jagiellon as a widow.jpg
«Աննա Յգելոնկայի դիմապատկերը», հեղինակ՝ Մարտին Կոբեր, 1595 թվական
Լեհաստանի թագավորության և Լիտվայի մեծ իշխանության թագուհի
1575 — 1596
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 18, 1523[1]
Ծննդավայր Կրակով, Լեհաստանի թագավորություն
Վախճանի օր սեպտեմբերի 9, 1596(1596-09-09)[1][2] (72 տարեկանում)
Վախճանի վայր Վարշավա, Ռեչ Պոսպոլիտա
Գերեզման Վավելյան տաճարի արքայական գերեզմանատուն
Թաղված Վավելյան տաճարի արքայական գերեզմանատուն
Դինաստիա Յագելլոներ
Քաղաքացիություն Լիտվական մեծ իշխանություն
Հայր Սիգիզմունդ I Ծեր
Մայր Բոնա Սֆորցա
Ամուսին Ստեֆան Բատորի
 
Ինքնագիր Autograph of Anna Jagielonka.PNG

Աննա Յգելոնկա (լեհ.՝ Anna Jagiellonka, հոկտեմբերի 18, 1523[1], Կրակով, Լեհաստանի թագավորություն - սեպտեմբերի 9, 1596(1596-09-09)[1][2], Վարշավա, Ռեչ Պոսպոլիտա), Լեհաստանի թագավոր Սիգիզմունդ I-ի դուստրը, 1575 թվականից՝ Լեհաստանի և Լիտվական մեծ իշխանության միացյալ ունիայի՝ Ռեչ Պոսպոլիտայի թագուհի[3]։

Հոր՝ Սիգիզմունդ Ծեր արքայի մահվանից որոշ ժամանակ անց երկրում ստեղծվում է խառնակ իրավիճակ, որի պայմաններում Աննան դառնում է Ռեչ Պոսպոլիտայի գահի միակ օրինական հավակնորդը։ Ստեղծվել էր մի այնպիսի իրադրություն, որ լեհ-լիտվական գահը չուներ իշխող հարստությունից սերվող արու ներկայացուցիչ, ով կկարողանային շարունակել արքայատոհմի ժառանգական իշխանությունը (Յագելոնների հարստության վերջին արու ժառանգը՝ Սիգիզմունդի որդի Սիգիզմունդ II Օգոստոսը, մահացել էր 1572 թվականին):

Այսպիսով՝ 1572 թվականին Աննա Յգելոնկան սկսում է միանձնյա կառավարել երկիրը՝ միաժամանակ մերժելով ամուսնության բոլոր առաջարկությունները։ 1576 թվականին սակայն Աննան ամուսնանում է Ստեֆան Բատորիի հետ, ով էլ ինքնաբերաբար դառնում է Լեհաստանի արքայի և Լիտվայի մեծ իշխանի պաշտոնատարը։ Հարկ է նշել, որ վերջիններիս ամուսնությունը կրում էր պայմանական բնույթ, քանզի պլանավորված էր նախօրոք։ Երկիրը հավասարապես կառավարվում էր թագավորի և թագուհու կողմից․ այսպիսով՝ Ստեֆանը մերձբալթյան շրջաններում զբաղված էր Լիվոնյան պատերազմներով, իսկ Աննան՝ Վարշավայում իրականացնում էր Ռեչ Պոսպոլիտայի հասարակաքաղաքական, ներքին կյանքին վերաբերվող հարցերի լուծմամբ։

Ստեֆանի մահվանից՝ 1586 թվականից հետո վերջինիս հաջորդում է Սիգիզմունդ III Վազա արքան, որը համարվում է Ռեչ Պոսպոլիտայի թագավորության պատմության ամենանշանավոր գահակալներից մեկը։ Սիգիզմունդը Աննայի զարմիկն էր և վերջինիս ընտրությունն ամենևին էլ պատահական չէր, քանզի թագուհու դիրքերը շարունակում էին երկրում մնալ անհողդողդ և աննկուն։

Աննա Յգելոնկան մահանում է 1596 թվականի սեպտեմբերի 9-ին՝ 72 տարեկան հասակում՝ Ռեչ Պոսպոլիտայի թագավորանիստ-ոստան Վարշավայում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119442078 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 FemBio
  3. Dmitrieva, Marina; Lambrecht, Karen (2000). Krakau, Prag und Wien: Funktionen von Metropolen im frühmodernen Staat (in German). Franz Steiner Verlag. ISBN 3-515-07792-8.