Աննա Մոֆֆո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Մոֆֆո
Ծնվել էհունիսի 27, 1932(1932-06-27)[1]
Wayne, Դելավեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մահացել էմարտի 9, 2006(2006-03-09)[2][3][4] (73 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանՔենսիկո
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունօպերային երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, էսպերանտիստ, կինոդերասանուհի և հեռուստահաղորդավարուհի
Երգչաձայնկոլորատուրային սոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլRCA Victor
ԿրթությունՔերտիսի անվան երաժշտական ինստիտուտ, Սանտա Չեչիլիայի ազգային ակադեմիա և Radnor High School?
ԱմուսինMario Lanfranchi?[5] և Robert W. Sarnoff?[5]
Պարգևներ
 Anna Moffo Վիքիպահեստում

Աննա Մոֆֆո (անգլ.՝ Anna Moffo, հունիսի 27, 1932(1932-06-27)[1], Wayne, Դելավեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ - մարտի 9, 2006(2006-03-09)[2][3][4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի օպերային երգչուհի, հեռուստատեսային անձնավորություն և դերասանուհի։ Իր սերնդի առաջատար լիրիկական-կոլորատուրային սոպրանոներից մեկը՝ նա ուներ զգալի դիապազոնով ու ճկունությամբ ջերմ ու պայծառ ձայն։ Առանձնանալով նաև ֆիզիկական գեղեցկությամբ` ստացել է «La Bellissima» մականունը.[6]։

Շահելով Ֆուլբրայթի մրցանակը՝ ուսանել է Իտալիայում, որտեղ հայտնի է դարձել 1956 թվականին RAI հեռուստաընկերության համար երեք օպերային հեռուստատեսային բեմադրություններում գլխավոր դերերգերում հանդես գալուց հետո։ Նա վերադարձել է ԱՄՆ Չիկագոյի Լիրիկ օպերային թատրոնում 1957 թվականի հոկտեմբերի 16-ին իր դեբյուտի համար։ Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում նրա դեբյուտը կայացել է 1959 թ. նոյեմբերի 14-ին։ Նա ելույթ է ունեցել Մետրոպոիտեն օպերայում ավելի քան տասնյոթ թատերաշրջանների ընթացքում։

Մոֆֆոյի ամենավաղ ձայնագրությունները կատարվել են EMI Records-ի համար։ 1960 թվականին նա բացառիկ պայմանագիր է կնքել RCA Victor-ի հետ՝ ձայնագրվելով ընկերության համար մինչև 1970-ականների վերջը։ 1960-ականների սկզբներին նա վարել է սեփական շոու իտալական հեռուստատեսությամբ և նկարահանվել է մի քանի օպերային ֆիլմերում, ինչպես նաև ոչ երգեցողական դերերում։

1970-ականների սկզբներին Մոֆֆոն հայտնի է դարձել նաև Գերմանիայում՝ օպերային ներկայացումների, հեռուստատեսային ելույթների և մի քանի ֆիլմերի միջոցով` շարունակելով նաև ամերիկյան օպերային ելույթները։

Չափազանց մեծ ծանրաբեռնվածության պատճառով 1960-ական թթ. վերջերից Մոֆֆոն վոկալ լուրջ խնդիրներ է ունեցել, որոնցից նա երբեք լիովին չի վերականգնվել։ Նրա վերջին ելույթը Մետրոպոլիտեն օպերայում տեղի է ունեցել 1983 թվականին։

Ընտրյալ ձայնագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Մոֆֆոն 1962 թվականին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]