Աննա Մարիա Ռավնոպոլսկա-Դին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Մարիա Ռավնոպոլսկա-Դին
Ի ծնե անունբուլղար․՝ Анна-Мария Равнополска-Дийн
Ծնվել էօգոստոսի 3, 1960(1960-08-03) (63 տարեկան)
Սոֆիա, Բուլղարիա
Երկիր Բուլղարիա
Մասնագիտությունկոմպոզիտոր
Գործիքներտավիղ
ԿրթությունԵրաժշտության պետական ակադեմիա
 Anna-Maria Ravnopolska-Dean Վիքիպահեստում

Աննա Մարիա Յորդանովա Ռավնոպոլսկա-Դին (բուլղար․՝ Анна-Мария Йорданова Равнополска-Дийн, օգոստոսի 3, 1960(1960-08-03), Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի տավղահար և կոմպոզիտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա-Մարիա Ռավնոպոլսկա-Դինը ծնվել է Սոֆիայում։ Սովորել է իտալացի պրոֆեսոր և տավղահար Լիանա Պասկալիի մոտ, այնուհետև կրթությունը շարունակել է ԱՄՆ-ում, անվանի տավղահար պրոֆեսոր Սյուզեն ՄաքԴոնալդի մոտ` Ինդիանայի համալսարանում (Բլումինգթոն)։ Նրա երկու ուսուցիչները՝ Մարսել Տուրնիե (Լիանա Պասկալի) և Հենրիետ Ռենի (Սյուզեն ՄակԴոնալդ) եղել են ֆրանսիական տավղահարների դպրոցի սաներ։ Ինդիանայի համալսարանի երաժշտական դպրոցից ստացել է Արտիստիկ դիպլոմ։ 1992 թվականին առաջին անգամ հանդես է եկել Նյու Յորքի Քարնեգի հոլում։ Ամերիկյան հանդիսատեսին ներկայացվել է Նյու Յորքի WQXR ռադիոյի «McGraw-Hill Young Artists Showcase» հաղորդման միջոցով, ավելի ուշ մասնակցել է մի շարք նշանավոր միջազգային մրցույթների, այդ թվում՝ Գարիլեսսի Բերիում, Մյունխենում և Երուսաղեմում։

1992 թվականին դարձել է Բուլղարիայի ամերիկյան համալսարանի հիմնադիրներից մեկը։ Համալսարանում դասավանդել է մի քանի տեսական և դաշնամուրի ու տավիղի կիրառական դասընթացներ։ 2008 թվականին Ռավնոպոլսկա-Դինի ուսանողները Բալկանյան թերակղզում առաջին անգամ կատարել են Պյոտր Չայկովսկու եղանակները[1]։

Աննա Մարիա Ռավնոպոլսկա-Դինի ամենահայտնի ելույթներից մեկը եղել է 2002 թվականին, Ժնևի տավղահարների ութերորդ համաշխարհային կոնգրեսում։ Այնտեղ նա կատարել է առաջին տավիղ վեց տավղահարների համույթում և առանձին մենահամերգ է ունեցել, չնայած ձախ ձեռքի մասնակի կաթվածահարությանը։

Աննա-Մարիա Ռավնոպոլսկա-Դինն իր կանտելեով, իռլանդական և պարագվայական տավիղ

2003 թվականին Աննա Մարիա Ռավնոպոլսկա-Դինը բացահայտել է իր կոմպոզիտորական տաղանդը։ Նրա առաջին ստեղծագործությունը` «Իմպրովիզացիա», գրված է բուլղարական ժողովրդական ոճով։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր, հոդվածներ և թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տավիղը բալկանյան կոմպոզիտորների նվագախմբային ստեղծագործություններում (1900-1930)

"Երաժշտություն. երեկ-այսօր", 2002

  • Տավիղը որպես գունագեղ գործիք 20-րդ դարի սկզբում ("Арфата като колористичен инструмент в началото на ХХ век"), 954-90353-9-5, 2001
  • Տավիղը որպես գունագեղ գործիք Կլոդ Դեբյուսիի ստեղծագործություններում, 2001

“Երաժշտական հորիզոններ”, vol. 7 - 8, 2001, 21- 25, 27 - 33

  • Կարգավորումներ մենակատար տավղահարի համար, Սոֆիայի լարային ինստիտուտ, 1995
  • Կարգավորումներ մենակատար տավղահարի համար, 1988

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bulgarian Harp Favorites, Arpa d’oro, CD 2003
  • Legende: French Music for Harp, Gega compact disc, 1999
  • Harpist at the Opera (honoring the Donizetti bicentennial), Arpa d'oro CD, 1997
  • Harps of the Americas (Paraguayan and pedal harps), Arpa d'oro CD, 1996
  • Erich Schubert Pop Harp Festival, Gega CD, 1994
  • A Harpist's Invitation to the Dance, Gega CD, 1992

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Մարիա Ռավնոպոլսկա-Դին» հոդվածին։