Աննա Մարիա Գալոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աննա Մարիա Գալոյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 23, 1982(1982-02-23) (42 տարեկան)
ԾննդավայրԿոհտլա-Յեռվե, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Էստոնիա
ԿրթությունՏարտուի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունԷստոնիայի բարեփոխումների կուսակցություն
Կայքanna-maria.ee
 Anna-Maria Galojan Վիքիպահեստում

Աննա Մարիա Գալոյան (փետրվարի 23, 1982(1982-02-23), Կոհտլա-Յեռվե, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի քաղաքագետ[1], խուսափել է բանտային ազատազրկումից[2][3][4], երեք առևտրական կազմակերպությունների կառավարման անդամ է[5]։ The Baltic Times անգլալեզու թերթի քաղաքական վերլուծաբան[5],, Էստոնիայի բարենորոգումների կուսակցության երիտասարդական թևի նախկին առաջնորդ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000—2004 թվականներ, Տարտուի համալսարան՝ քաղաքագիտություն
  • 2004 թվական, Տարտուի համալսարան՝ միջազգային հարաբերություններ, գիտական մագիստրատուրա
  • 2005—2006 թվականներ, Էստոնիայի Դիվանագիտական Դպրոց՝ միջազգային հարաբերություններ և եվրոպական ինտեգրացում[1]։

Քրեական գործ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալոյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ Էստոնիայում եվրոպական շարժման կազմակերպությանը (эст. «Eesti Euroopa Liikumine») պատկանող փողերի մեծ խմբաքանակի յուրացման և վատնման մեղադրանքով։ Մեղադրանքի համաձայն՝ ընդհանուր վնասը կազմել է 930․000 կրոնո (59․000 եվրո)[6][7]։ 2011 թվականի մայիսին Հարյումաայի գավառային դատարանը նրան դատապարտել է մեկ տարի տաս ամիս ազատազրկման, որից հինգ ամիսը փաստացի բանտային ազատազրկում, մնացած ժամկետը՝ պայմանական ազատազրկում[8]։ Այն բանից հետո, երբ շրջանային դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել[9][10], Աննա Մարիան պետք է պատիժը կրեր 2012 թվականի փետրվարի 7-ից[11], սակայն մինչև պատիժը կրելու ժամկետը նա լքել է Էստոնիան և մեկնել է Լոնդոն՝[12] քաղաքական ապաստան գտնելու նպատակով, քանի որ համարել է, որ հետապնդվում է էստոնացի քաղաքական գործիչների՝ այդ թվում նաև Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսի կողմից[13][14]։ 2015 թվականի փետրվարի 19-ին Միացյալ թագավորությունից տեղափոխվել է Էստոնիայի բանտ[15][16]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարիայի առաջին և հարազատ լեզուն ռուսերենն է։ Նա ազատ տիրապետում է նաև էստոներենին, լավ է իմանում հայերեն, անգլերենը, գերմաներենն ու ֆրանսերեն[17]։
  • 2009 թվականին Աննա Մարիան «Playboy» ամսագրի համար էրոտիկ ֆոտեսեսիա է ունեցել[18]։
  • «Jenpromuze» չեխական հրատարակչության վարկանիշի համաձայն Աննա Մարիան զբաղեցնում է աշխարհի ամենասեքսուալ կին քաղաքական գործիչների չորրորդ հորիզոնականը[19]։ Իսպանական «20 Minutos» կայքի տվյալներով՝ վեցերորդը[1]։
  • 2010 թվականին «The Sun» բրիտանական տաբլոիդի շոտլանդական բաժինը Գալոյանին համարել է աշխարհի ամենասեքսուալ կին քաղաքական գործիչը[20]։
  • 2010 թվականին բելգիական «Xocai» շոկոլադ արտադրող ընկերությունը հրավիրել է Գալոյանին իր արտադրանքը գովազդելու համար[21][22]։
  • Աննա Մարիա Գալոյանը Էստոնիայում առավել հայտնի է համացանցում[23]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 ««Աննա Մարիա՝ քաղաքականության մեջ գեղեցիկ կին»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
  2. «Эстония выдала европейский ордер на арест Галоян». // rus.err.ee. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.
  3. «Galojani kohta väljastati Euroopa vahistamismäärus». // uudised.err.ee. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.(էստոներեն)
  4. «Подан европейский запрос на экстрадицию Галоян». // dzd.ee. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.
  5. 5,0 5,1 ПОСМОТРИ, с какими фирмами связана Анна-Мария Галоян (չաշխատող հղում)
  6. «Анна-Мария Галоян предстанет перед судом 8 марта». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
  7. «Обвинение: Галоян использовала деньги работодателя и на лечение целлюлита». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
  8. «Суд приговорил Анну-Марию Галоян к пяти месяцам реального тюремного заключения». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
  9. «Суд оставил в силе тюремное заключение Галоян». // rus.delfi.ee. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 18-ին.
  10. «Галоян: я была готова идти в тюрьму хоть прямо с допросов». // limon.ee. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 7-ին.
  11. «Анна-Мария Галоян должна сесть в тюрьму 7 февраля». // rus.delfi.ee. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին.
  12. «История с Галоян показывает: среди равных есть более равные». // rus.postimees.ee. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 29-ին.
  13. «Анна-Мария Галоян будет просить в Лондоне политического убежища». // rus.delfi.ee. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 27-ին.
  14. «Анна-Мария Галоян: ни одного убийцу не мучили так, как меня!». // rus.delfi.ee. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 29-ին.
  15. Галоян конвоировали из Великобритании на родину и доставили в тюрьму, rus.err.ee
  16. «Галоян депортировали из Великобритании в Эстонию и доставили в тюрьму». // rus.delfi.ee. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.
  17. «Анна-Мария Галоян – красивая женщина в политике». // yerevan-city.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.
  18. «Анна-Мария Галоян обнажилась для Playboy»
  19. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
  20. Naisena võtan seda kui komplimenti!(էստոներեն)
  21. [1]
  22. Anna-Maria Galojanist sai šokolaaditüdruk(էստոներեն)
  23. «theWIPlist.com: The Most Famous People on the Internet». // thewiplist.com. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 20-ին.(անգլ.)

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]