Աննա Մարիա Ալբերգետտին ծնվել է իտալական Պեզարո քաղաքում 1936 թվականի մայիսի 15-ին։ Կարիերան սկսել է՝ նկարահանվելով Բրոդվեյում։ Այստեղ էլ ստացել է իր անդրանիկ կինոմրցանակը՝ «Tony Award» 1962 թվականին։ Մրցանակին արժանացավ որպես լավագույն դերասանուհի «Carnival» մյուզիքլի համար։ Դերասանուհին հրաշամանուկ է եղել։ Նրա հայրը օպերային երգիչ էր և Հռոմի օպերային թատրոնի կոնցերտմեյստեր։ Իսկ մայրը դաշնակահարուհի էր։ Վեց տարեկան հասակում Աննա Մարիան երգում էր Հռոդոս կղզում կայացած համերգներին։ Դերասանուհին համերգներով հանդես է եկել նաև Նյու ՅորքիՔարնեգի հոլում 13 տարեկան հասակում[2]։ Ալբերգետտին նաև «Life»[3][4] ամսագրի շապիկին է հայտնվել երկու անգամ։ Ավելի քան 50 անգամ դերասանուհին հայտնվել է «Էդ Սալլիվանի շոուում»։ 1957 թվականին հյուր է գնացել NBC[5] հեռուստաալիքի «The Gisele MacKenzie Show» և «The Pat Boone Chevy Showroom» հաղորդաշարերին։ Դին Մարտինի հետ նույն թվականին նկարահանվել է «Ten Thousand Bedrooms» ֆիլմում, իսկ Ջերի Լյուիսի հետ «Cinderfella» ֆիլմում։
Ursula Jackson, "Anna Maria Alberghetti". In Italian Americans on the Twentieth Century, ed. George Carpetto and Diane M. Evanac. Tampa, FL: Loggia Press, 1999, pp. 6–7
David Dye, Child and Youth Actors: Filmography of Their Entire Careers, 1914-1985. Jefferson, NC: McFarland & Co., 1998, p. 4.