Աննա Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննա Հովհաննիսյան
Ծնվել է1903
ԾննդավայրՎաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 29, 1977(1977-11-29)
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունթարգմանիչ
Ծնողներհայր՝ Հովհաննես Հովհաննիսյան
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Աննա Հովհաննեսի Հովհաննիսյան (1903, Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 29, 1977(1977-11-29)), հայ թարգմանչուհի, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1937 թվականից։

Բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանի դուստրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վաղարշապատ (այժմ՝ Էջմիածին) քաղաքում։ 1916 թվականին ավարտել է Բաքվի օրիորդաց գիմնազիան և որոշ ժամանակ աշխատել գթության քույր։ Ապա ընդունվել և 1929 թվականին ավարտել է Լենինգրադի արվեստի պատմության Գերցենի անվան ինստիտուտը։ Այնուհետև մի քանի տարի ռուսաց լեզու է դասավանդել Լենինգրադի միջնակարգ ուսումնական հաստատություններում։ Հետո զբաղվել է թարգմանչական գործունեությամբ։

Նրա թարգմանությամբ ռուսերեն լույս են տեսել Մուրացանի «Գևորգ Մարզպետունին», «Պատմվածքները», Ստեփան Զորյանի «Պապ թագավորը», Ծերենցի, Շիրվանզադեի, Նաիրի Զարյանի, Քրիստափոր Թափալցյանի, Բոգդան Վերդյանի մի շարք գործեր։ Ռուսերեն է թարգմանել նաև Մարտիրոս Սարյանի «Իմ կենսագրությունը» երկը։

Ռուսերենից հայերեն է թարգմանել Վ. Ավդեևի, Սամուիլ Մարշակի ստեղծագործություններից։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին որպես զինվորական թղթակից աշխատել է Լենինգրադում, ներկա եղել քաղաքի շրջափակմանը։ Մահացել է 1977 թվականին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 309