Աննա Կլեման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննա Կլեման
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 24, 1862(1862-11-24)[1][2]
ԾննդավայրRoyal Karlskrona Admiralty parish, Կառլսկրունա, Բլեքինգե, Շվեդիա[1][2]
Մահացել էապրիլի 8, 1940(1940-04-08)[1][3] (77 տարեկան)
Մահվան վայրՍտեպպսհոլմս, Շվեդիա[4][1][3]
ԳերեզմանԳերեզմանատուն Գալևարվ[5]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Մասնագիտությունհակապատերազմային ակտիվիստ, սուֆրաժիստ և Ապահովագրական բրոքեր
ԱշխատավայրQ10561469?[1][6]
Զբաղեցրած պաշտոններընկերության նախագահ[7]
ԱնդամությունՀարատև խաղաղության կանանց միջազգային կոմիտե և National Council of Swedish Women?[8]
Anna Kleman Վիքիպահեստում

Աննա Սոֆիա Կլեման (շվեդերեն՝ Anna Sofia Kleman, նոյեմբերի 24, 1862(1862-11-24)[1][2], Royal Karlskrona Admiralty parish, Կառլսկրունա, Բլեքինգե, Շվեդիա[1][2] - ապրիլի 8, 1940(1940-04-08)[1][3], Ստեպպսհոլմս, Շվեդիա[4][1][3]), շվեդ ապահովագրական գործակալ և ֆեմինիստ, հայտնի է որպես կանանց իրավունքների համար պայքարով և պացիֆիստ։ Հատկապես ակտիվ պայքարել է կանանց ընտրական իրավունքի համար։ Աննան 1911 թվականին մասնակցել է Ստոկհոլմի կանանց սուֆրաժիստական կոնֆերանսին և ներկայացրել Շվեդիան 1915 թվականին Հաագայում կայացած Կանանց միջազգային խաղաղության կոնֆերանսին։ Երբ 1919 թվականին ստեղծվել է Save the Children կազմակերպությունը, նա մտել է այդ կազմակերպության շվեդական բաժնի վարչության կազմի մեջ և ի վերջո դարձել է դրա նախագահը[9][10]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Սոֆիա Կլեմանը ծնվել է Կարլսկրունայում, 1862 թվականին, Կարլ Կլեմանի (1820-1872) և Յոհաննա Ավգուստա Գրամի (1825-1904) դուստրն է։ Նրա կրտսեր քույրը՝ Էլլեն Կլեմանը (1867-1943), նույնպես ակտիվորեն մասնակցել է կանանց շարժմանը[11]։

1895 թվականին նա արդեն աշխատում էր Ստոկհոլմի «Տուլե» ապահովագրական ընկերությունում։ 1903 թվականից Կլեմանն անդամակցել է Ուսանողների և աշխատողների ասոցիացիային (շվեդ. Studenter och Arbetare), իսկ 1906-1911 թվականներին մտնել է Կանանց ընտրական իրավունքի ազգային ասոցիացիայի վարչության կազմի մեջ (շվեդ. Landsföreningen för kvinnans politiska rösträtt): Կլեմանը կանանց ընտրական իրավունքների կողմնակից էր, 1911 թվականին եղել Ստոկհոլմի սուֆրաժիստական Կոնգրեսի ակտիվ մասնակիցը։ Նա մասնակցել է նաև 1915 թվականի Հաագայի կանանց Խաղաղության Կոնգրեսին և 1919 թվականին Ցյուրիխում կայացած Խաղաղության և ազատության կանանց միջազգային միության կոնգրեսին[12]։

Նա, որպես գրող, 1916 թվականից հոդվածներ է հրապարակել՝ ի պաշտպանություն կանանց ընտրական իրավունքի «Rösträtt för kvinnor» մասնագիտացված ամսագրում[13]։

Կլեմանն ակտիվ մասնակցություն է ունեցել նաև պացիֆիստական շարժմանը՝ ղեկավարելով Խաղաղության և ազատության կանանց միջազգային միության շվեդական բաժինը 1915 թվականից մինչև 1918 թվականը։ 1925 թվականին նա Վաշինգտոնում մասնակցել է Կանանց սուֆրաժիստական ասոցիացիայի կողմից կազմակերպված Կանանց միջազգային խորհրդի համագումարին և այնտեղ տարված քննարկումների մասին պատմել է կանանց շարժմանը նվիրված «Hertha» ամսագրում[13]։ Աննա Կլեմանը մահացել է 1940 թվականին, Ստոկհոլմում[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Anna Sofia Kleman
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Karlskrona amiralitetsförsamlings kyrkoarkiv, Födelse- och dopböcker. Huvudserien, SE/LLA/13200/C I a/15 (1862-1870), bildid: C0057760_00041
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Skeppsholms kyrkoarkiv, Död- och begravningsböcker, SE/SSA/0014/F I/6 (1912-1940), bildid: 00025777_00143
  4. 4,0 4,1 4,2 Swedish death index
  5. http://www.svenskagravar.se/gravsatt/102659768Svenska gravar.
  6. Hedberg W., Arosenius L. Svenska kvinnor från skilda verksamhetsområden : Biografisk uppslagsbok (швед.) — 1914. — P. 52.
  7. Årsberättelser för Landsföreningen och lokalföreningarna för kvinnans politiska rösträttOskar Eklunds boktryckeri.
  8. https://www.skbl.se/sv/artikel/AnnaKleman
  9. «Anna Kleman» (շվեդերեն)։ Göteborgs universitetsbibliotek։ Վերցված է 16 апреля 2020 
  10. Katta։ «Anna Kleman – med engagemang i kvinnofrågor och fredsarbete» (շվեդերեն)։ Kulturlandskapetblekinge։ Վերցված է 16 апреля 2020 
  11. Toijer-Nilsson, Ying։ «Ellen E A Kleman» (շվեդերեն)։ Svensk biografiskt lexikon։ Վերցված է 16 апреля 2020 
  12. «Anna Kleman» (շվեդերեն)։ Göteborgs universitetsbibliotek։ Վերցված է 16 апреля 2020 
  13. 13,0 13,1 Katta։ «Anna Kleman – med engagemang i kvinnofrågor och fredsarbete» (շվեդերեն)։ Kulturlandskapetblekinge։ Վերցված է 16 апреля 2020 
  14. «Kleman, släkter» (շվեդերեն)։ Riksarkivet: Svenskt biografiskt lexikon։ Վերցված է 16 апреля 2020