Աննա Կարինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննա Կարինա
ֆր.՝ Anna Karina
Anna karina.jpg
Ծնվել էսեպտեմբերի 22, 1940(1940-09-22)[1][2][3][4] (78 տարեկան)
ԾննդավայրSolbjerg, Aarhus Municipality, Կենտրոնական Յուտլանդիա տարածաշրջան, Դանիա, Դանիա
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Flag of Denmark.svg Դանիա
Մասնագիտություներգչուհի, կինոռեժիսոր, վիպասան, սցենարիստ, մոդել, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, գրող և դերասանուհի
Ամուսին(ներ)Դանիել Դյուվալ, Դենի Բերի, Ժան Լյուկ Գոդար և Պիեռ Ֆաբր
Պարգևներ և մրցանակներԲոդիլ պատվավոր մրցանակ, «Արծաթե արջ» մրցանակ լավագույն կանացի դերի համար, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ և Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր

Աննա Կարինա (դան․՝ Anna Karina, Հաննե- Կարին Բայեր, դան․՝ Hanna Karin Blarke Bayer սեպտեմբերի 22, 1940(1940-09-22)[1][2][3][4], Solbjerg, Aarhus Municipality, Կենտրոնական Յուտլանդիա տարածաշրջան, Դանիա, Դանիա), ազգությամբ դանիացի ֆրանսիական կինոյի և թատրոնի դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ, երգչուհի: 1960-ական թվականներին հայտնի է դարձել որպես ֆրանսիական կինոյի «նոր ալիք» ուղղության հիմնադիրներից Ժան Լյուկ Գոդարի մուսա[5]՝ նկարահանվելով նրա բազմաթիվ ֆիլմերում՝ Փոքրիկ զինվորը (1960), «Կինը մնում է կին» (1961), Ապրել իր կյանքով (1962), «Կողմնակի անձինք» (1964), «Խենթ Պիերոն», «Ալֆավիլ» (երկուսն էլ՝ 1965): «Կինը մնում է կին» ֆիլմի համար Կարինան Բեռլինի կինոփառատոնում արժանացել է «Արծաթե արջ» մրցանակին լավագույն դերասանուհի անվանակարգում[6]:

Կարինան համարվում է 1960-ական թվականների կիոնոյի խորհրդանիշ[7][8]: Նյու Յորք Թայմսը նրան բնութագրել է որպես «կինոյի գեղեցիկ դերասանուհիներից մեկը և ֆրանսիական նոր ալիքի հավերժ խորհրդանիշը»[9]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Կարինան ծնվել է 1940 թվականին, Կոպենհագենում, կապիտանի ընտանիքում: Ծնողների ամուսնալուծվելուց հետո մի քանի տարի ապրել է տատիկի մոտ, 8 տարեկանից ապրել է մոր հետ: Կարիերան սկսել է Դանիայում և 14 տարեկանում երգել կաբարեում, հանդես եկել կոմերցիոն ռադիոհաղորդումներում և նկարահանվել կարճամետրաժ ֆիլմերում[10][11][11]: Աշխատել է կինոստուդիայում որպես ստատիստ: Առաջին անգամ նկարահանվել է իր հայրենիքում՝ «Աղջիկը և ոտնամանները» կարճամետրաժ ֆիլմում: Տեղափոխվելով Փարիզ Կարինան որոշ ժամանակ աշխատել է որպես նորաձևություններ ցուցադրող, միաժամանակ նկարահանվել անգլիական գովազդային ժապավեններում և ամսագրերում, այդ թվում՝ Elle ամսագրում[12], որտեղ հանդիպել է Պիեռ Կարդենին և Կոկո Շանելին[13]: Կարինան նշել է, որ Շանելն է օգնել իրեն հնարելու իր պրոֆեսիոնալ անունը՝ Աննա Կարինա[14]:

Կարինային Ժան Լյուկ Գոդարը հանդիպել է Palmolive-ի շարքի նկարահանումների ժամանակ: 1959 թվականին Կարինան փոքր դերակատարումներով հանդես է եկել իր ապագա ամուսնու՝ Ժան Լյուկ Գոդարի «Վերջին շնչում» (1959), Փոքրիկ զինվորը (1960), «Կինը մնում է կին» (1961), «Ապրել իր կյանքով» (1962), «Ալֆավիլ» (1965), «Խենթ Պիերոն» (1965) և այլ ֆիլմերում:

1969 թվականին Կարինան հանդես է եկել ֆրանսիացի երիտասարդ ռեժիսոր Անդրե Ֆարուագիի «Մեռնելու ժամանակը» ֆիլմում: Նկարահանվել է նաև Ժակ Ռիվետի «Միանձնուհին» (1966), Լուկինո Վիսկոնտիի «Օտարականը» (1967), Ջեկ Լի Թոմպսոնի «Մինչև կգա ձմեռը» (1968), Ջորջ Կյուքորի «Ժյուստին» (1968), Թոնի Ռիչարդսոնի «Ծիծաղ խավարում» (1969), Հանս Գայսենդորֆերի «Դոն Կարլոս» (1972), Ժոել Սանտոնիի «Եփված հավկիթները» (1976), Ժան-Ֆրանսուա Դավիի «Ընծա գուլպա» (1978), Լորին Մազելի «Ռեջինա» (1982) և այլ ֆիլմեր: 1973 թվականին Կարինան իր գրած սցենարով նկարահանում է «Ապրել միասին» կինոնկարը: Իր երկրորդ՝ «Գազաններ» ֆիլմում (1975) Կարինան արծարծել է մայրության թեման և ժամանակակից կնոջ պրոբլեմները: Կարինան նկարահանվել է նաև 1965 թվականին մոսկովյան չորրորդ միջազգային փառատոնում ոսկե մեդալի արժանացած Վալերիո Ձուրլինիի «Նրանք գնացին զինվորների ետևից» (1965), Ֆրանկո Բրուզատիի «Հաց և շոկոլադ» (1974) և Մարթա Մեսարոշի «Համարյա ինչպես տանը» (1979) կինոնկարները:

Ազատ տիրաետում է դանիերենի, ֆրանսերենի, անգլերենի, շվեյցարերենի, իտալերենի:

Ընտրյալ Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Ռեժիսոր
1960 «Փոքրիկ զինվորը» Վերոնիկա Դրեյեր Ժան Լյուկ Գոդար
«Կինը մնում է կին» Անջելա Ռեկամի Ժան Լյուկ Գոդա
«Այս գիշեր կամ երբեք» վլերի Միշել Դևիլ
1961 «Կլեո 5-ից մինչև 7 (Les fiancés du pont Macdonald դրվագ) Հարսնացու Անյես Վարդա
«Քո աչքերի արևը» Դագմար Ժակ Բուրդո
«Նա պարտավոր է գնալ» Թոնի Ռոբեր Աշե
1962 «Ապրել իր կյանքով» Նանա Ժան Լյու Գոդար
«Սիրո երեք առակներ» (դրվագ) Կոլոմբե Էրվե Բոմբերժե
«Շահրիզադե» Շահրիզադե Պիեռ Գասար Ուիթ
1963 «Քաղցր և թթու» Գինեթ Ժակ Բարատիե
«Ամուսին ֆիքսված գնով» Բեատրիս Ռենոֆ Կլոդ դե Ժիվրե
1964 «Սիրո պտույտ» Ռոզ / Սպասուհի Լուկինո Վիսկոնտի
«Կողմնակի անձանց խումբը» Օդիլ Ժան Լյուկ Գոդար
«Ամեն ինչ սիրելու մասին» Հելեն Ժան Օրել
«Տիբիդաբոյի գողը» Մարիա Մորիս Ռոնե
«Նրանք գնացին զինվոների ետևից» Էլենիցա Վալերիո Ձուրլինի
1965 «Խենթ Պիերոն» Մարիան Ռենուար Ժան Լյուկ Գոդա
«Ալֆավիլ» Նատաշա ֆոն Բրաուն Ժան Լյուկ Գոդա
1966 «Միանձնուհին» Սյուզան Սիմոնին Ժակ Ռիվետ
«Արտարդված է ԱՄՆ-ում» Պաուլա Նելսոն Ժան Լյուկ Գոդա
«Ամենահին մասնագիտությունը» (դրվագ) Նատաշա / Էլեանոր Ռոմենովիչ, Hostess 703 Ժան Լյուկ Գոդա
1967 «Օտարականը» Մարի Կարդոնա Լուկինո Վիսկոնտի
«Աննա» Աննա Պիեռ Կորալիկ
«Zärtliche Haie» Էլենա / Կոստա Միշել Դևիլ
«Լամիել» Լամիել Ժան Օրել
1968 «Մագուս» Էնն Գի Գրին
«Մինչև կգա ձմեռը» Մարիա Ջեկ Լի Թոմպսոն
«Տղամարդը թամբին» Էլիզաբեթ Կոհլաաս Ֆոլկեր Շլյոնդորֆ
1969 «Ժյուստին» Մելիսա Ջորջ Կյուքոր և Ժոզեֆ Ստրիկ
«Ծիծաղ խավարում» Մարգո Թոնի Ռիչարդսոն]
«Մեռնելու ժամանակը» Երիտասարդ աղջիկ Անդրե Ֆարուագի
1970 «Մեռնելու ժամանակը» Անանուն կին Անդրե Ֆարուագի
«Ամուսանական մատանի» Ժան Քրիստիան դե Շալոնժ
1971 «Հանդիպում Բրեյում» Նա (Մատուցող) անդրե Դելվո
«Դոն Կառլոս» Կլարա Հանս Գայսենդորֆեր
1972 «Զալցբուրգյան կապ» Աննա Բրիան Լի Հ. Կացին
«Ապրել միասին» Ջուլի Անդերսոն Աննա Կարինա
1973 «Մերոլի գյուտը» Ֆոսթին Էմիդիո Գրեկո
«Հաց և շոկոլադ» Էլենա Ֆրանկո Բրուզատի
1975 «Եփված հավկիթները» Կլարա Դութիել Ժոել Սանտոնի
1976 «Մարդասպան երաժիշտը. Լուիզ Բեուա Ժակ
«Չինական ռուլետ» Իռեն Կարտիս Ռայնե Վերներ Ֆասբինդեր
1978 «Ընծա գուլպա» Նատալի Ժան Ֆրանսուա Դավի
«Համարյա ինչպես տանը» Աննա Մարթա Մեսարոշ
1979 «Մոր պատմությունը» Քրիստին Օլսլեն Կլո Ուիք
1980 «Շառլոտ, ասա մորդ, որ սիրում եմ իրեն» Ստեֆանի Ալի Բորժինի
1983 «Վինսենթի ընկերը» Էլեոնոր Պիեր Գրանիե Դեֆեր
1984 «Ավե Մարիա» Բերթ Գրանժո Ժակ Ռիշար
1985 «Գանձերի կղզին» Մայր Ռաուլ Ռուիզ
1987 «Վերջին երգ» Սյուզան Դենիս Բերի
«Վերջին ամառը Տանժերում» Միրհա, կաբարեի երգչուհի Ալեքսանդր Արկադի
«Կայեն պալաս» Լոլա Ալան Մալին
«The Abyss» Կատրին Անդրե Դելվո
1990 «Տղամարդ, որն ուզում էր մեղավոր լինել» Էդիթ Օլե Ռուզ
1994 «Վերև, ներքև, նրբորեն» Սարա Ժակ Ռիվեթ
1996 «Կլոե» Կատյա Դենիս Բերի
2002 «Ճշմարտություն Չարլիի մասին» Կարինա Ջոնաթան Դեմմի
2003 «Ես, Կեսարս» Գլորիա Ռիշար Բերի
2008 «Վիկտորիա» Վիկտորիա Աննա Կարինա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 filmportal.de — 2005.
  5. Cowie, Peter (2005) Revolution!: The Explosion of World Cinema in the Sixties Macmillan, p. 62 0-571-21135-6
  6. «Berlinale 1961: Prize Winners»։ berlinale.de։ Վերցված է 24 January 2010 
  7. «Looking For (But Never Really Finding) Anna Կարինաin New York on Notebook»։ MUBI (անգլերեն)։ Վերցված է 2018-01-13 
  8. «Anna Կարինա- Interview With The Actress And Style Icon» (en-GB)։ Վերցված է 2018-01-13 
  9. Kenny Glenn (2016-05-04)։ «Anna ԿարինաRecalls Her Life in Film With Jean-Luc Godard»։ The New York Times (en-US)։ ISSN 0362-4331։ Վերցված է 2018-01-13 
  10. Colin MacCabe, Godard: A Portrait of the Artist at Seventy. (New York: Farrar, Straus and Giroux, 2003). p. 125.
  11. 11,0 11,1 MacCabe, 126.
  12. «Olivia Palermo | Style Icon: Anna Կարինա| Olivia Palermo»։ oliviapalermo.com (en-US)։ Վերցված է 2018-01-13 
  13. MacCabe, 126–7.
  14. MacCabe, 127.