Աննա Լուպան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննա Լուպան
Ծնվել էսեպտեմբերի 12, 1922(1922-09-12)
ԾննդավայրՄիգուլենի, Șoldănești District, Մոլդովա
Վախճանվել էփետրվարի 23, 1998(1998-02-23) (75 տարեկան)
Վախճանի վայրՔիշնև, Մոլդովա
Մասնագիտությունգրող
Լեզումոլդովերեն
ՔաղաքացիությունFlag of Moldova.svg Մոլդովա և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Պարգևներ«Աշխատանքային փառք» շքանշան

Աննա Լուպան (ռում.՝ Ana Lupan, սեպտեմբերի 12, 1922(1922-09-12), Միգուլենի, Șoldănești District, Մոլդովա - փետրվարի 23, 1998(1998-02-23), Քիշնև, Մոլդովա), մոլդովացի գրող։ Մոլդովայի պետական մրցանակի դափնեկիր (1984

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Լուպանը ծնվել է 1922 թվականին Մոլդովայի Միհուլենի գյուղում։ Տասնվեց տարեկանից սկսել է աշխատանքային ինքնուրույն կյանք վարել։ Հայրենական պատերազմի տարիներին էվակուացվել է Կրասնոյարսկ, սովորել է Գյուղատնտեսական տեխնիկումում, վերադառնալով Մոլդովիա, զբաղվել գրական գործունեությամբ։ 1960 թվականին սովորել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում։

Առաջին անգամ տպագրվել է 1953 թվականին «Скынтея ленинистэ» ամսագրում։ Գրել է պատմվածքներ, ակնարկներ։ «Քամու թափը» վիպակը լույս է տեսել ռուսերեն «Դնեպր» ամսագրում և առանձին գրքով՝ պատմվածքների հետ միասին։ Ռուսերեն հրատարակվել են նրա վեպերի ու պատմվածքների ժողովածուները։ Իր գրական բեղմնավոր գործունեության շնորհիվ Լուպանը լայն ճանաչում է գտել Մոլդովայի սահմաններից դուրս[1]։ Իր ստեղծագործություններում անդրադարձել է մոլդովական գյուղի խնդիրներին։ Գրել է նաև մանուկների համար[2]։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մոլդավական նովելներ և պատմվածքներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1970, 184 էջ
  2. Лупан Ана

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]