Աննա Լինդի սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Լինդի սպանություն
Տեսակսպանություն
Երկիր Շվեդիա
ՏեղադրանքՍտոկհոլմ
Տարեթիվսեպտեմբերի 10, 2003
Զոհվածներ1 մարդ
Աննա Լինդը 2002 թվականին

Աննա Լինդի սպանություն (2003 թվականի սեպտեմբերի 10), հարձակում, որի հետևանքով սպանվել Է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Աննա Լինդը։

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայլովիչի լուսանկարը հանցագործության վայրում

2003 թվականի սեպտեմբերի 10-ին Ստոկհոլմի կենտրոնում գտնվող Աննա Լինդի սուպերմարկետում մահափորձ էր կատարվել։ Հարձակվողը դանակով մի քանի հարված է հասցրել նրան, ինչից հետո դիմել է փախուստի։ Լինդը տեղափոխվել է Կարոլինյան հիվանդանոց, որտեղ բժիշկները մի քանի ժամ պայքարել են նրա կյանքի համար։ Սակայն սեպտեմբերի 11-ի վաղ առավոտյան նա մահացել է ստացած վնասվածքներից[1]։ Սպանության մեղադրանք է առաջադրվել Շվեդիայի 24-ամյա քաղաքացու՝ սերբ ներգաղթյալների որդի Միխայլո Միխայլովիչին։ Մեղադրյալն ընդունել է իր մեղքը՝ հայտարարելով, որ լսել է ձայներ, որոնք նրան հրահանգել են սպանել Լինդին։ Նա դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման, չնայած նրան, որ ավելի վաղ հոգեկան հիվանդ է ճանաչվել[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Панкин Б. «Частная смерть Анны Линд». Российская газета.
  2. Петракова И (02.12.04). «Последний приговор убийце Анны Линд». Газета.Ru.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]