Աննա Լեոնուենս
Աննա Լեոնուենս անգլ.՝ Anna Leonowens | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 6, 1831[1][2][3] |
Ծննդավայր | Ահմեդնագար, Բոմբեյի նախագահություն |
Վախճանվել է | հունվարի 19, 1915[2] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա |
Գերեզման | Mount Royal Cemetery |
Մասնագիտություն | ուսուցչուհի, ինքնակենսագիր, գրող, ճանապարհորդ, մանկավարժ, հիշատակագիր, սուֆրաժիստ և դաստիարակ |
Քաղաքացիություն | ![]() |
Զավակներ | Louis T. Leonowens? |
![]() |
Աննա Լեոնուենս (անգլ.՝ Anna Leonowens, նոյեմբերի 6, 1831[1][2][3], Ահմեդնագար, Բոմբեյի նախագահություն - հունվարի 19, 1915[2], Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա), բրիտանացի գրող, ճանապարհորդ, ուսուցիչ և սոցիալական ակտիվիստ։ Նրա կյանքի պատմությունը հիմք է հանդիսացել Մարգարեթ Լանդոնի «Աննան և Սիամի թագավորը» վեպի, ինչպես նաև «Աննան և Սիամի թագավորը», «Աննա և թագավորը», «Թագավորը և ես» մյուզիքլի (նաև էկրանավորված) և հեռուստասերիալների համար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աննա Հարիեթ Լեոնուենսը ծնվել է Հնդկաստանում՝ Մահարաշտրա նահանգի Ահմեդնագար քաղաքում, սերժանտ Թոմաս Էդվարդսի և նրա կնոջ՝ Մերիի ընտանիքում, որը հնդկական բանակի լեյտենանտի դուստր էր։ Հետագայում Աննա Լեոնուենսը հանգամանորեն թաքցրել է իր ծագումը, որպեսզի խուսափի խտրականությունից և ապահովի իր երեխաների լավ ապագան։ Հայրը մահացել է դեռևս Աննայի ծնվելուց առաջ, և նրա մայրը ամուսնացել է իռլանդացի կապրալ Պատրիկ Դոնահյուի հետ։ 1845 թվականին Աննայի ավագ քույրն ամուսնացել է 38-ամյա Էդվարդ Ջոն Պրատի հետ, որը քաղաքացիական ծառայող էր հնդկական ռազմածովային ուժերում։ Աննան խզել է կապը քրոջ հետ, և նույնիսկ տարիներ անց, երբ Պրատը կապվել է նրա հետ, սպառնացել է ինքնասպան լինել, եթե իրեն հանգիստ չթողնեն[4]։
Խորթ հոր հետ հարաբերությունները նույնպես բարդ էին։ Նա ստիպել է Աննային, ինչպես նաև նրա քրոջը, ամուսնանալ մի տղամարդու հետ, որը նրանցից շատ ավելի մեծ էր։ 1847 թվականին ընտանիքը տեղափոխվել է Ադեն, որտեղ Պատրիկ Դոնահյուն ստացել է հասարակական աշխատանքների գծով տնօրենի օգնականի պաշտոնը։ Այնտեղ Աննան սկսել է սովորել միսիոներ Ջորջ Պերսի Բաջերի և նրա կնոջ՝ Մարիայի հետ։
1849 թվականի վերջին նա ընտանիքի հետ վերադարձել է Հնդկաստան Պունա քաղաք և, չնայած իր մոր և խորթ հոր առարկություններին՝ ամուսնացել է իր մանկության ընկերոջ՝ Թոմաս Օուենս Լեոնի հետ։ Ամուսնությունից հետո դադարացրել է իր շփումը ընտանիքի հետ։ Սկզբում զույգը գնացել է Արևմտյան Ավստրալիա (Պերթ քաղաք), որտեղ Աննան փորձել է դպրոց բացել աղջիկների համար։ Երբ դա ձախողվել է, զույգը մեկնել է Սինգապուր, այնուհետև Պենանգ, որտեղ Թոմաս Լեոնենսը ստացել է հյուրանոցի պահապանի պաշտոնը։ 10 տարվա ընթացքում նրանք ունեցել են չորս երեխա, որոնցից երկուսը մահացել են մանուկ տարիքում։ 1859 թվականին Աննայի ամուսինը մահացել է կաթվածից։ Երեխաներին աջակցելու համար Աննան սկսել է դասավանդել Սինգապուրում, այնուհետև դպրոց է բացել բրիտանացի սպաների երեխաների համար։ Չնայած ձեռնարկումը ֆինանսապես հաջողակ չէր, Աննան վաստակել է լավ ուսուցչի համբավ։
1862 թվականին Աննա Լեոնուենսը ընդունել է Սիամի հյուպատոսի առաջարկը և եղել է նրա 39 կանանց և 82 երեխաների ուսուցիչը։ Թագավորը ցանկացել է, որ իր կանայք և երեխաները ստանան արևմտյան աշխարհիկ կրթություն, որը միսիոներների կանայք չէին կարող տալ։ Աննան դստերը՝ Էվիսին ուղարկել է Անգլիա սովորելու, ինքը որդու հետ գնացել է Բանգկոկ։ Գրեթե 6 տարի նա եղել է արքունիքում, նախ` որպես ուսուցիչ, ապա` որպես քարտուղար-թարգմանիչ։ Աննան ցանկացել է շարունակել աշխատել թագավորական արքունիքում, բայց երբ առողջական պատճառներով Անգլիայում էր, թագավորը հանկարծակի մահացել է։ Նրա իրավահաջորդը նրա որդին Չուլալոնգկորն էր, նա ջերմ շնորհակալական նամակ է գրել Աննային, բայց նրան չի առաջարկել՝ շարունակելու աշխատել արքունիքում։
1869 թվականին Աննա Լեոնենսը մեկնել է Նյու Յորք և Բոստոնի «Atlantic Monthly» ամսագրում հրապարակել է ճանապարհորդությունների մասին հիշողությունները։ Դրանք հետագայում հրատարակվեցին երկհատորյա հուշերով։ Այս գիրքը բերել է նրան ժողովրդականություն և սենսացիոնության մեղադրանքներ։ Հուշերում նա քննադատաբար է վերաբերել սիամական թագավորական պալատի պալատական կյանքին։ Թաիլանդում նրան մեղադրել են Մոնգկուտ թագավորի վրա իր ազդեցությունը չափազանցնելու մեջ։
Աննա Լեոնենսը ֆեմինիստ էր և սիամցի կանանց իրավիճակը համարել է նվաստացուցիչ։ Նա հավատում էր, որ չնայած Մոնգկուտ թագավորը լուսավորյալ իշխող էր, բայց նա չէր ցանկանում փոխել սովորույթները, ինչպիսիք են սեռական ստրկությունը և տարածումը։ 1873 թվականին պալատական բամբասանքների վրա հիմնված «Romance of the Harem» գրքում նա հաստատել է Տուպտիմի թագավորի հարճերից մեկի մահապատժի մասին։ Շատ քննադատներ կասկածի տակ են առել այս պատմությունը, և արքայադուստր Vudhichalerm Vudhijaya-ն 2001 թվականին հայտարարել է, որ Մոնգկուտը 27 տարի պայքարել է իշխանության համար, և որ նա երբեք չէր կատարի մահապատիժ, քանի որ դա բուդդայական ճանապարահ չէր։
ԱՄՆ-ում Աննա Լեոնենսը գումար էր վաստակեկ՝ տարբեր դահլիճներում դասախոսություններ անցկացնելով Արևելքում, մասնավորապես Սիամի և արաբական երկրների կանանց կարգավիճակի, ինչպես նաև միսիոներական աշխատանքի թեմաների վերաբերյալ։ Այդ մասին գրել է The New York Times-ը.
Միսիս Լեոնուենսի նպատակն է արթնացնել միսիոներների հետաքրքրությունը, համակրանքը, մասնավորապես, ասիական կանանց ճակատագրի նկատմամբ։
Նյու Յորքի և Բոստոնի գրական շրջանակներում նա հանդիպել է այնպիսի գրողների, ինչպիսիք են Օլիվեր Վենդել Հոլմսը և Հենրի Լոնգֆելոն, ինչպես նաև գրող Հարիեթ Բիչըր Սթոուն, որի «Քեռի Թոմի խրճիթը» գիրքը ուղարկվել է Չուլալոնգկորն արքային։ Նա պնդել է, որ գիրքը ազդել է Սիամում ստրկության վերացման գործընթացում, որն ավարտվել է 1915 թվականին։
1881 թվականին նա ճանապարհորդել է եվրոպական մի շարք երկրներում։
Դրանից հետո նա տեղափոխվել է Կանադայի Հալիֆաքս քաղաք, որտեղ նա նույնպես սկսել է կրթել կանանց և մասնակցություն ցուցաբերել սուֆրաժիստական շարժմանը։ Նա դարձել է Նոր Շոտլանդիայում «Արվեստի և դիզայնի քոլեջ» հիմնադիրներից մեկը։
Նրա դուստրը՝ Էվիսը, ամուսնացել է բանկիրի հետ, իսկ որդին դարձել է սիամական թագավորական հեծյալ գվարդիայի սպա։ Չուլալոնգկորնի հովանու ներքո նա ստեղծել է առևտրային հաջող ընկերություն, որը դեռ կրում է նրա անունը։
Աննա Լեոնուենսը և Չուլալոնգկորնը կրկին հանդիպել են, երբ նա այցելել է Լոնդոն 1897 թվականին։
Աննա Լեոնենսը մահացել է 1915 թվականի հունվարի 19-ին։ Նրա թաղված է Մոնրեալի թագավորական գերեզմանատանը։
Գրականություն և կինո[խմբագրել | խմբագրել կոդը]
Բացի Աննա Լեոնուենսի հուշագրություններից, հայտնի է ամերիկացի գրող Մարգարեթ Լենդոնի «Աննան և Սիամի թագավորը» գիրքը, Մարգարետ Լենդոնն իր ամուսնու հետ մի քանի տարի շարունակ միսիոներությամբ է զբաղվել Թաիլանդում։ Այս գիրքը հիմք է ծառայել մի շարք կինոդիտումների և թատերական ներկայացումների համար։ «Աննան և Սիամի թագավորը» առաջին ֆիլմը նկարահանվել է արդեն 1946 թվականին։
1951 թվականին փետրվարի 26-ին Բրոդվեյում տեղի է ունեցել Մարգարետ Լանդոնի վեպի հիման վրա նկարահանված «Թագավորը և ես» (մյուզիքլի) թատերական պրեմիերան, որի գլխավոր դերը կատարել է Ռուսաստանից Յուլ Բրիններ է։ 1956 թվականին նկարահանվել է այս մյուզիքլը, և գլխավոր դերակատարման համար Յուլ Բրիններ ստացել է «Օսկար»։
Հետագայում նկարահանվել են մի շարք մուլտֆիլմեր և լիամետրաժ ֆիլմ, որում նկարահանվել է Ջոդի Ֆոսթերը։
Թաիլանդում գրքի և բոլոր ֆիլմերի նկատմամբ վերաբերմունքը ծայրաստիճան բացասական է։ Հետևաբար, այդ բոլոր աշխատանքներն արգելված են[5]։
Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1946՝ «Աննան և Սիամի թագավորը», նկարահանվել են Իռեն Դանն ու Ռեքս Հարիսոնը
- 1956՝ «Թագավորն ու ես»։ Նկարահանվել են Դեբորա Քերը և Յուլ Բրինները
- 1972՝ «Աննան և թագավորը» հեռուստասերիալ։ Նկարահանվել են Սամանթա Էգարը և Յուլ Բրինները
- 1999՝ «Աննան և թագավորը»։ Նկարահանվել ենՋոդի Ֆոսթերը և Չոու Յուն Ֆատը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.biographi.ca/en/bio.php?id_nbr=7355
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 University of Toronto, Laval University Dictionary of Canadian Biography, Dictionnaire biographique du Canada / G. Brown, D. Hayne, F. Halpenny, R. Cook, J. English, M. Trudel, A. Vachon, J. Hamelin — UTP, Presses de l'Université Laval, 1959. — ISSN 0420-0446; 0070-4717
- ↑ Anna and the King: The Real Story of Anna Leonowens(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ "Thailand bans 'Anna and the King Archived 2012-07-09 at Archive.is (3 January 2000) Asian Economic News, Retrieved 29 August 2008
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աննա Լեոնուենս կատեգորիայում։ |