Աննա Իգնատենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Իգնատենկո
Ծնվել էնոյեմբերի 11, 1924(1924-11-11)
ԾննդավայրՊրիլուկի, Պոլտավայի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էփետրվարի 16, 2008(2008-02-16) (83 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինա
ԳերեզմանԶվերինեցկոե գերեզմանատուն
Մասնագիտությունգրող և թարգմանչուհի
Լեզուուկրաիներեն

Աննա Գեորգիևնա Իգնատենկո (նոյեմբերի 11, 1924(1924-11-11), Պրիլուկի, Պոլտավայի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 16, 2008(2008-02-16), Կիև, Ուկրաինա), խորհրդային և ուկրաինացի գրող, գրականագետ, թարգմանիչ (բելառուսերենից), մանկավարժ, Ուկրաինայի գրողների ազգային միության անդամ (1982 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Իգնատենկոն ծնվել է ծառայողների ընտանիքում (հայրը հաշվապահ է եղել, մայրը՝ ուսուցչուհի)։ Մանկությունն անցկացրել է Կուստովցի շրջանում։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է տարածաշրջանային «Դեսնյանսկայա պրավդա» թերթում, երբ նա սովորել է հինգերորդ դասարանում։ 1940 թվականին Պրիլուցկի թիվ 4 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Կիևի Տ. Շևչենկոյի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Իգնատենկոն կամավոր մեկնել է բանակ, 1941-1943 թվականներին ելույթներ է ունեցել զինվորների առջև որպես Կիևի 180-րդ հետևակային դիվիզիայի երգի և պարի անսամբլի մենակատար[1]։

1944-1947 թվականներին ուսումը շարունակել է Կիևի համալսարանում[2], միաժամանակ սովորել է կոնսերվատորիայում։ 50-ականների սկզբին, սեփական բնակարան չունենալու պատճառով, նա որոշ ժամանակ Կիևում բնակվել է Տարաս Ֆրանկոյի ընտանիքում։ Գրողի առաջին ստեղծագործությունները սկսել են հրատարակվել 1948 թվականին։ Կիևում նա միացել է «Կազակ Կոշ» հայրենասիրական խմբակին, որտեղ ծանոթացել է քիմիկոս Անդրեյ Գոլուբի, լրագրող Մատվեյ Շեստոպալի, աշխարհագրագետ Միխայիլ Շչերբանի և այլոց հետ։

Համալսարանն ավարտելուց հետո Իգնատենկոն աշխատել է Ուկրաինայի ռադիոկոմիտեում՝ որպես գրական և դրամատիկական հեռարձակման խմբագիր, 1950-1952 թվականներին՝ «Երիտասարդություն» հրատարակչությունում, 1955-1962 թվականներին՝ Ուկրաինական ԽՍՀ Գոսլիտիզդատում[3], ինչպես նաև «Дніпро» ամսագրում։ 1956 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1962-1969 թվականներին Իգնատենկոն դասախոս է աշխատել Կիևի համալսարանում, որտեղից ՊԱԿ-ի ճնշման ներքո ստիպված է եղել ազատվել աշխատանքից։ Այնուհետև, մինչև 1982 թվականը, Կիևի Կորնեյչուկի անվան մշակույթի պետական ինստիտուտում դասավանդել է ԽՍՀՄ ժողովուրդների գրականության դասընթաց, այդ ժամանակվանից էլ զբաղվել է ստեղծագործական աշխատանքով, եղել ՈՒԳԱՄ-ի անդամ։

Իգնատենկոն պատկանել է այլախոհ ուկրաինական մտավորականության շրջանակներին, որոնք գտնվել են գաղափարական ճնշման ներքո։ Նա մասնակցել է վաթսունականների մշակութային և քաղաքական ակցիաներին, ստեղծագործական երիտասարդների ակումբի աշխատանքներին, ընթերցել և տարածել է սամիզդատի փաստաթղթեր։

Ուսանողական տարիներից Աննա Իգնատենկոն գրել է պոեզիա և արձակ գործեր, ժամանակ առ ժամանակ տպագրվել է «Дніпро», «Առավոտ», «Вітчизна», «Օկտյաբր», «Սովետական գրական քննադատություն» ամսագրերում։ Արդեն անկախության տարիներերին լույս են տեսել նրա բանաստեղծական և արձակ ստեղծագործությունների առավել ներկայացուցչական վեց ժողովածուներ։ Հետմահու հրատարակված վերջին գիրքը (2009) ներառում է «Տագնապի տարիներ» հուշագրական վիպակը։ Այստեղ նա վառ կերպով պատկերում է մարդկանց և իրադարձությունները 40-ականների վերջից մինչև անցյալ դարի 60-ականների կեսերը։ Իր հերոսների միջոցով Իգնատենկոն բացահայտում է հետպատերազմյան շրջանի մթնոլորտը և «խրուշչովյան հալոցքը», վաթսունականների պատմությունը։

Իգնատենկոյի թարգմանությամբ լույս են տեսել Բերդի Կարբաբաևի «Նեբիտ-Դաղ» (Մ. Լեշչենկոյի համահեղինակությամբ, 1968) և Ալես Ադամովիչի «Խատինյան վիպակ»-ը (1973)։

Մահացել է 2008 թվականի փետրվարի 16-ին, թաղվել է փետրվարի 23-ին Զվերինեցկոե գերեզմանատանը՝ մոր գերեզմանի մոտ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի (1992), «Արիության համար» (1999) շքանշաններով և մեդալներով։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Поезія Аркадія Куляшова. К.: Радянський письменник. 1962.
  • Студенти: повісті. К.: Молодь. 1972.
  • Іскри вогню великого. К.: Дніпро. 1975.
  • Кіндрат Рилєєв: біографічна повість. К.: Молодь. 1979.
  • На дні мого серця: повісті, новели, образки. К.: Радянський письменник 1984.
  • Володимир Короленко: біографічна повість. К.: Молодь. 1986.
  • А вода по каменю: поезії. К.: Український письменник. 1994.
  • І що снилось-говорилось. К. 1999.
  • Високий замок: поезії. К. 1999.
  • На дні мого серця: вибране. К.: Молодь. 2003.
  • У пісню душу переллю…: поезії 1985—2005 рр. К.: Молодь. 2007.
  • Сполохи літ: вибране. К.: Молодь. 2009.
  • Без страху і догани [спогади про М. Лукаша] // Наш Лукаш: спогади у 2-х книгах. Книга 1. К.: Видавничий дім «Києво-Могилянська академія». 2009. С. 160—174.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Биография Արխիվացված 2015-03-29 Wayback Machine на сайте города Прилуки
  2. Украинская литературная энциклопедия // 2-й том. Д-К. Киев. Главная редакция УСЭ. 1990. 576 с., Ил.
  3. Ігнатенко Ганна Георгіївна