Աննա Դուբրովսկայա
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 27, 1972[1] (52 տարեկան) |
Ծննդավայր | Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ (1994) |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Վադիմ Դուբրովիցկի |
Պարգևներ և մրցանակներ | |
dubrovskaya.tk | |
Աննա Անատոլևնա Դուբրովսկայա (ռուս.՝ Анна Анатольевна Дубровская, նոյեմբերի 27, 1972[1], Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի։ ՌԴ վաստակավոր արտիստ (2004)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա Դուբրովսկայան ծնվել է 1972 թվականի նոյեմբերի 27-ին Մինսկ քաղաքում։ Մանկուց ունեցել է բազմակողմանի ունակություններ. գրել է երգեր, եղել անսամբլի անդամ, զբաղվել գեղասահքով, խաղացել կինոյում։ Ամենից շատ տարվել է թատրոնով։ 1990 թվականին Դուբրովսկայան տեղափոխվում է Մոսկվա և ընդունվում Բ. Շչուկինի անվան թատերական ուսումնարան՝ Վլադիմիր Իվանովի դասարան։ 1992 թվականին խաղացել է իր առաջին դերը. «Ուզում եմ Ձեր ամուսնուն» կինոկատակերգության մեջ խաղացել է Օքսանայի դերը։
1994 թվականին ավարտելով ուսումնարանը՝ ընդունվում է Ե. Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնի թատերախումբ։ «Արքայադուստր Տուրանդոտ» ներկայացման մեջ միանգամից ստանում է գլխավոր դերը։ 2000-ականների սկզբին խաղացել է մի շարք գլխավոր դերեր բազում ներկայացումներում՝ Օթելլո, Քեռու երազը, Արքայական որս, Ամֆիտրիոն, Ֆրեդերիկ կամ հանցագործությունների ծառուղի, Մոլորակը։
2002 թվականին Դուբրովսկայան կարող էր մահանալ Հյուսիսային Օսիայում Կոլկա սառցադաշտի փլուզումից, որտեղ մասնակցում էր Սերգեյ Բոդրով կրտսերի «Կապավորը» ֆիլմի նկարահանումներին, սակայն աղետի նախօրեին նա վերադառնում է Մոսկվա՝ ներկայացման մեջ խաղալու համար։
Դերասանուհուն հավելյալ հայտնություն է բերել «Գիշերային դետք» ֆիլմում նկարահանվելը։ Նույն ժամանակահատվածում նա մի շարք գլխավոր դերեր է խաղացել հայտնի հեռուստասերիալներում՝ «Գործողություն «Ազգի գույնը»», «Ինը անհայտներ», «Յուրայինն օտարական է», «Անտառապայը», «Անտառապայը 2»։ Վերջին երկու ֆիլմերի համար Դուբրովսկայան նաև երգել է։ 2010 թվականի մայիսի վերջին Կիևի կինոփառատոնին կայացել է «Իվանով» ֆիլմի պրեմիերան, որտեղ Դուբրովսկայան կատարել է Աննա Պետրովնայի դերը։
2007 թվականին Դուբրովսկայան ստացել է իր երկրորդ «Ճայ» մրցանակը՝ «Մեծ աղմուկ ոչնչից» ֆիլմում կատարելով Բեատրիչեի դերը։
2009 թվականի սեպտեմբերին Ե. Վախթանգովի անվան թատրոնում կայացել է «Քեռի Վանյան» ներկայացման պրեմիերան, որտեղ Դուբրովսկայան կատարել է Ելենա Անդրեևնայի դերը։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը՝ կոնստրուկտոր-գյուտարար է, մայրը՝ Մինսկի օպերետայի թատրոնի դերասանուհի։ Ավագ քրոջ անունը՝ Իլոնա։
Առաջին ամուսինը (1991-2009)՝ Տուդոր Անդրոնակի։ Դուստրը՝ Նինա Տուդոր Անդրոնակին (ծնվ.՝ 1992 թ.) դերասանուհի է[2]։
Երկրորդ ամուսինը (2010 թվականից)՝ Վադիմ Դուբրովիցկին, ռեժիսոր է։
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2000 - «Ճայ» մրցանակ «Գայթակղիչ կին» անվանակարգում (Ե. Վախթանգովի անվան թատրոնում «Օթելլո» ներկայացման մեջ Դեզդեմոնայի դերակատարման համար)
- 2001 - «Տրիումֆ» մրցանակ (Ե. Վախթանգովի անվան թատրոնում «Օթելլո» ներկայացման մեջ Դեզդեմոնայի դերակատարման համար)
- 2004 - ՌԴ վաստակավոր արտիստ
- 2007 - «Ճայ» մրցանակ «Գայթակղիչ կին» անվանակարգում (Փոքր Բրոննայի վրա գտնվող թատրոնում «Մեծ աղմուկ ոչնչից» ներկայացման մեջ Բեատրիչեի դերակատարման համար)
- 2021 - Բարեկամության շքանշան (սեպտեմբերի 10, 2021) հայրենական մշակույթի և արվեստի զարգացման մեջ ունեցած մեծ ավանդի, բազմամյա բեղուն գործունեության համար[3]
Դերերը թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ե. Վախթանգովի անվան թատրոն
Տարի | Հեղինակ | Ռեժիսոր | Ներկայացում | Դեր |
---|---|---|---|---|
1996 | Կառլո Գոցցի | Եվգենի Վախթանգով | Արքայադուստր Տուրանդոտ | Տուրանդոտ |
1995 | Ալեքսանդր ԳորբանՎյաչեսլավ Շալևիչ | Ալի Բաբան և քառասուն ավազակները | Մարջանա | |
Պեդրո Կալդերոն դե լա Բարկա | Կյանքը երազ է | Էստրելյա | ||
Մաքսիմ Գորկի | Բարբարոսները | Ստեպանիդա | ||
Մոլիեր | Սկապենի արարքները | դերասանուհի | ||
1996 | Ալեքսանդր Պուշկին | Պյոտր Ֆոմենկո | Պիկովայա դամա | իշխանուհի Պոլինա |
1997 | Միխայիլ Ստարիցկի | Ալեքսանդր Գորբան | Երկու նապաստակի հետևից... | Գալյա |
Ջեյմս Գոլդմեն | Առյուծն ամռանը | Էլիս | ||
Մոլիեր | Ամֆիտրիոն | Ալկմենա | ||
2000 | Ուիլյամ Շեքսպիր | Եվգենի Մարչելլի | Օթելլո | Դեզդեմոնա |
2000 | Միխայիլ Դոստոևսկի | Վլադիմիր Իվանով | Քեռու երազը | Զինաիդա Աֆանասևնա |
2002 | Լեոնիդ Զորին | Վլադիմիր Իվանով | Արքայական որս | Ելիզավետա |
2003 | Էրիկ Էմանուել Շմիտ | Նիկոլայ Պինիգին | Ֆրեդերիկ կամ հանցագործությունների ծառուղի | Բերենիկա |
2009-ից | Անտոն Չեխով | Ռիմաս Տումինաս | Քեռի Վանյա | Ելենա Անդրեևնա |
2013 | Ալեքսանդր Աֆինոգենով | Ռոդիոն Օվչիննիկով | Օկայոմովի օրեր | Նինա Ալեքսանդրովնա |
2018-ից | Գյուստավ Ֆլոբեր | Օլգա Սուբոտինա | Տիկին Բովարի | Էմմա Բովարի |
- Այլ թատրոններ
Ներկայացում | Դեր | Թատրոն |
---|---|---|
Խոհանոց | Թատերական ընկերակցություն 814 | |
Խելքից պատուհասը | Նատալյա Գորիչ | Թատերական ընկերակցություն 814 |
Մոլորակ | նա | |
Իփիգենիան Ավլիսում | Կլիտեմնեստրա | Ստրաստնոյի վրա գտնվող թատերական կենտրոն |
Ռոմեո և Ջուլիետ | Լեդի Կապուլետի | «Նովի գլոբուս» պրոդյուսերական կենտրոն |
Կախարդական դեղ | Լուկրեցիա | Արտ-պարտնյոր XXI |
Մեծ աղմուկ ոչնչից | Բեատրիչե | Փոքր Բրոննայի վրա գտնվող թատրոն |
Ձյունահողմ-ատրակցիոն | ||
Բալի այգին | Լյուբով Ռանևսկայա | LA' ТЕАТР |
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1980 | Ա-ի և Բ-ի միջև | առաջին դասարանցի |
1992 | Ուզում եմ Ձեր ամուսնուն | Օքսանա |
1993 | Ուզում եմ Ամերիկա գնալ | կարմրահեր |
1994 | Տունը քարի վրա | Ալյոնա |
1995 | Տունը | Նատաշա |
1997 | Կոմսուհի դը Մոնսորո | Գաբրիել |
1998 | Սև ծով 213 | Էննի |
2001 | Սև սենյակ | Լենա |
2002 | Կապավորը | Կատյա |
2004 | Գործողություն «Ազգի գույնը» | Օլգա |
2004 | Գիշերային դետք | Լարիսա |
2005 | Միջանցիկ գիծ | Ժենյա |
2005 | Երջանիկը | Մաշա Մաևսկայա |
2005 | Ինը անհայտներ | Տանյա |
2005 | Ցերեկային դետք | Լարիսա |
2006 | Բանականության լաբիրինթներ | Վիկա |
2006 | Իմ հրաշալի դայակը | Ալիսա |
2006 | Թիթեռնիկի համբույրը | Անժելա |
2006 | Եթե երջանկություն չլիներ... | Լորա |
2006 | Անտառապայը | Սվետլանա Նաումովա |
2006 | Յուրայինն օտարական է | Զոյա |
2007 | Անտառապայը 2 | Սվետլանա Նիկիտինա |
2008 | Կամենսկայա 5 | Անիտա Ռիտեր |
2009 | Հետաքննությունների բաժնի հատուկ թղթակիցը | Պաոլա Շևելլի |
2009 | Բումերանգն անցյալից | Ինգա |
2009 | «Իվան դա Մարյա» դետեկտիվ գործակալություն | Սաշա |
2009 | Կանաչ դաշտեր | Վերա |
2010 | Անտառապայը. պատմության շարունակությունը | Սվետլանա Նիկիտինա |
2010 | Դուրս եմ գալիս՝ քեզ փնտրելու | Պոլինա |
2010 | Իվանով | Աննա Պետրովնա |
2010 | Բժիշկ Տիրսան | Օլգա |
2010 | Սերգեյ Բոդրով. նա ուղղակի գնացել է լեռներ | |
2012 | Զինվորական հոսպիտալ | Վերա Ժուրավլյովա |
2014 | Ամառանոցային ռոմանս | Աննա |
2015 | Գիծը | Պոլինա Ռուբցովա |
2016 | Կանացի դետեկտիվ | |
2016 | Սցենար | |
2017 | Գերասիմ | բուժքույր |
2021 | Սրտի անատոմիա | Զինաիդա |
2022 | Սկլիֆոսովսկի | Սերգեյ Կուլիկովի գործը վարող դատավոր |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Нина Тудор Андронаки». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 10 сентября 2021 года № 525 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 11-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Фёдорова В. Анна Дубровская // Театр имени Евг. Вахтангова / Ред.-составитель Б. М. Поюровский. М.: Центрполиграф, 2001. С.74—88, фото. («Звёзды московской сцены») — ISBN 5-227-01251-2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աննա Դուբրովսկայայի ստեղծագործական կյանքին նվիրված կայք
- Աննա Դուբրովսկայայի մասին Ե. Վախթանգովի անվան թատրոնի կայքում
- Աննա Դուբրովսկայայի մասին ruskino.ru կայքում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Դուբրովսկայա» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 27 ծնունդներ
- 1972 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մինսկ քաղաքում ծնվածներ
- Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստներ
- «Ճայ» մրցանակի դափնեկիրներ
- «Տրիումֆ» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ռուս դերասանուհիներ
- 20-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- Ե․ Վախթանգովի անվան թատրոնի անձինք