Աննա Գեյգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննա Գեյգեր
Anna Bella Geiger (UNTREF - Bienal Sur 2016).jpg
Ծնվել էապրիլի 4, 1933(1933-04-04)[1] (87 տարեկան)
ԾննդավայրՌիո դե Ժանեյրո, Բրազիլիա
ՔաղաքացիությունFlag of Brazil.svg Բրազիլիա[2]
ԿրթությունՌիո դե Ժանեյրոյի դաշնային համալսարան
Մասնագիտություննկարչուհի, քանդակագործ, փորագրիչ, գրաֆիկական դիզայներ, լուսանկարիչ և նկարիչ-փորագրող
Թեմաներփորագրում
ՊարգևներՄշակույթում ունեցած վաստակի համար շքանշան և Հարավային Խաչի շքանշան
Anna Bella Geiger Վիքիպահեստում

Աննա Գեյգեր (պորտ.՝ Anna Bella Geiger, ապրիլի 4, 1933(1933-04-04)[1], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), լեհ-հրեական ծագում ունեցող բրազիլացի նկարչուհի[3], Լաժե զբոսայգու Դիտարվեստ դպրոցի պրոֆեսոր։ Բնակվում է Ռիո դե Ժանեյրոյում։ Նրա աշխատանքները պահվում են ինչպես պատկերասրահներում, այնպես էլ ԱՄՆ-ի, Չինաստանի, Բրազիլիայի և Եվրոպայի մասնավոր հավաքածուներում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Բելլա Գեյգերի ծնողները մեծացել են Օստրովեց-Սվենտոկշիսկի քաղաքում (Լեհաստան): Նրանք Բրազիլիա են տեղափոխվել դստեր ծնվելուց տասը տարի առաջ։ Նրա հայրը արհեստավոր էր[4]։

Գեյգերը սկզբում Ռիո դե Ժանեյրոյի դաշնային համալսարանում սովորել է գրականություն և լեզվաբանություն, այնուհետև՝ 1950-ականներին, սովորել է արվեստ Ռիո դե Ժանեյրոյի Ֆայգի Օստրովերի ինստիտուտում: 1954 թվականին Գեյգերը տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ արվեստի պատմության դասեր է ստացել Մետրոպոլիտեն թանգարանում, իսկ հաջորդ տարի վերադարձել է Ռիո դե Ժանեյրո։ 1965 թվականին Գեյգերը սկսել է այցելել Մեխիկոյի ժամանակակից արվեստի թանգարանում գտնվող փորագրման դասընթացներին, որտեղ երեք տարի անց ինքն է սկսել դասավանդել։ 1969 թվականին նա կրկին ժամաել է Նյու Յորք՝ դասավանդելու Կոլումբիայի համալսարանում, իսկ 1970 թվականին կրկին վերադարձել է Ռիո դե Ժանեյրո[5]։

1970-ական թվականներին Գեյգերը, աշխատելով աբստրակցիոնիզմի ուղղությամբ, սկսել է իր ստեղծագործություններում ներառել ներկայացուցչական տարրեր և օգտագործել լուսանկարչական փորագրություն, ֆոտոմոնտաժ, ասամբլաժ, քանդակ և վիդեո։ 1980-ական թվականներին նա կենտրոնացել է գեղանկարչության վրա, իսկ 1990-ականների սկզբին՝ մետաղի մեջ թափված քարտեզագրական պատկերների և արխիվային արկղերի երկաթե կառուցվածքների վրա, որոնք ներառում են մետաղական հյուսելը և տաք մոմով նկարելը (encaustic)[3][6][7]։

1983 թվականին Գեյգերը դարձել է Ջոն Սայմոն Գուգենհայմի հիշատակի հիմնադրամի անդամ[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Shtromberg, Elena. (2016); Art Systems: Brazil and the 1970s (University of Texas Press)
  • Sansi-Roca, Roger (2007); Fetishes and monuments: Afro-Brazilian art and culture in the 20th century; Berghahn Books, New York 978-1-84545-363-3
  • Ministerio da Cultura (2008); Anna Bella Geiger. BrasilArte Contemporânea. Arco Madri 3 Oct 2009.
  • Navas, Adolfo M. (2007); Anna Bella Geiger: Territorios Passagens Situacoes; Casa Da Palavra 85-7734-040-6
  • Butler, Cornelia; Mark, Lisa Gabrielle (2007) Wack!: Art and the Feminist Revolution MIT Press 978-0-914357-99-5
  • Amaral, Aracy A.; Toral, Andre (2005); Arte e sociedade no Brasil; São Paulo: Callis 85-98750-02-6
  • Sullivan, Edward; Ramirez, MariCarmen (2004); «Inverted Utopias: Avant-Garde Art in Latin America». Издательство Йельского университета 978-0-300-10269-7.
  • Heller; Jules; Heller, Nancy G. (1997) North American Women Artists of the Twentieth Century: A Biographical Dictionary (Garland Reference Library of the Humanities) Routledge 0-8153-2584-3
  • Puerto, Cecilia (1996); Latin American Women Artists, Kahlo and Look Who Else: A Selective, Annotated Bibliography (Art Reference Collection) Greenwood Press 0-313-28934-4
  • Brazil Ministério das Relações Exteriores (1980); Biennale Di Venezia '80: Antonio Dias, Anna Bella Geiger, Paulo Roberto Leal, Carlos Vergara Ministério das Rela¸ões Exteriores, Brasil