Աննա Գասեր
| Աննա Գասեր | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | իգական |
| Մասնագիտացում | snowboarder |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 16, 1991 (34 տարեկան) |
| Ծննդավայր | Ֆիլլախ, Կարինտիա, Ավստրիա |
| Հասակ՝ | 165 սանտիմետր |
| Քաշ | 52 կգ[1] |
Աննա Գասսեր ( գերմ.՝ Anna Gasser, օգոստոսի 16, 1991, Ֆիլլախ, Կարինտիա, Ավստրիա), ավստրիացի սնոուբորդիստուհի, օլիմպիական կրկնակի չեմպիոն։
Գասերը 2018 թվականին Փհենչհանի ձմեռային օլիմպիական խաղերում ոսկե մեդալը և օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճել է բիգ էյրի մրցումներում։ Մարզական այդ հաջողությունը նա կրկնել է ձմեռային հաջորդ օլիմպիադայում, որն անց է կացվել 2022 թվականին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա Գասերը ծնվել է Ավստրիայի Ֆիլախ քաղաքում։ Նա բավականին ուշ է սկսել սնոուբորդով զբաղվել․ 2009 թվականին 18 ամյա Աննային նրա զարմիկն է ծանոթացրել է այս մարզաձևին։ 2013 թվականի դեկտեմբերին նա դարձել է առաջին կինը, որ կարողացել է կատարել Cab Double Cork 900 չափազանց բարդ տրյուկը[4]։ 2014 թվականի հունվարի 19-ին Աննան զբաղեցրել է երրորդ տեղը Սթոունհեմում անցկացված FIS աշխարհի գավաթի խաղարկության մրցափուլում[5]։
2014 թվականի փետրվարին Գասերը Սոչիում մասնակցել է ձմեռային օլիմպիական խաղերին։ Որակավորման փուլում ցույց է տվել լավագույն արդյունքը սլոուփսթայլում[6], բայց ի վերջո զբաղեցրել է միայն 10-րդ տեղը՝ վերջին երկու փորձերում անկումների պատճառով[7]։ Հաջորդ տարի նա կարողացել է այդ մրցաձևում նվաճել աշխարհի փոխչեմպիոնուհու տիտղոսը։
Աննա Գասերը հաջողությունների է հասել նաև աշխարհի գավաթի խաղարկություններում՝ հաղթանակներ տանելով մի շարք մրցափուլերում։
Մրցելույթներ օլիմպիական խաղերում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Մրցավայրը | Սլոուփսթայլe | Բիգ էյր |
|---|---|---|---|
| 2014 թ | 10 | Չկա տվյալ | |
| 2018 թ | 15 | 1 | |
| 2022 թ | 6 | 1 | |
Մրցելույթներ աշխարհի առաջնություններում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Մրցավայրը | Սլոուփսթայլ | Բիգ էյր |
|---|---|---|---|
| 2013 թ | 18 | — | |
| 2015թ | 2 | — | |
| 2017թ | — | 1 | |
| 2021 թ | 6 | 4 | |
| 2023 թ | 7 | 1 | |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Olympedia — 2006.
- ↑ https://www.kleinezeitung.at/sport/sportlerwahl/5313905/Sportler-des-Jahres-2017_Anna-Gasser-und-Marcel-Hirscher
- ↑ https://derstandard.at/2000067079438/Anna-Gasser-ist-Oesterreichs-Sportlerin-des-Jahres
- ↑ «Anna Gasser Great Cab Double Cork 900» (англ.). «Youtube». Արխիվացված է օրիգինալից 9 лютого 2014-ին. Վերցված է 10 лютого 2014-ին.
{{cite web}}: External link in(օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)|publisher= - ↑ «Career first: Prior and Parrot win Slopestyle in Stoneham» (англ.). «Fis-Ski». Արխիվացված է օրիգինալից 9 лютого 2014-ին. Վերցված է 10 лютого 2014-ին.
{{cite web}}: External link in(օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)|publisher= - ↑ «Результати кваліфікації у слоупстайлі серед жінок» (рос.). Офіційний сайт зимових Олімпійських ігор 2014. Արխիվացված է օրիգինալից 13 лютого 2014-ին. Վերցված է 10 лютого 2014-ին.
{{cite web}}: External link in(օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)|publisher= - ↑ «Результати змагань у слоупстайлі серед жінок» (рос.). Офіційний сайт зимових Олімпійських ігор 2014. Արխիվացված է օրիգինալից 9 лютого 2014-ին. Վերցված է 10 лютого 2014-ին.
{{cite web}}: External link in(օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)|publisher=
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Профіль спортсменки» (англ.). Офіційний сайт зимових Олімпійських ігор 2014. Արխիվացված է օրիգինալից 10 лютого 2014-ին. Վերցված է 10 лютого 2014-ին.
{{cite web}}: External link in(օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)|publisher= - «Сторінка спортсменки» (англ.). Соціальна мережа «Facebook». Վերցված է 10 лютого 2014-ին.
{{cite web}}: External link in(օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)|publisher=
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Գասեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||||