Աննա Գաբրիել
Աննա Գաբրիել կատ.՝ Anna Gabriel i Sabaté | |
![]() | |
Կուսակցություն՝ | Ժողովրդական միասնության թեկնածություն |
---|---|
Կրթություն՝ | Բարսելոնայի ինքնավար համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, սահմանադրական իրավունքի մասնագետ և social educator |
Ծննդյան օր | սեպտեմբերի 13, 1975[1][2] (47 տարեկան) |
Ծննդավայր | Սալյենտ, Bages, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | կատ.՝ Anna Gabriel i Sabaté |
Մայր | Մարիբել Սաբատե |
Ինքնագիր | ![]() |
Աննա Գաբրիել Սաբատե (իսպ.՝ Anna Gabriel Sabaté, սեպտեմբերի 13, 1975[1][2], Սալյենտ, Bages, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա), կատալոնացի ձախ քաղաքական գործիչ, սոցիալական մանկավարժ, իրավունքի ադյունկտ։ Հակակապիտալիզմի և Կատալոնիայի անկախության շարժման գաղափարախոսությունների կողմնակից է։ 2003-2011 թվականներին եղել է Սալյենտի քաղաքապետարանի խորհրդական, 2015-2017 թվականներին «Ժողովրդական միասնության թեկնածու» (որի կազմում ընդգրկվել է 2002 թվականից) կուսակցության անդամ՝ Կատալոնիայի 11-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր[3][4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աննա Գաբրիելը ծնվել է 1975 թվականին Սալյենտում՝ հանքափորների ընտանիքում։ Աննայի հայրը՝ Մինաս դե Ռիոտինտոն, Ուելվա պրովինցիայի Մինաս դե Ռիոտինտոյից տեղափոխվել է Կատալոնիա, որտեղ աշխատանքի է տեղավորվել հանքում։ Աննայի մայրը ծնվել է հանքափորերի ընտանիքում, որոնք ծնունդով Մուրսիայից էին և ընդգրկված էին Կատալոնիայի Միավորված սոցիալիստական կուսակցությունում։ Աննայի պապն ու նախապապը աշխատանքի ազգային կոնֆեդերացիայի անդամ են եղել[5][6]։
Աննա Գաբրիելը սոցիալական մանկավարժության ոլորտում դիպլոմավորված մասնագետ է, ստացել է նաև իրավաբանական կրթություն։ Բարսելոնայի ինքնավար համալսարանում աստացել է MBA-ն աշխատանքային իրավունքի ոլորտում, որտեղ նա նաև դասավանդել է պետության և իրավունքի պատմություն[7][8][9]։
Գաբրիելը քաղաքական գործունեությամբ զբաղվել է 16տարեկանից, եղել է տեղի հակաֆաշիստական կազմակերպությոան կազմում։ Ուսումն ավարտելուց հետո մունիցիպալ մակարդակում տարբեր իշխանական մարմիններում աշխատել է որպես մանկավարժ և մասնակցել Կատալոներեն լեզվի ասոցիացիայի համակարգող մարմնի հաստատմանը։ 2002 թվականին միացել է «Ժողովրդական միասնության թեկնածության» աշխատանքներին և ընդգրկվել Սալյենտի կուսակցության հիմնադիր խմբում։ 2003 թվականին Աննա Գաբրիելն ընտրվել է Սալյենտի քաղաքապետարանի խորհրդական, «Ժողովրդական միասնության թեկնածու» կուսակցությունից մասնակցել է 2007 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ինչպես նաև մինչև 2011 թվականը եղել է ընդդիմության խորհրդական։ 2012 թվականին Աննա Գաբրիելը մասնակցել Է Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններին, սակայն պարտություն է կրել։ 2013-2015 թվականներին աշխատել է «Ժողովրդական միասնության թեկնածության» խորհրդարանական խմբի շտաբում որպես համակարգող[10][11][12]։
2016 թվականի հունվարի 10-ին Աննա Գաբրիելն իր կուսակցության անունից Կատալոնիայի խորհրդարանում ելույթ է ունեցել Կատալոնիայի Ժեներալիտետի նախագահի պաշտոնում Կառլես Պուչդեմոնի թեկնածության շուրջ և քվեարկել նրա նշանակման օգտին։ 2017 թվականի հոկտեմբերի 27-ին Աննա Գաբրիելը ներկա է գտնվել Կատալոնիայի խորհրդարանում Կատալոնիայի հանրապետության հռչակման հարցով քվեարկությանը[13]։
2017 թվականի դեկտեմբերի 22-ին Իսպանիայի Գերագույն դատարանը գործ է հարուցել Աննա Գաբրիելի դեմ՝ խռովությանը մասնակցելու մեղադրանքով։ Դատավոր Պաբլո Լյարենան Աննա Գաբրիելին կանչել է 2018 թվականի փետրվարի 21-ին իր գործով ցուցմունք տալու օրակարգով, սակայն դրանից մի քանի օր առաջ, վախենալով Իսպանիայում դատական հետապնդումից, նա հրաժարվել է ցուցմունք տալ՝ լքելով երկիրը և հաստատվելով Ժնևում։ Իսպանիայի տարածքում հետախուզման է հայտարարվել 2018 թվականի փետրվարի 23-ին[14]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://twitter.com/QuimTorraiPla/status/1172392998396555264
- ↑ 2,0 2,1 http://hemeroteca.lavanguardia.com/preview/2015/10/04/pagina-21/95981754/pdf.html
- ↑ «Separatist from Catalonia seeks Swiss advice»։ SWI swissinfo.ch (անգլերեն)։ Վերցված է 2018-02-19
- ↑ Burgen Stephen (2017-12-23)։ «Catalonia’s hopes for peace stall as further wave of arrests feared»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-02-19
- ↑ «Anna Gabriel no anirà a declarar al Suprem perquè considera que no tindria un judici just»։ Ara.cat (կատալաներեն)։ Վերցված է 2018-02-20
- ↑ «La séparatiste Anna Gabriel reste en Suisse et fuit la justice espagnole»։ rts.ch (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-02-20
- ↑ «Why the referendum on Catalan independence is illegal»։ The Economist (անգլերեն)։ սեպտեմբերի 26, 2017
- ↑ «How to Stage an Illegal Referendum»։ Bloomberg.com։ սեպտեմբերի 20, 2017
- ↑ Alandete David (հոկտեմբերի 10, 2017)։ «Independence in Catalonia – now what?»։ El País (անգլերեն)
- ↑ Giles Ciaran, Parra Aritz (հոկտեմբերի 17, 2017)։ «Spain: Top court officially rules Catalan referendum illegal»։ Chicago Tribune։ Վերցված է հոկտեմբերի 20, 2017
- ↑ «El gobierno de Cataluña convocó para el 1 de octubre el referéndum de autodeterminación»։ Infobae (es-LA)։ սեպտեմբերի 6, 2017։ Վերցված է հոկտեմբերի 20, 2017
- ↑ Jones Sam (սեպտեմբերի 6, 2017)։ «Catalonia to hold independence vote despite anger in Madrid»։ The Guardian (անգլերեն)։ Վերցված է հոկտեմբերի 16, 2017
- ↑ «El juez Pablo Llarena procesa por un delito de rebelión a 13 de los investigados en la causa por el proceso secesionista de Cataluña»։ Poder Judicial España։ մարտի 21, 2018
- ↑ «Ley Orgánica 10/1995, de 23 de noviembre, del Código Penal»։ Boletin Oficial del Estado España։ մարտի 21, 2018
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|