Աննա Բերանժե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննա Բերանժե
Ծնվել էդեկտեմբերի 26, 1925(1925-12-26)[1]
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս
Մահացել էհուլիսի 18, 1983(1983-07-18)[1] (57 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ՔաղաքացիությունFlag of Egypt.svg Եգիպտոս
Մասնագիտությունպարուսույց

Աննա Բերանժե (ֆր.՝ Anne Béranger, դեկտեմբերի 26, 1925(1925-12-26)[1], Կահիրե, Եգիպտոս - հուլիսի 18, 1983(1983-07-18)[1], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի դերասանուհի, պարուհի և խորեոգրաֆ: Ունի ռուսական ծագում[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանվել է ֆիլմերում սկսած 1951 թվականից։ Առաջին ֆիլմը, որտեղ նկարահանվել է Աննան, ռեժիսոր Իվա Չապիի «Perfectionniste» ֆիլմն է։ Հետագայում նկարահանվել է ևս յոթ ֆիլմերում, չհաշված հեռուստատեսային հաղորդումները։ Նրա ավելի նշանակալի դերը եղել է Մարսել Կառնեի «Դատարկ տարածություն» ֆիլմում (1960)։

1970 թվականից հետո նա սկսել է աշխատել միայն թատրոնում:

1969 թվականին Ժոզեֆ Ռուսսիլոյի հետ հիմնադրել է ժամանակակից պարի թատերախումբ, 1976 թվականին ղեկավարել է Բուլոն Բիյանկուր քաղաքի պարային թատրոնը։ Աննան, դաշնակահար Սեդրակի հետ մասնակցություն են ունեցել Ֆրանսիս Պուլենկի «Մարդկային ձայն» օպերային, որը իրականացրել էր Անտուան Վիտեզը (1982

Աննա Բերանժեի աղջիկը՝ Դոմինիկ Բորգը, ֆրանսիացի հայտնի կոստյումների նկարչուհի է։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Բերանժեն մահացել է 1983 թվականի հուլիսի 18-ին, Ֆրանսիայի Փարիզ քաղաքում[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Cléopâtre: Ներկայացման պաշտոնական կայք (ֆր.)
  3. Աննա Բերանժեն imdb կայքում