Աննա Ադելաիդ Աբրահամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննա Ադելաիդ Աբրահամս
Anna Abrahams (1849-1930).jpg
Ծնվել էհունիսի 16, 1849(1849-06-16)[1][2][3][…]
ԾննդավայրՄիդդելբուրգ, Նիդերլանդներ
Վախճանվել էհունվարի 18, 1930(1930-01-18)[1][2] (80 տարեկան)
Մահվան վայրՀաագա, Նիդերլանդներ
ՔաղաքացիությունFlag of the Netherlands.svg Նիդերլանդների Թագավորություն
ԿրթությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա (Հաագա)
Մասնագիտություննկարչուհի
Ժանրնատյուրմորտ
Թեմաներգեղանկարչություն
ՈւսուցիչPetrus Van der Velden?
ԱնդամակցությունHague Arts Circle?, Pulchri Studio? և Arti et Amicitiae
ստորագրություն
Signatuur Anna Abrahams.jpg
Anna Abrahams Վիքիպահեստում

Աննա Ադելաիդ Աբրահամս (անգլ.՝ Anna Adelaïde Abrahams, հունիսի 16, 1849(1849-06-16)[1][2][3][…], Միդդելբուրգ, Նիդերլանդներ - հունվարի 18, 1930(1930-01-18)[1][2], Հաագա, Նիդերլանդներ), հոլանդացի նկարչուհի։ Հիմնականում ստեղծել է նատյուրմորտներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբրահամսը ծնվել է 1849 թվականի հունիսի 16-ին, Նիդերլանդների Միդդելբուրգ քաղաքում։ Նրա ուսուցիչներից են եղել Յան Ֆրեդերիկ Շուլցը, Ռուդոլֆինա Սվանդիա Ուիլդրիկը, Մարիա Վոսը, Ադրիանա Յոհաննա Հաանենը։ 1877 թվականին հաստատվել է Հաագայում, որտեղ հաճախել է Գեղարվեստի թագավորական ակադեմիա[4]։

1882 թվականից Աբրահամսի աշխատանքները ցուցադրվել են Levende Meesters (Կենդանի արվեստագետներ) ցուցահանդեսներում ամբողջ Նիդերլանդներում։ Ցուցահանդեսներ է ունեցել Եվրոպայի Փարիզ, Բեռլին, Դյուսելդորֆ և Բրյուսել քաղաքներում[4]։ 1893 թվականի Կոլումբիական համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ ցուցադրվել է Չիկագոյի Գիտության և արդյունաբերության թանգարանում[5]։

Աբրահամսը եղել է Ons Doel Is Schoonheid (Մեր նպատակը գեղեցկությունն է) արվեստի միության անդամ և եղել է Pulchri ստուդիայի ("Գեղեցկության ուսումնասիրության համար") խորհրդի անդամ։ Ամուսնացած չի եղել[4]։ Մահացել է 1930 թվականի հունվարի 18-ին Հաագայում[4]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբրահամսի աշխատանքներից գտնվում են Ամստերդամի քաղաքային թանգարանում, Հաագայի Մեսդագ հավաքածուում, Հաագայի քաղաքային թանգարանում, Միդդելբուրգի Զեյուս թանգարանում, Օտերլոյի Կյոլլեր-Մյուլլերի թանգարանում[4][6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Anna Adelaïde Abrahams — 2009.
  3. 3,0 3,1 Anna Adelaïde Abrahams — 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Klarenbeek Hanna։ «Abrahams, Anna Adelaïde (1849-1930)»։ DVN, een project van Huygens ING։ Վերցված է օգոստոսի 15, 2018 
  5. Nichols K. L.։ «Women's Art at the World's Columbian Fair & Exposition, Chicago 1893»։ Վերցված է օգոստոսի 15, 2018 
  6. «Anna Adelaïde Abrahams»։ Curiator։ Վերցված է օգոստոսի 15, 2018